18:55 28.07.2018
Արտակարգ իրավիճակ է Գյումրիի Ղանդիլյան փողոցի 11/40 շենքում: Բակն անբարեկարգ է, անձրևաջրերը կուտակվում են ու ճահիճ գոյացնում: Բարեկարգման աշխատանքներ քաղաքապետարանը չի կատարում՝ պատճառաբանելով, թե շենքի էլեկտրական մալուխները խանգարում են հարթեցման աշխատանքներին, բայց էլցանցին համապատասխան գրությամբ չի դիմել:
Երկու կառույցների անգործության հետևանքը շենքի բակում տիրող գարշահոտությունն է ու հոսանքահարման վտանգը: Ղանդիլյան 11/40 շենքի բակում տարբեր հաստության ու խճճված հոսանքալարերն ամենուր են: Դրանց բարձրությունը գետնից մեկ մետրից մի փոքր ավելի է: Այս մալուխներն ապահովում են 2 բնակելի շենքի ու հարակից սեփական տների էլեկտրամատակարարումը:
90-ականներին հախուռն էլեկտրաֆիկացման հետևանքները մինչ օրս վերացված չեն: Հաշվիչները տրանսֆորմատորային ենթակայանում են տեղադրված, և յուրաքանչյուր բնակարանի առանձին ու ցածր անցկացված հաղորդալարով հոսանք է հասնում: Մալուխները խանգարում են նաև քաղաքապետարանին շենքի բակում բարեկարգման աշխատանքներ կատարել: Համենայնդեպս, այդպես են բացատրել բնակիչներին:
Շենքը թեքության վրա է կառուցվել՝ այստեղ նախկինում ճահիճ է եղել: Եղած խոնավությանը անձրևաջրերն են գումարվել, ու տարածքում տիղմն ու կուտակված ջուրն արդեն 5 ամիս է, ինչ անպակաս են: Քաղաքապետարանն էլցանցին չի դիմել, փոխարենը, բնակիչներն են բազմիցս դիմումներ ուղարկել: Էլցանցի պատասխանը շենքի բնակիչներին նույնն է, ինչ խճճված մալուխներ ունեցող մյուս բոլոր թաղամասերի դեպքում, այն է՝ սպասել ներդրումների: Էլեկտրական ցանցերը 20 տարվա ընթացքում դեռ չի հասել անհատական բնակարաններին սնուցող մալուխների նորացմանը: Հերթագրել են ու հիմա 10 կիլովոլտ լարման գծերի հերթն է հասել:
«Եթե ծրագրում ենք, որ ներդրումային ծրագիր ենք անելու և ամբողջ քաղաքի ցանցը մեկ տարում հիմնանորոգելու ենք, դա չի ստացվի: Մեզ երևի տարիներ են պետք, որ այդ ամբողջ ծավալը վերականգնենք, նորմալացնենք»,- SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Գրիշա Մարտիրոսյանը:
Ներկայումս Ղանդիլյան 11/40 շենքի մալուխային ցանցի նորոգման առաջարկի փաթեթը կազմվելու և ուղարկվելու է «Հայաստանի էլցանցեր»-ին: Նախագիծ է կազմվելու ու էլի հերթի է դրվելու, իսկ բակում բարեկարգման աշխատանքների համար մալուխների բարձրացման ժամանակավոր տարբերակ կկիրառվի, եթե Գյումրիի քաղաքապետարանը դիմի:
23:59 25.07.2025
Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...
23:51 25.07.2025
«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն էՇրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...
23:48 25.07.2025
Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնումՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...
23:46 25.07.2025
Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկումԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...
23:44 25.07.2025
«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համարՀաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...
23:42 25.07.2025
Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...