16:44 08.04.2022
Նախատեսվում է այս տարի Երևանում կանգնեցնել հայ-ռուսական բարեկամության հուշարձան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարարի հետ ճեպազրույցի ընթացքում:
Լավրովը նախ հիշեցրեց, որ ապրիլի 3-ին լրացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, այս տարի լրանում է նաև համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 25-ամյակը: «Սա նշանակալի տարեթիվ է մեր դաշնակցության, ռազմավարական գործընկերության համար»,- ասաց Լավրովը:
Հոբելյանին նվիրված միջոցառումների աշխատանքները հետևողականորեն իրականացվում են: ՌԴ ԱԳ նախարարը ընդգծեց նաև Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև առկա վստահելի, կանոնավոր քաղաքական երկխոսության մասին:
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հանդիպմանն ընդգծել են նաև տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի լավ, համալիր, արդյունավետ աշխատանքի մասին: Լավրովը նշեց՝ նախարարների մակարդակով, նաև խորհրդարանական մակարդակում ակտիվորեն զարգանում են կապերը: Այս ամսվա վերջին կկայանա միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստը:
«Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրային գործընկերը: Արտաքին առևտրում մեր մասնաբաժինը գերազանցում է 30 տոկոսը»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը:
Անկումից հետո, որը գրանցվել էր կորոնավիրուսի պատճառով, հաջողվել է ապրանքաշրջանառությունը վերադարձնել կայուն աճի: Անցյալ տարի այն կազմել է ավելի քան 2 մլրդ 600 մլն դոլար:
Արտգործնախարարները պայմանավորվել են նաև խթանել գործարար շրջանակների ուղիղ կապերը: Ըստ Լավրովի՝ երկու երկրները կխորացնեն համագործակցությունը նաև մշակույթի, կրթության, զբոսաշրջության, սպորտի և այլ ոլորտներում:
«Ընթացիկ տարում պլանավորում ենք Երևանում տեղադրել հայ-ռուսական բարեկամության հուշարձան»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը:
Օրակարգում են Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացում, իսկ Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր: Ռուսաստանն աջակցում է նաև Հայաստանում ռուսական դպրոցների թվի ավելացմանը:
09:42 18.07.2025
Ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող մասնագետների պատրաստման հարցը շարունակում է մնալ մարտահրավեր․ ՄԻՊՀուլիսի 17-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Դիլիջանում մասնակցել է «Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության իրավունքի իրացման խնդիրները» թեմայով կազմակերպված քննարկմանը, հայտնում են Պաշտանի աշխատակազմից։ «Միջոցառումը կազմակերպել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։ Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության […] ...
09:40 18.07.2025
Սիրիայի ժամանակավոր նախագահը մեղադրել է անօրինական խմբավորումներին հրադադարի ռեժիմը խախտելու մեջՍիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան մեղադրել է «անօրինական զինված խմբավորումներին» Աս-Սուվեյդա նահանգի հարավային մասում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Սիրիայի առաջնորդի գրասենյակի հայտարարությունը տարածել է SANA լրատվական գործակալությունը: «Հուլիսի 16-ին երկրի ղեկավարությունը որոշեց դուրս բերել զորքերը Աս-Սուվեյդայից, քանի որ տրվել էին երաշխիքներ, որ անօրինական զինված խմբավորումները չեն հարձակվի խաղաղ բնակիչների վրա։ Սակայն, սիրիական զինվորականների դուրսբերումից հետո […] ...
09:30 18.07.2025
Գուտերեշը առաջընթաց է արձանագրել Կիպրոսի կարգավորման բանակցություններումՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է Կիպրոսի հարցի կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացի և Կիպրոսի հունական և թուրքական համայնքների առաջնորդների միջև մի շարք նախաձեռնությունների շուրջ համաձայնությունների մասին։ «Իմ մանդատի սկզբից ես հանձնառու եմ եղել կիպրացիների՝ կիպրոսահույների և կիպրոսաթուրքերի անվտանգության և բարեկեցության ապահովմանը։ Այսօրվա քննարկումները կրկին կառուցողական էին», -ասել էԳուտերեշը Կիպրոսի խնդրի վերաբերյալ այս տարվա երկրորդ […] ...
09:20 18.07.2025
Axios. Թրամփը պահանջել է, որ Նեթանյահուն բացատրի Գազայի եկեղեցու վրա հարձակման պատճառներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից բացատրել այն հանգամանքները, որոնց ներքո բեկորները հարվածել են Գազայի Սուրբ Ընտանիքի կաթոլիկ եկեղեցուն, հաղորդում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։ «Թրամփը վրդովվեց, երբ իմացավ եկեղեցու վրա հարձակման մասին։ Նա հարցրեց իր թիմին, թե ինչու է Իսրայելը դա արել և ցանկացավ անմիջապես հեռախոսով […] ...
09:15 18.07.2025
Al Jazeera․ Իսրայելի կողմից Գազայի վրա իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 56 պաղեստինցիԳազայի հատվածի վրա Իսրայելի կողմից հուլիսի 17-ին իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 56 մարդ, հաղորդում է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը։ Գործակալության տվյալներով՝ անկլավի հյուսիսային մասում սպանվել է ավելի քան 40 պաղեստինցի խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 14 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության բաշխման կետերում սնունդ ստանալու: Հաղորդվում է նաև […] ...
09:12 18.07.2025
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 18-23-ը ներառյալ կգտնվի արձակուրդումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 18-ից հուլիսի 23-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ ...