Կադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավարի պաշտոնից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+14.09 oC

Կադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավարի պաշտոնից

17:48 06.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ինքն է խնդրել, որ իրեն ազատեն պաշտոնից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Չեչնիան այսօր» գործակալությունից, այս մասին Կադիրովն ասել է՝ մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին լուրերը։

«Ես նույնպես լսել եմ այդ լուրերը։ Տարբեր բաներ են գրում։ Ընդհակառակը, ես ինքս եմ խնդրում, որ ինձ ազատեն իմ պաշտոնից։ Մեկ ուրիշը կունենա իր սեփական նախաձեռնությունները, իր սեփական տեսլականը։ Հուսով եմ, որ իմ խնդրանքին կաջակցեն», – ասել է նա։

Ռամզան Կադիրովը Չեչնիայի ղեկավար է դարձել 2007 թ. ապրիլին։ Նա իր պաշտոնը զբաղեցնում է Ռուսաստանի տարածաշրջանների ղեկավարներից ամենաերկարը։ Վերջին անգամ Կադիրովը վերընտրվել էր 2021 թ. սեպտեմբերին՝ ստանալով ընտրողների ձայների 99,7%-ը։ Նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է 2026 թվականին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:22 06.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նար-Դոսի փ. 48-75 առանձնատներ, Ռոստոմի փ. 20-33 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեստան 9 փողոցի 13-19; 11 փողոցի 34-101 առանձնատներ, Այգեստան 11 փողոցի 56-143 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...

Ժորժինյոն կարիերան կշարունակի Բրազիլիայում

21:13 06.05.2025

Ժորժինյոն կարիերան կշարունակի Բրազիլիայում

Լոնդոնի «Արսենալի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կմիանա բրազիլական «Ֆլամենգոյին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Ժորժինյոն պայմանագրի շուրջ բանավոր համաձայնության է եկել «Ֆլամենգոյի» հետ։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Ընթացիկ մրցաշրջանում Ժորժինյոն «Արսենալի» կազմում անցկացրել է 26 խաղ, խփել` մեկ գոլ: Transfermarkt-ը 33-ամյա ֆուտբոլիստի […] ...

Անհուսալի վարկեր ունեցող անձանց պետությունը կաջակցի՝ եկամտահարկն ուղղելով վարկերի մայր գումարի մարմանը

21:00 06.05.2025

Անհուսալի վարկեր ունեցող անձանց պետությունը կաջակցի՝ եկամտահարկն ուղղելով վարկերի մայր գումարի մարմանը

Վարկ տրամադրելու որոշում կայացնելիս՝ ֆինանսական կազմակերպության կողմից հաշվի է առնվում Ձեր վարկային պատմությունը՝ մինչ այդ ունեցած վարկերի մարումների հաճախականությունը, արձանագրված ուշացումները և այլն, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Հետևաբար, կարևոր է հետևել դրական վարկային պատմության պահպանմանը՝ ժամանակին կատարելով ֆինանսական պարտավորությունները։ Սակայն եթե ունեք անհուսալի դասով դասակարգված, 1 մլն դրամը չգերազանցող վարկեր և […] ...

Ալեն Սիմոնյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրել

20:55 06.05.2025

Ալեն Սիմոնյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին. «Հիմք ընդունելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է արձանագրության մեջ: ...

Աշխարհի առաջին ռակետի որակազրկման ժամկետն ավարտված է

20:50 06.05.2025

Աշխարհի առաջին ռակետի որակազրկման ժամկետն ավարտված է

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 3-ամսյա որակազրկումից հետո առաջին մարզումն է անցկացրել Հռոմի «Մասթերսում», հայտնում է Internazionali BNL d’Italia-ն: 23-ամյա թենիսիստը կորտ է դուրս եկել երկրպագուների ծափահարությունների ներքո: Իտալացին դոպինգային սկանդալից հետո որակազրկվել էր 3 ամսով: Սիները Հռոմի «Մասթերսում» կմեկնարկի մայիսի 10-ին և կմրցի Մարիանո Նավոնե – Ֆեդերիկո Չինա զույգի հաղթողի հետ: Rome’s and its […] ...

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու մասին

20:45 06.05.2025

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին. «Հիմք ընդունելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս […] ...

BACK_TO_TOP