Աշոցքի տարածաշրջանի մի քանի գյուղեր հոսանքազրկված են․ բքի և վատ տեսանելիության պատճառով էլցանցի մասնագետները բնակավայրեր չեն կարող հասնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Աշոցքի տարածաշրջանի մի քանի գյուղեր հոսանքազրկված են․ բքի և վատ տեսանելիության պատճառով էլցանցի մասնագետները բնակավայրեր չեն կարող հասնել

20:27 25.03.2022

Գյումրիի Մուշ 2/2 թաղամասի շենքերի բակերում թափված են ուժեղ քամիների հետևանքով տանիքներից, օդատարներից պոկված թիթեղները։ Մի քանի օրերի քամին այս թաղամասում այլ վնասներ էլ է պատճառել. շենքերի երեսապատման սալիկները, ջրհորդաններն է պոկել, կոտրել է մուտքերի դռները։

Թաղամասը սպասարկող «Երազ» համատիրության տարածքում գտնվող 38 շենքերի կեսը քամիներից միշտ վնասներ է կրում, պատճառը ոչ միայն շենքերի հյուսիսային դիրքն է, բաց տարածքում գտնվելը, նաև անորակ շինարարությունը։ Երկու օր առաջվա ուժեղ քամուց մուտքերի 14 դուռ է կոտրվել։

«Մեր դռներն ինչղ օր թուղթ էղնին, մի հատ թեթև քամի էլ որ բարձրանում է, պոկում պետլիներից, ընկնում են ներքև»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշում է  համատիրության նախագահ Սեյրան Պոլոյանը։

Կոտրված դռները ընթացիկ նորոգում են, ամրացնում, իսկ վնասված տանիքների նորոգման համար սպասելու են, քամու պատճառով հնարավոր չէ քառահարկ շենքի տանիք բարձրանալ։

Ուժեղ քամին և մարզի տարածքում շարունակվող ձյունը խանգարում են վերականգնել մի շարք բնակավայրերի էներգամատակարարումը։ Արդեն մեկ շաբաթ է հոսանքազրկված են Աշոցքի տարածաշրջանի ձորի գյուղերը,  ուժեղ քամուց վնասվել են  էներգասնուցման բարձրավոլտ գծերը։

«Մուսայելյանում ունենք ենթակայան՝ էնքան է ձյունը լցրել, որ 2,5-3 մետր բարձրություն ունեցող բաժանարարները հայտնվել են ձյան տակ և էդ պայմաններում աշխատելը բավականին դժվար է», – նշում է ՀԷՑ ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Գրիգոր Մարտիրոսյանը։

Էլեկտրաէներգիայի մատակարարման անջատումներ եղել են նաև Ախուրյանի և Արթիկի տարածաշրջաններում։ Վթարների վերացումը տեղի է ունենում ձնաբքի պայմաններում, հերթապահ խմբերը ենթակայաններ երբեմն հասնում են ոտքով, ձյան հաստ շերտի ու տեսանելիության բացակայության պատճառով այս պահին էլ շատ բնակավայրերի մոտենալ անհնար է։

«Օդային գծերի ուղեծրերը ոչ միշտ են համընկնում ճանապարհի եզրի հետ, շատ դեպքերում գծերը բարձրանում են բարձրադիր մասերից, իջնում են ներքև մարդկանց համար անհասանելի տարածքներով, իսկ նման ձյան տեղումների և քամու պայմաններում բարձրանալը երբեմն անհնար է», – ասում է Գրիգոր Մարտիրոսյանը։

Վնասված մեկ օդային գծով սնուցվում է երբեմն մինչև 4 բնակավայր, հետևաբար մեկ մալուխի վնասման դեպքում հոսանքազրկվում է մի քանի բնակավայր։ Գյումրիում ևս ունեցել են վթարներ, օդային գծերն են վնասվել, քամուց կտրվել են բնակարանները սնուցող մալուխները, որոնց վերականգնումն ավելի արագ է կատարվել։ Գյումրիում ամբողջական հոսանքազրկվել են 1-2 թաղամաս և առանձին բաժանորդներ լույս չեն ունեցել միայն մի քանի ժամով։

 

 

  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ Պերես

21:08 04.07.2025

Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ Պերես

Մադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...

BACK_TO_TOP