19:40 21.03.2022
Գյումրիի քաղաքապետարանը երեք ամսում ներհամայնքային երթուղիների սպասարկման երրորդ մրցույթն է հայտարարել, երեք անգամ էլ որևէ կազմակերպություն հայտ չի ներկայացրել։ Մրցույթը վերաբերում է թիվ 1 և 40 ավտոբուսային, թիվ 18 միկրոավտոբուսային երթուղիների սպասարկմանը։ Ներքաղաքային մյուս երթուղիների մրցույթները տեղի են ունեցել երկու տարի առաջ՝ 2020 թվականի հուլիսին։ Իսկ բոլոր երթուղիները սպասարկող ընկերությունը մեկն է, որն էլ այս տարվա նոր մրցույթներին չի մասնակցում՝ պատճառաբանելով, թե շահույթ չի ապահովվում։
2020 թվականից ուղևորափոխադրումները միայն միկրոավտոբուսներով են, բայց 2013 թվականից է, որ միայն մեկ կազմակերպություն է ամբողջ քաղաքը սպասարկում։ Կարգն է այդպիսին՝ առանց մրցույթի չի նշանակվում սպասարկում, պարզապես հետաքրքրվողներ չկան։
«Արդեն երկու տարի է՝ մենք մրցույթ ենք հայտարարում, բայց չեն գալիս կազմակերպությունները, փաթեթներ չեն ներկայացնում։ Միկրոավտոբուսային երթուղիներից հրաժարվողներ չունենք, իսկ ավտոբուսային և՛ 1-ին, և՛ 40 երթուղիներից հրաժարվել են և չեն սպասարկվում, չկան»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետը։
Միակ սպասարկող ընկերությունը ներկա վիճակում 6 ամիսը մեկ պայմանագիր է կնքում Գյումրիի քաղաքապետարանի հետ երթուղին շահագործելու համար՝ մինչև մրցույթը կայանա։ Երթուղիների սպասարկումը կատարում են 75-80 մեքենաներով, 30 մեքենա շահագործումից դուրս է բերվել, դրանց 15 տարին լրացել է։ Ըստ կազմակերպության՝ մեքենաների թիվը համալրել չեն շտապում, ավելի ճիշտ, քաղաքապետարանում նոր փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը ենթադրում է սպասարկման նոր ձևի անցում։
«Քանի որ քաղաքապետարանը, իմացանք, ՓԲԸ է բացում, ամեն ամիս կարող է հրաժարվեն մեր կազմակերպության սպասարկումից, դրա համար էլ այս պահին ռիսկային է ինչ-որ քայլ կատարել, համալրել մեքենաները»,- ասում է «Նյու սիթի տրանս» ընկերության ներկայացուցիչ Օհաննա Գրիգորյանը։
Նոր ընկերությունը քաղաքապետարանը ստեղծում է մեկ տարի առաջ սուբվենցիայով բերված 66 միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումներ կազմակերպելու համար։ Բայց պարզվում է՝ քաղաքին նվազագույնը 85-90 մեքենա է հարկավոր։ Բայց ունեցածով երթուղիների սպասարկման ժամկետները դարձյալ հայտնի չեն։
«Չեմ կարող ասել՝ երբ, որովհետև հիմա մենք գնում ենք ՓԲԸ-ի աշխատակազմի կազմավորմանը, դեռ կազմակերպվելու է վարորդների պահը, մյուս բոլոր աշխատողների հավաքագրումը, հիմա էլ վերակառուցվում է տրանսպորտային պարկը, և երբ այդ ամենը պատրաստ եղավ, էդ ժամանակ էլ կսկսենք շահագործել»,- նշել է Արամ Սարուխանյանը։
Մի քանի անհայտներով անգամ վարորդների աշխատանքի ընդունելության հայտարարություն է հրապարակել քաղաքապետարանը, արդեն 150 դիմում ունեն, իսկ ընտրությունը, պարզվեց, որ հարցազրույցով է լինելու։
«Վարորդները հատուկ հարցաթերթիկ են լրացնելու, հաշվի ենք առնելու բոլոր պայմանները, այդ թվում՝ իրենց վարվելակերպը․ վարորդին չի թույլատրվում հեռախոսով խոսել, չծխել, քաղաքացիների, ուղևորների հետ վեճի չմտնել, միշտ կոկիկ լինել․․․», – մանրամասնել է տրանսպորտի բաժնի ներկայացուցիչը։
Արգելվում է այն, ինչ մշտապես կիրառության մեջ է Գյումրիի բոլոր երթուղային միկրոավտոբուսներում։ Ավագանու նիստով որոշվել է «Գյումրու ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծել, աշխատակիցներ հավաքագրել, պարկ կառուցել և այլն։ Սա ևս չհստակեցված ժամկետներով գործընթաց է, որով պայմանավորված՝ «Սև բերդի» բաց տարածքում դեռ մնալու են նոր միկրոավտոբուսները, որոնց շարժիչները 15 օրը մեկ գործի են դրվում։
10:34 01.05.2025
Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունումՊատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։ Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս կգան 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյանն ու 67 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կմեկնարկեն մայիսի 2-ին` Երևանի ժամանակով գիշերը` 03:30-ին: ...
10:25 01.05.2025
Այնթապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 2-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի «Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:00 01.05.2025
Հնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Պահալգամի վրա հարձակման կասկածյալները պետք է պատժվենՀնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցում ասել է, որ Պահալգամում (Հնդկական Ջամու և Քաշմիր արհմիության տարածք) ահաբեկչության հեղինակները պետք է պատժվեն։ «Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել ենք Պահալգամի հարձակումը։ Դրա մեղավորներն ու կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն», -գրել է Ջայշանքարը X-ում։ Չորեքշաբթի օրը Պետդեպարտամենտը հայտնել է, որ […] ...
09:50 01.05.2025
ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայում երեխաների 92%-ը չունի հիմնական սնունդԳազայի հատվածում 6 ամսականից մինչև 2 տարեկան նորածինների ավելի քան 90%-ին հասանելի չէ հիմնական սնունդը: Այս մասին, ինչպես հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը, հայտարարել է պաղեստինյան տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ Ըստ այդմ՝ Իսրայելի շարունակվող շրջափակման և անցակետերի փակման հետևանքով Գազայի հատվածում թերսնվածության պատճառով բուժվող երեխաների թիվը 2025 թվականի մարտի համեմատ աճել է […] ...
09:40 01.05.2025
ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել Վերակառուցման ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասինԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի կնքումը նպատակ ունի ցույց տալ Վաշինգտոնի հավատարմությունը ուկրաինական ճգնաժամի կարգավորման խաղաղ գործընթացին։ Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հայտարարության մեջ։ «Այս համաձայնագիրը հստակ ուղերձ է ուղարկում Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որը կենտրոնացած է ազատ, ինքնիշխան և երկարաժամկետ բարգավաճ Ուկրաինայի վրա։ […] ...
09:35 01.05.2025
Թրամփը հայտնել է, որ ավելի քան 100 երկրներ բանակցում են ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքների շուրջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի քան 100 երկրներ, այդ թվում՝ Հնդկաստանը, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը, քննարկում են Միացյալ Նահանգների հետ առևտրային գործարքները։ Այս թվերը նա հայտնել է չորեքշաբթի NewsNation հեռուստաալիքի եթերում։ «Մենք արդեն ունենք հարյուրից ավելի երկրներ, որոնք մեզ զանգահարում են առավոտյան, կեսօրին և գիշերը՝ հույս ունենալով գործարք կնքել»,-ասել է ամերիկացի առաջնորդը։ […] ...