16:30 06.05.2025
Մայիսի 6-ին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդունել է Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպանների, տեղակալների, դեսպանության գործերի հավատարմատարների՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն, ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության դեսպանության Երևանում գործերի հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոն, ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարչին Ռուժիցկին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի տեղակալ Քրիստոֆ Քացախյանը և դեսպանությունների ներկայացուցիչներ։
Եվրոպայի օրվա միջոցառումների շրջանակում Գյումրիում գտնվող դիվանագետներին ողջունելով՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալել նման մեծ պատվիրակություն․
«Ինձ համար պատիվ է հյուրընկալել բոլորիդ Շիրակի մարզում, ուզում եմ ողջույնի խոսքս սկսել շնորհավորելով Եվրոպայի օրվա առթիվ և շնորհակալությունս հայտնել ձեզ միջոցառումների մեկնարկը Շիրակից սկսելու համար։ Դրանք այն միջոցառումներն են, որոնք խաղաղություն, միասնություն և գործընկերություն են խորհրդանշում, իսկ մենք պատրաստ ենք համագործակցության ու գործընկերության, պատրաստ ենք մեզ մեկնած ձեռքը սեղմելու ու քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր առաջարկներն ու ծրագրերը։ Շատ եմ գնահատում ձեր երկրների կողմից Շիրակի մարզում իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ժողովրդավարության, տնտեսության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, կրթության, մշակույթի, առողջապահության զարգացմանը։ Հայաստանի Հանրապետությունը գնում է ժողովրդավարության, մարդասիրության, խաղաղության ճանապարհով, և այս օրակարգով իրականացվող բոլոր նախաձեռնություններին մենք կողմ ենք և գործընկեր։ Բարով եք եկել Շիրակի մարզ»։
ԵՄ պատվիրակության ղեկավար՝ դեսպան Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ արդեն հասցրել էր նախորդ հանդիպմանը նկատել մարզպետի պատրաստակամությունը, որից հետո անդրադարձել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների ծրագրին՝ ընդգծելով դրանց կարևորությունը, որոնք միտված են Հայաստանի քաղաքացիների իրազեկվածությանը ու ԵՄ-Հայաստան հարաբերություններում ներգրավվածության ամրապնդմանը։
Հանդիպմանը ներկա դեսպանները մարզպետից հետաքրքրվել են Շիրակի մարզի ներուժով, ենթակառուցվածքներով ու զարգացմանը միտված հեռանկարային ծրագրերի իրականացմամբ, մասնավորապես, անդրադարձ է կատարվել Շիրակ օդանավակայանի հնարավորություններին, որի առնչությամբ Դավիթ Առուշանյանը նշել է, որ Կառավարության կողմից օրերս հաստատվել է «ՀՀ օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը», ինչը նոր հնարավորություն է Շիրակ օդանավակայանի համար ուղևորափոխադրումների ծավալների ավելացման, չվերթերի աշխարհագրության ընդլայնման և մատչելի ավիափոխադրումների ապահովման առումով։ Այս առումով մարզպետը կարևորել է մարզի բոլոր ենթակառուցվածքների օգտագործումը, ինչը հնարավորություն է տալիս Շիրակը զբոսաշրջային տեսանկյունից առավել գրավիչ ներկայացնելուն։
Մտքեր են փոխանակվել նաև ապակենտրոնացված համագործակցության ամրապնդման, մշակութային ու կրթական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերի շուրջ։
18:50 06.05.2025
19 և 16 տարի ժամկետով ազատազրկում՝ սպանություններ կատարած 2 անձի նկատմամբ2025 թվականի ապրիլի 21-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել է մեղադրական վերդիկտ. 2 անձի սպանություն կատարած Է.Ե.-ի և Է.Մ.-ի նկատմամբ նշանակվել է համապատասխանաբար՝ 19 տարի և 16 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Է.Ե.-ն և Է.Մ.-ն կենցաղային հարցերի շուրջ […] ...
18:38 06.05.2025
Էնրիկեն հաստատել է, որ Դեմբելեն մասնակցելու է «Արսենալի» դեմ ՉԼ պատասխան խաղինՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հաստատել է, որ հարձակվող Ուսման Դեմբելեն մասնակցելու է «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան մրցավեճին, հաղորդում է Goal.com-ը: «Ուսմանը 2 օր անընդմեջ մասնակցել է մարզումներին: Նա պատրաստ կլինի խաղին»,- ասել է իսպանացին: Դեմբելեն վնասվածքի պատճառով չէր մասնակցել Լիգա 1-ի 32-րդ տուրի «Ստրասբուրի» դեմ հանդիպմանը: Կիսաեզրափակիչ առաջին խաղում ՊՍԺ-ն Լոնդոնում հաղթել է […] ...
18:30 06.05.2025
Անահիտ Մանասյանը ընդունել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի առաջին շրջանավարտներինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 6-ին ընդունել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի առաջին շրջանավարտներին, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ձմեռային դպրոցը կազմակերպվել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Ծրագրին մասնակցել է ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում սովորող 25 ուսանող։ Ողջունելով երիտասարդներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ […] ...
17:54 06.05.2025
Մոուրինյուն վատ մարզիչ է, նա պարզապես ծաղրում է մեզ․ Էլվեր Բալիչ«Ֆեներբահչեի» նախկին հարձակվող Էլվեր Բալիչը քննադատել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, հայտնում է O Jogo-ն: «Մոուրինյուն վատ մարզիչ է, նա պարզապես ծաղրում է մեզ: «Բեշիկթաշին» պարտված խաղում նա կրկին բոլորին զարմացրեց սխալ տակտիկայով և ֆուտբոլիստների անհաջող տեղաբաշխմամբ: Չի կարելի թիմը ոչնչացնել եսասիրության ու ամբարտավանության պատճառով»,- ասել է Բալիչը: Թուրքիայի առաջնության ավարտից 4 տուր առաջ Մոուրինյուի […] ...
17:48 06.05.2025
Կադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավարի պաշտոնիցՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ինքն է խնդրել, որ իրեն ազատեն պաշտոնից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Չեչնիան այսօր» գործակալությունից, այս մասին Կադիրովն ասել է՝ մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին լուրերը։ «Ես նույնպես լսել եմ այդ լուրերը։ Տարբեր բաներ են գրում։ Ընդհակառակը, ես ինքս եմ խնդրում, որ ինձ ազատեն իմ պաշտոնից։ Մեկ ուրիշը կունենա իր սեփական նախաձեռնությունները, իր […] ...