«Հայագիտությունը՝ լեզուների և մշակույթների համատեքստում» խորագրով գիտաժողով՝ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+26.09 oC

«Հայագիտությունը՝ լեզուների և մշակույթների համատեքստում» խորագրով գիտաժողով՝ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում

16:41 21.03.2022

Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում տեղի է ունեցել «Հայագիտությունը՝ լեզուների և մշակույթների համատեքստում» խորագրով գիտաժողովը, որը նվիրված էր բուհի՝ ԱՊՀ մասնակից-պետությունների լեզուների և մշակույթների բազային կազմակերպության «Հայերենի և հայ մշակույթի կենտրոնի» հիմնադրման 20-ամյակին, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Հիբրիդ ձևաչափով կայացած հայագիտական գիտաժողովն առաջին անգամ էր անցկացվում Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում: Միջազգային կազմկոմիտեի կազմում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՄՊԼ համալսարանի ռեկտոր Իրինա Կրաևան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Զալինյանը և ՄՊԼ համալսարանի միջազգային համագործակցության նախագծային գրասենյակի տնօրեն Օ. Եգորովան:

Գիտաժողովի բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Թ. Զալինյանը, ՄՊԼ համալսարանի միջազգային համագործակցության նախագծային գրասենյակի տնօրեն Օ. Եգորովան, ՌԴ-ում ՀՀ դեսպանորդ Արսեն Առաքելյանը և Համահայկական համաշխարհային կոնգրեսի նախագահ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Համաժողովի բացմանը Թամարա Զալինյանը ներկաներին է փոխանցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական խոսքը, ինչպես նաև ներկայացրել «Լեզուների դասավանդումը՝ արդի արտաքին քաղաքականության համատեքստում» զեկույցը: Գիտաժողովին ելույթ են ունեցել 20-ից ավելի զեկուցողներ Ռուսաստանից, Հայաստանից, Նիդեռլանդներից, Իտալիայից, ինչպես նաև կենտրոնի թարգմանչական բաժնի ուսանողներ և ասպիրանտներ:

Թամարա Զալինյանը ԿԳՄՍ նախարարության շնորհակալագիր է հանձնել կենտրոնի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու Արմինե Մարտիրոսյանին, որը գործուղվել էր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից: Գիտաժողովի ընթացքում համալսարանի ղեկավարությունը քննարկել է հայագիտական գիտաժողովներն ամենամյա դարձնելու հնարավորությունը:

Նշենք, որ 2001 թվականին բացված կենտրոնը լուրջ դեր է կատարում Ռուսաստանի Դաշնությունում հայերենի դասավանդման և հայ մշակույթի հանրահռչակման գործում: Համալսարանի կողմից տրվող դիպլոմի հավելվածում նշվում է հայերենը՝ որպես ուսումնասիրած առարկա, իսկ մասնագիտական շփման պրակտիկում (ՄՇՊ) անցածներին տրվում է երկրորդ դիպլոմ, որում, որպես որակավորում, նշված է՝ «լրագրող՝ հայերենի իմացությամբ»: Կենտրոնին և գործող մասնագետին իրավունք է վերապահված ղեկավարելու մագիստրոսական և թեկնածուական թեզեր, ինչպես նաև իրականացնելու վերապատրաստումներ, որոնք շատ կարևոր են Ռուսաստանի Դաշնության պետական ուսումնական հաստատություններում հայերենի կարգավիճակն ամրագրելու տեսակետից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Օպել»-ում 168 շիշ կեղծ օղի կար. Արարատի մարզի պարեկների բացահայտումը

19:21 22.05.2025

«Օպել»-ում 168 շիշ կեղծ օղի կար. Արարատի մարզի պարեկների բացահայտումը

Արարատի մարզի պարեկները ապրիլի 23-ի գիշերը Սայաթ-Նովա գյուղից Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին են տեղափոխել «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա, որի սրահում և բեռնախցիկում կար մեծ քանակությամբ օղի: Պարզվել է, որ «Օպելի» բեռնախցիկում և սրահում առկա 168 շիշ կեղծ օղին շշալցրել է 41-ամյա վարորդը, և գիշերը 39-ամյա եղբոր հետ դրանք տեղափոխում էր ազգականի տուն` վաճառելու նպատակով: Ապօրինի […] ...

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝  տեղական հումքով

19:10 22.05.2025

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով

Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում բացվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրամաս։ Հայկական վերականգնողական թղթի արտադրամասի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և ընդգծել՝ Մատենադարանը դարձել […] ...

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

18:58 22.05.2025

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի: ...

«Բարսելոնան» ու Ֆլիկը նոր պայմանագիր են կնքել

18:50 22.05.2025

«Բարսելոնան» ու Ֆլիկը նոր պայմանագիր են կնքել

«Բարսելոնան» և գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը նոր պայմանագիր են կնքել։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։ Գերմանացի մասնագետը «Բարսելոնան» մարզում է 2024թ. հուլիսից։ Կատալոնական ակումբը նրա գլխավորությամբ 59 խաղում 43 հաղթանակ է տարել, գրանցել՝ 7 ոչ-ոքի, կրել՝ 9 պարտություն, դարձել՝ Իսպանիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու սուպերգավաթակիր։ ...

Քննարկվել են «Հայաստանի 2026 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի մանրամասները

18:42 22.05.2025

Քննարկվել են «Հայաստանի 2026 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի մանրամասները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2026 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի անդրանիկ նիստը: Կազմկոմիտեի անդամները քննարկել են մրցույթի անցկացման ժամկետները: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է մրցույթի չափանիշների պատշաճ սահմանումն ու ՀՀ համայնքների շրջանում իրազեկվածության ապահովումը: Կազմկոմիտեն անդրադարձել է նաև մրցույթի փորձագիտական գնահատման խմբի անդամների ընտրության չափանիշներին և ներկայացվող […] ...

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերել են գողություն կատարած օտարերկրացուն

18:37 22.05.2025

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերել են գողություն կատարած օտարերկրացուն

Մայիսի 17-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդը Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ներկայացրել, որ Աբովյան փողոցում գործող սրճարաններից մեկում հափշտակել են իր պայուսակը, և ավելի ուշ տեղեկացել էր, որ պայուսակում գտնվող իր բանկային քարտից կատարվել է կանխիկացում։ Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բաժնի ծառայողները պարզել են, որ պայուսակը հափշտակողը 25-ամյա օտարերկրացի է: Մայիսի […] ...

BACK_TO_TOP