19:19 21.03.2022
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան կառավարության այսօրվա նիստից հետո ճեպազրույցում հաստատել է, որ Վրաստանից որոշակի ապրանքներ են արտահանվում Ռուսաստան՝ չհստակեցնով, թե ինչ ապրանքների մասին է խոսքը։ Հայտնում է aliq. ge-ն։
«Այսօր մենք առևտրային հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, ներմուծում ենք որոշ ապրանքներ՝ ցորեն, ալյուր, որոշ ապրանքներ արտահանվում են»,-ասել է նախարարը։
Ըստ նախարարի՝ կառավարության քաղաքականությանը սատարում է բնակչության մեծ մասը.
«Մեր քաղաքականությունն է լիակատար աջակցությունն ու համերաշխությունը հայտնել Ուկրաինային՝ ստեղծված իրավիճակում, սակայն կարևոր է, որ մենք մտածենք մեր ժողովրդի շահերի մասին և փորձենք հնարավորինս խուսափել վնաս պատճառելուց։ Համապատասխան հետազոտությունները ցույց են տվել, որ վարչապետի կողմից այս հարցերի վերաբերյալ ընդունված քաղաքականությունն ու որոշումներն աջակցվում են բնակչության մեծամասնության կողմից»։
Միաժամանակ, ըստ նախարարի, տարեցտարի ավելանում է այն երկրների թիվը, որտեղ արտահանվում է վրացական արտադրանք.
«Մենք տեսել ենք գինու արտահանման զգալի աճ՝ առաջին երկու ամսում ավելի քան 40 տոկոս։ Գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր արտահանման տվյալներն աճում են տարբեր ուղղություններով։ Սա շատ լավ է և իրականում արտացոլում է այն փաստը, որ մեր նպատակային քաղաքականությունը, որը տարիներ շարունակ իրականացվել է գյուղատնտեսական արտադրանքի ավելացման և շուկայի դիվերսիֆիկացմանն աջակցելու նպատակով, ունի կոնկրետ արդյունքներ և արտացոլվում է վերջին շրջանում գյուղատնտեսական արտադրանքի ոլորտում ունեցած արտահանման աճի վրա»։
Ըստ Շամուգիայի՝ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ավելի քան 200 մլն դոլարի աճ է գրանցվել:
Շամուգիայի խոսքերով՝ այս ամենը վկայում է այն մասին, որ դիվերսիֆիկացման քաղաքականությունն արդյունավետ է, և կառավարությունը հնարավորինս օգնում է ֆերմերներին։
Նշենք, որ, ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat)՝ 2022 թվականի հունվար-փետրվարին Վրաստանից ապրանքների արտահանման ծավալը (առանց չհայտարարագրված արտահանման) կազմել է 760,4 մլն դոլար, ինչը 54,5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Geostat-ի տվյալներով՝ տեղական արտահանումը (առանց վերաարտահանման) կազմում է ընդհանուր արտահանման 73,1%-ը։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 51,7%-ով և կազմել 555,8 մլն դոլար։
19:55 22.05.2025
Ռոնալդուն 935-րդ գոլն է խփելՍաուդյան Արաբիայի Պրո լիգայի նախավերջին` 33-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Ալ Խալիջին»։ Տանտերերի երկրորդ գոլն ավելացված 7-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա կարիերայում մրցակիցների դարպասը գրավել է 935-րդ անգամ։ «Ալ Նասրը» 67 միավորով չորրորդն է, «Ալ Խալիջը»` 37 միավորով 10-րդը։ ...
19:50 22.05.2025
Հայտարարագիր է լրացրել մոտ 57 հազար անձ. ՊԵԿ նախագահՄոտ 57 հազար անձ հայտարարագիր է լրացրել, որից 23 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է կոմիտեի՝ այս տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները և առաջիկա անելիքները: ՊԵԿ նախագահի խոսքով` վերջին ամիսներին հարկային մուտքերի տպավորիչ արդյունքներ են արձանագրվել: Ապահովվել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և […] ...
19:46 22.05.2025
Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողությունՄայիսի 17-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհին հայտնել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 3-ից 2025 թվականի մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Տիգրանաշենում իրենց պատկանող տարածքից գողացել են տարբեր տեսակի կենցաղային ու շինարարական իրեր: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Պարույր […] ...
19:40 22.05.2025
Մրցույթ՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բուհերում կրթություն ստանալու համարՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում (բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով) կրթություն ստանալու նպատակով (մինչև 30 կրթաթոշակային տեղ) հետևյալ մասնագիտություններով՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ Ճարտարապետություն և շինարարություն Հնագիտություն Լեզվաբանություն Բժշկություն Արաբերեն լեզու Իսլամագիտություն Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի անվճար՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության […] ...
19:35 22.05.2025
Էդգար Նավասարդյանն առաջին անգամ նոր ակումբի մեկնարկային կազմում է ընդգրկվելՀայ հարձակվող Էդգար Նավասարդյանն առաջին անգամ իր նոր ակումբի` «Էստերսունդի» մեկնարկային կազմում է ընդգրկվել։ 20-ամյա ֆուտբոլիստը «Վեստերոսի» դեմ Շվեդիայի երկրորդ լիգայի 9-րդ տուրի խաղը սկսել է առաջին րոպեներից և անցկացրել է ամբողջական հանդիպում։ Նավասարդյանն այս տարվա հունվարին է տեղափոխվել «Էստերսունդ», մասնակցել երկու հանդիպման։ Նա նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Շվեդիայի երրորդ լիգան ներկայացնող «Էրեբրու Սիրիանսկայում» […] ...