14:08 05.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 44-ամյա տղամարդու կողմից խարդախությամբ խոշոր չափերի, ինչպես նաև համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ զգալի չափերի հափշտակություններ կատարելու, փաստաթուղթ կեղծելու և այն օգտագործելու դեպքերի հանգամանքները:
Քննությամբ պարզվել է, որ 44-ամյա տղամարդը, խարդախությամբ համակարգիչ հափշտակելու շուրջ հանցավոր համաձայնության գալով քննությամբ չպարզված անձի հետ, ԻԻՀ քաղաքացու անվամբ նախապես ձեռքբերված հեռախոսահամարով 2019 թվականի դեկտեմբերի 11-ին զանգահարել է «list.am» կայքի միջոցով համակարգիչ վաճառողին և ձեռք բերելով նրա վստահությունը, համակարգիչը գնելու պատրվակով խնդրել է, որպեսզի վերջինս ստուգելու նպատակով այն փոխանցի իր կողմից նշված անձին: Համակարգիչն իր կողմից նշված անձին փոխանցվելուց հետո, չարաշահելով վաճառողի վստահությունը, տիրացել է վերջինիս պատկանող 800.000 ՀՀ դրամ արժողության համակարգչին և խարդախությամբ հափշտակել այն:
Բացի դրանից, 44-ամյա տղամարդը 2020թ. նոյեմբերի 27-ին, ապօրինի կերպով հասանելիություն ստանալով իր բարեկամուհու անվամբ նույնականացված «Իդրամ» հաշվառման հաշվին, փոփոխել է նշված հաշվին կցված հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, ինչից հետո կնոջ դրամապանակի միջոցով, նրա անունից ներկայացրել է վարկային պայմանագրի կնքման հայտ և կեղծված վավերապայմաններով կնքել 500.000 ՀՀ դրամ գումարի չափով պայմանագիր: Դրանից հետո ԻԻՀ քաղաքացու անվամբ ձեռքբերված հիշյալ հեռախոսահամարով զանգահարել է բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող անձի և հեռախոսի գնման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելով՝ վերջինիս կողմից օգտագործվող բանկային քարտին է փոխանցել ձևակերպված պայմանագրով հաստատված և բարեկամուհու դրամապանակին փոխանցված գումարը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 181-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
22:22 17.07.2025
Ինձ համար իմպերատիվ է, որ ռուսական կողմը չի ցանկանում տեսնել հայ-ադրբեջանական կարգավորում․ Արեգ Քոչինյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանին։ Հիմնականում անդրադարձ է եղել վարչապետի երեկվա ասուլիսին հնչած մտքերին, ուղերձներին և արձագանքներին։ Հիշեցնենք, որ հարցերի մի մասը վերաբերում էր Հայաստան-Ադրբեջան գործընթացներին, Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Հասարակության գոնե մի հատվածի մոտ, նաև փորձագիտական որոշ շրջանակներում, այնպիսի ընկալում կա, որ այս հանդիպումից հետո խաղաղության պայմանագիրը ավելի շոշափելի ու […] ...
22:11 17.07.2025
Հայաստանի բասկետբոլի Մ20 հավաքականը կպայքարի 9-16-րդ տեղերի համար․ ԵԱԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում կպայքարի 9-16-րդ տեղերի համար։ Հայ բասկետբոլիստները B ենթախմբում մեկ հաղթանակ են տարել ու զբաղեցրել չորրորդ տեղը։ Փլեյ-օֆֆում Պետեր Գոնսալեսի գլխավորած թիմի առաջին մրցակիցը կլինի Պորտուգալիայի Մ20 հավաքականը։ Հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին։ ...
21:48 17.07.2025
Ոստիկանություն զանգած քաղաքացին Բերդ-Պառավաքար ճանապարհին զենք-զինամթերք էր թողելՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 14-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Բերդ-Պառավաքար ճանապարհին՝ հուշաղբյուրի մոտ, զենք և զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանները նշված տարածքում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար «Կարաբին» տեսակի մարտական ակոսափող հրազեն, ինքնաձիգի 100 փամփուշտ, «Ֆ1» տիպի 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և փամփշտատուփ։ Հիշեցնենք, որ […] ...
21:35 17.07.2025
Ակունք համայնքում ժամանակակից ջերմոցային համալիր կկառուցվիԿառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: «Մել Մետալ» ՍՊԸ ներմուծվող սարքավորումը նախատեսում է օգտագործել կապարաթթվային մարտկոցների վերամշակման համար։ Գործունեությունն իրականացվելու է Արտաշատում, ընկերությունը նախատեսում է իրականացնել 1.2 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների և հումքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 27 աշխատատեղ 135 […] ...
21:27 17.07.2025
Հայտնի է ԿԼ-ի «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կլուժ» հանդիպման մրցավարական անձնակազմըԲելառուսական մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կլուժ» դիմակայության առաջին հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Հանդիման մրցավար է նշանակվել Դմիտրի Դմիտրիևը, խաղադաշտում նրան կօգնեն Դմիտրի Ժուկը և Դենիս Եմելյանչիկովը, չորրորդ պաշտոնյան Վիկտոր Շիմուսիկն է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին Երևանում։ ...