12:49 25.03.2022
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են․
«Այս ընթացքում Արցախի Հանրապետության իշխանությունները Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են: Գործադրվում են բոլոր ջանքերը, որ ռուսական կողմն իր առաքելության շրջանակում բոլոր մակարդակներում համապատասխան միջոցներ կիրառի՝ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատված ներխուժած ադրբեջանական զորքին ելման դիրքեր վերադարձնելու համար:
Դրան զուգահեռ՝ Արցախի զինված ուժերը լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում հարակից գյուղերի անվտանգությունն ապահովելու նպատակով:
Ակնկալում ենք, որ հետևողական աշխատանքի արդյունքում ռուս խաղաղապահ առաքելությանը կհաջողվի իր վերահսկողության տիրույթում ծագած խնդիրները կարգավորելու և, ադրբեջանական կողմի հետ քաշումից հետո, անվտանգային լրացուցիչ երաշխիքների տրամադրմամբ խաղաղ բնակչությունը կվերադառնա իրենց տներ»:
16:20 23.08.2025
Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակի առիթով ՀՀ վարչապետն ու պաշտոնատար այլ անձինք ուղերձներ են հղել«ՀՀ-ն այսօր ավելի անկախ է, քան երբևէ, ավելի ինքնիշխան է, քան երբևէ, ավելի պետություն է, քան երբևէ, ավելի բարեկեցիկ է, քան երբևէ, ավելի հեռանկարային է, քան երբևէ, որովհետև խաղաղ է»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ արված իր ուղերձում: Ազգային ժողովի և հանրապետության նախագահները ևս շնորահավորական ուղերձներ են փոխանցել: Մանրամասները՝ […] ...
15:55 23.08.2025
«Վաշինգտոն Քեփիթալզի» գլխավոր մենեջերը` Օվեչկինի ապագայի մասին«Վաշինգտոն Քեփիթալզի» գլխավոր մենեջեր Քրիս Պատրիկը խոսել է թիմի լեգենդար ավագ, ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինի ապագայի մասին, հաղորդում է NHL-ի մամուլի ծառայությունը։ «Նա վաստակել է որոշումներ կայացնելու և եզրակացություններ անելու իրավունքն իր կարիերայում։ Այնպես որ, թող նա պարզապես ասի ինձ, թե ինչ է մտածում: Երբ ցանկանա խոսել, մենք կշարունակենք այդտեղից»,- ասել է Պատրիկը: NHL-ի պատմության […] ...
15:33 23.08.2025
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ հաճախ է զրուցում Թրամփի հետՖինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ հաճախ է նամակագրվում կամ զանգահարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ «Ինձ համար ամեն ինչ սկսվեց Թրամփից, հավանաբար, այն գոլֆի խաղից, որը կազմակերպել էր Հարավային Կարոլինայի սենատոր Լինդսի Գրեհեմը: Ես ինքս մոտ չորս տարի՝ 1989-1993 թվականներին, սովորել եմ Հարավային Կարոլինայում, իսկ Լինդսի Գրեհեմը անցյալ ամառ՝ ԱՄՆ ընտրություններից առաջ, եկել է […] ...
15:06 23.08.2025
Սալվադորի ափերի մոտ 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սալվադորի արևմուտքում գտնվող Ահուաչապան դեպարտամենտի ափերի մոտ, հայտնել է երկրի շրջակա միջավայրի նախարարությունը։ «6.0 մագնիտուդով երկրաշարժ Ահուաչապանի ափերի մոտ՝ Բարրա դե Սանտյագոյից 80 կիլոմետր հարավ-արևմուտք։ Խորությունը՝ 20 կիլոմետր», – ասվում է նախարարության X սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ։ ...
14:33 23.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերինԵրևանում օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-28-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 25-28-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-ի ցերեկը, 24-ին […] ...