19:36 04.04.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանում ընդունել է ՀՀ սննդի անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանին։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Գեղարքունիքի մարզում սննդի անվտանգության կանոնների պահպանման, սպանդանոցային մորթի ապահովման և անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումների իրականացման հետ կապված հարցեր։
Կարևորվել է սպանդանոցային մսի և մսամթերքի վաճառքի կազմակերպման գործընթացը և փողոցային մորթի, անհայտ ծագման մսամթերքի վաճառքի արգելումն ու բացառումը, ինչպես նաև անասնահամաճարակների դեմ ուղղված միջոցառումների իրականացումը սահմանված ժամկետներում, առանց թերացումների կամ բացթողումների։
2022 թվականի ապրիլի մեկի դրությամբ մարզում գործարկման են պատրաստ յոթ սպանդանոց, երկու սպանդանոցի շահագործումն էլ գտնվում է ավարտական փուլում։
Գեորգի Ավետիսյանը խոսել է Ներքին Գետաշենի մեծածախ շուկայի և անասնաշուկայի գործունեության կանոնակարգման անհրաժեշտության մասին, նշելով, որ պետք է համատեղ ուժերով հասնենք նրան, որ այստեղ բացառվի ոչ հիգիենիկ պայմաններում կազմակերպվող սննդամթերքի, անհայտ ծագման մսամթերքների, նաև թունաքիմիկատների, անասնաբուժական դեղերի վաճառքը, վերահսկվի նաև վաճառվող անասունների շարժը հետագա անախորժ դեպքերից խուսափելու համար:
Մարզպետարանն էլ իր հերթին պատրաստակամ է օրենքով նախատեսված բոլոր միջոցառումներին համապատասխան աջակցություն ցուցաբերելու, սննդի անվտանգության տեսչության հետ մշտական համագործակցություն իրականացնելու համար։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...