12:34 04.04.2022
Ապրիլի 3-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի խանութներից մեկի մոտ ավտոմատից կրակում են: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը սուպերմարկետի մոտ հայտնաբերել է իրար բախված «Մերսեդես» մակնիշի երկու մեքենա, իսկ վիճաբանության մասնակիցներ չեն հայտնաբերվել:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17.30-ի սահմաններում նախկինում դատված 42-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության պատճառով Գյումրիի Հալաբյան փողոցում որսորդական հրացանից կրակել է 42-ամյա համաքաղաքացու «Նիսան Մարչ» մակնիշի մեքենայի վրա և դիմել փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա, որսորդական կարճեցված փողով և խզակոթով, 16 մմ տրամաչափի հրացանով հանդերձ, հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Հրազենն առգրավվել է, տղամարդը ձերբակալվել է: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վարդ Բաղ 4-րդ թաղամասի 1-ին միկրոշրջանում հայտնաբերվել է նաև «Նիսան Մարչ» ավտոմեքենան՝ կրակոցներից վնասվածքների հետքերով: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող տարածք:
Հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:08 04.07.2025
Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ ՊերեսՄադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...