21:30 01.04.2022
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչպես նտեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում անվտանգության եւ կայունության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերին, ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժման հետեւանքով ստեղծված լարված իրավիճակին վերաբերող հարցեր:
Վերահաստատվել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվական նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը:
08:30 17.07.2025
Չինաստանում հրդեհների նյութական վնասը վեց ամսվա ընթացքում գերազանցել է 570 միլիոն դոլարըՉինաստանում հունվար-հունիս ամիսներին հրդեհների ուղղակի նյութական վնասը կազմել է 4,08 միլիարդ յուան (երկրի Կենտրոնական բանկի ներկայիս փոխարժեքով ավելի քան 570 միլիոն դոլար), հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական հրշեջ-փրկարարական վարչության ռազմավարական և իրավական գործերի վարչության ավագ մենեջեր Լյու Ցզյանգը։ Ինչպես նա նշել է մամուլի ասուլիսում, նշված թիվը 9,3%-ով ցածր է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: […] ...
08:20 17.07.2025
Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորելԲրազիլական «Բոտաֆոգոյի» գլխավոր մարզիչ Դավիդե Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ ազատ խոսել է պորտուգալերեն։ Այս մասին հաղորդում է Globo-ն: Լեգենդար Կառլո Անչելոտիի որդին ասել է, որ պորտուգալերեն սովորել է Բրազիլիայի հավաքականին միանալուց հետո: Կառլո Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը ստանձնել է հունիսի 6-ին, Դավիդեն հավաքականում զբաղեցրել է գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը, իսկ «Բոտաֆոգոն» գլխավորել է հուլիսի 8-ին: […] ...
08:15 17.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
08:10 17.07.2025
ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհԱՄՆ Նյու Ջերսի նահանգում նետաձգության հրապարակում կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ «Ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան Նյու Ջերսի նահանգի Ջեքսոն քաղաքում բացօթյա նետաձգարանի վրա կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, իսկ 13-ը՝ վիրավորվել», – գրում է թերթը։ ...
08:00 17.07.2025
Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք ATP-250 կարգի մրցաշարին, հայտնում է Almaty Open-ի մամուլի ծառայությունը: Almaty Open-ը կանցկացվի հոկտեմբերի 13-19-ը: Հիշեցնենք, որ Խաչանովը մրցաշարի գործող հաղթողն է։ 2024թ. Կարենը տիտղոսի համար խաղում երեք սեթում 6-2, 5-7, 6-3 հաշվով հաղթել էր կանադացի Գաբրիել Դիալոյին: ...
23:59 16.07.2025
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններիցՀամայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...