Նախագահը Մյունխենում հանդիպել է Բավարիայի երկրամասի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+28.09 oC

Նախագահը Մյունխենում հանդիպել է Բավարիայի երկրամասի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ

17:19 18.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի ավարտին այսօր Մյունխենում աշխատանքային նախաճաշ է ունեցել Բավարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Էբերհարթ Զասսեի, «Մյունխեն» բանկի սեփականատեր և նախագահ Վիլֆրիդ Գերլինգի, «Սիմենս» ընկերության գործադիր տնօրեն Վիլիբալդ Մայքսների և «Զասսե» ընկերության համասեփականատեր Քրիստինա Զասսեի հետ:

Հանդիպման մասնակիցները քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունների ներկայիս վիճակն ու զարգացման հնարավորությունները: 

Ընդգծելով, որ Գերմանիան Հայաստանի համար բարեկամ և կարևոր գործընկեր է, նաև թիվ մեկ առևտրային գործընկեր ԵՄ երկրների շարքում, Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է խոսել հայ-գերմանական շարունակաբար զարգացող միջպետական հարաբերությունների և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին, ինչը, նրա համոզմամբ, հնարավորություն է տալիս ստեղծված նախադրյալները փոխակերպել տնտեսական համատեղ ծրագրերի ու հաջողության նոր պատմությունների:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում այսօր հաջողությամբ գործում են գերմանական կապիտալի մասնակցությամբ շուրջ ութ տասնյակ ձեռնարկություններ, որոնք գործունեություն են ծավալում տնտեսության տարբեր ոլորտներում` հանքաարդյունաբերություն, թեթև արդյունաբերություն, էլեկտրոնիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն և այլն, համոզվածություն հայտնելով, որ այդ ոլորտները ընդլայնելու դեռևս զգալի ներուժ կա:

Նախագահը տպավորիչ է համարել Բավարիա երկրամասի տնտեսական հաջողությունները, որում մեծ դերակատարում ունի Բավարիայի առևտրաարդյունաբերական պալատը և հույս հայտնել, որ կհաջողվի համատեղ զարգացնել տնտեսական հարաբերություններ Բավարիա երկրամասի հետ՝ հաշվի առնելով Հայաստանի ներդրումային և առևտրային գրավչությունը` պայմանավորված նաև Հայաստանի բազմավեկտոր արտաքին տնտեսական քաղաքականության ընձեռած հնարավորություններով ու առավելություններով: 

Հանդիպմանը մասնակցող Բավարիայի երկրամասի առաջատար ընկերությունների ղեկավարները նշել են, որ Հայաստանի հետ տնտեսական համագործակցություն զարգացնելու մեծ հեռանկար են տեսնում և առաջիկայում նախատեսում են Բավարիայի առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակության ճանաչողական այց Հայաստան` ուսումնասիրելու փոխշահավետ և համագործակցության համար հեռանկարային ոլորտները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ին

10:30 29.04.2024

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,15 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.23 դրամ: ...

Անկարայում հայտարարել են, որ Ռուսաստանը փրկել է Թուրքիային էներգետիկ ճգնաժամից

23:20 28.04.2024

Անկարայում հայտարարել են, որ Ռուսաստանը փրկել է Թուրքիային էներգետիկ ճգնաժամից

Ռուսաստանի հետ գազի մատակարարման գործարքներն օգնեցին Թուրքիային խուսափել էներգետիկ ճգնաժամից, որը պատել է Արևմուտքը, ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ «Ռուսաստանի հետ մրցակցային գործարքներն օգնեցին Թուրքիային խուսափել էներգետիկ ճգնաժամից, որը պատել է արևմտյան երկրները»,- նախարարի խոսքերն է մեջբերում բրիտանական Financial Times թերթը։ Ըստ հրապարակման՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Թուրքիային բնական գազի ամենամեծ մատակարարը, որն […] ...

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ

16:14 28.04.2024

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 27-ին Կոտայքի մարզում հանդիպում է ունեցել «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի գործունեությունն ու հիմնական նպատակները, կազմակերպության անդամների կողմից արտադրվող գինու արտահանման խթանմանն ուղղված քայլերն ու համատեղ […] ...

Ոսկերիչը ցրել է ոսկու և ոսկյա զարդերի մասին ամենատարածված առասպելները

23:42 27.04.2024

Ոսկերիչը ցրել է ոսկու և ոսկյա զարդերի մասին ամենատարածված առասպելները

Ոսկին համարվում է ամենաթանկ մետաղներից մեկը շատ հազարամյակների ընթացքում, ուստի ոսկու արդյունահանման հետ կապված հսկայական թվով առասպելներ և սխալ պատկերացումներ կան: Դրանցից ամենատարածվածը Gazeta.Ru-ի հետ զրույցում մեկնաբանել է ոսկերիչ Նատալյա Նախոդկինան։ Առաջին առասպելն այն է, որ ոսկին պետք է դեղին լինի: «Իր առաջնային տեսքով ոսկին իրականում վառ դեղին գույն ունի: Ինչ վերաբերում է ոսկուն, որը […] ...

Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը

17:17 26.04.2024

Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը։ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 18-ի N553-Ն որոշման համաձայն, 2024 թվականի մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող ջրերի (ներառյալ՝ բնական կամ […] ...

Նոր իրավական կարգավորում՝ ֆիզիկական անձանց փոխադրամիջոցների գույքահարկի եւ տեխզննության գործընթացների փոխկապակցվածության վերաբերյալ

15:15 26.04.2024

Նոր իրավական կարգավորում՝ ֆիզիկական անձանց փոխադրամիջոցների գույքահարկի եւ տեխզննության գործընթացների փոխկապակցվածության վերաբերյալ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը եւ Նարեկ Զեյնալյանը լրացում են առաջարկում ՀՀ հարկային օրենսգրքում: «Նախաձեռնությամբ լուծում ենք կարեւոր խնդիր. այն առնչվում է հարյուր հազարավոր մեր համաքաղաքացիներին: Խոսքը վերաբերում է տեխզննման ժամանակ կիրառվող կանոններին: Այսօր, երբ քաղաքացին մեքենան տանում է տեխզննման, համակարգը ստուգում է՝ արդյոք այդ անձը տվյալ մեքենայի գույքահարկի գծով պարտավորություններ ունի՞, թե՝ […] ...

BACK_TO_TOP