Մահացել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Մահացել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը

15:30 04.04.2022

Մահացել է ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախկին նախարար, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Դանիելյանի դուստրը։

Կարինե Դանիելյանը ծնվել է 1947 թ․ Երևանում։

1964-1970 թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաֆիզիկայի բաժնում, որն ավարտել է գերազանցությամբ:

1971-1974 թթ․ սովորել է ԳԱԱ Փորձառարական կենսաբանության ինստիտուտի ասպիրանտուրայում:

1994-1996 թթ․ սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դոկտորանտուրայում:

1975 թ․ ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան (կենսաքիմիա), 1999 թ. դարձել է աշխարհագրական գիտությունների դոկտոր (գեոէկոլոգիա, սոցիալ-տնտեսական աշխարհագրություն):

241 գիտական հրապարակումների (39 մենագրություն ներառյալ) հեղինակ է։

1976-1980 թթ․ եղել է ԳԱԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող:

1980-1985 թթ․ եղել է ԳԱԱ Կենսոլորտի հիմնախնդիրների գիտական խորհրդի գիտական քարտուղար և ԵՊՀ դասախոս։

1985-1990 թթ․ եղել է ՀԽՀ կառավարությանն առընթեր Գիտատեխնիկական ինֆորմացիայի ինստիտուտի վարչության պետը։

1990-1991 թթ․ եղել է Երևան քաղաքի փոխքաղաքապետ բնապահպանության և առողջապահության գծով։

1991-1994 թթ․ եղել է ՀՀ բնապահպանության նախարար:

1995-2013 թթ․՝ աշխատել է Երևանի պետական համալսարանում (դոցենտ, ապա պրոֆեսոր):

1995 թ․ առ այսօր ՄԱԿ-ի /UNDP, UNEP, UNICEF/ ազգային փորձագետ է:

2012 թ. առ այսօր՝ Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարան էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչն է:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

2001 թ.՝ ՀՀ բնապահպանության նախարարության ոսկե մեդալ բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար։

2012 թ․՝ Անանիա Շիրակացու մեդալ։

2014 թ.՝ Համազգային վստահության «Հայուհի 2014», «Հայրենի բնության պաշտպան» մրցանակ։

2014 թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:

2018 թ.՝ Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ ՝ «Տարվա մարդ» բնապահպանության և կայուն զարգացման ոլորտում:

2018 թ․ ընտրվել է Հանրային խորհրդի Բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP