Քննարկվել են մշակույթի ոլորտում ԿԳՄՍՆ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցության հարցերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+25.09 oC

Քննարկվել են մշակույթի ոլորտում ԿԳՄՍՆ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցության հարցերը

17:01 08.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջև համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հարցեր:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արա Խզմալյանը կարևորել է ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև արդյունավետ համագործակցությունը քաղաքականության համատեղման տեսանկյունից. «Վստահ եմ՝ եթե մեր մասնագիտական և ֆինանսական ռեսուրսները կենտրոնացնենք և ուղղենք ավելի միասնական նպատակների, ապա արդյունքներն ավելի ակնհայտ կլինեն: Մշակույթի ոլորտում երկու կառույցների միջև համագործակցության խորացումը և փոխհամաձայնեցված քաղաքականություն վարելը բոլորիս շահերից է բխում»,- նշել է Արա Խզմալյանը:
Փոխնախարարն անդրադարձել է մի շարք խնդիրների, որոնք պահանջում են երկու կողմերի փոխհամագործակցությունը: Մասնավորապես, նա անդրադարձել է արվեստի դպրոցներին տրամադրվող պետպատվերի խնդրին՝ ընդգծելով, որ գործընթացն իրականացվում է որոշակի իներցիոն սկզբունքով, և այդ հարցում չկան խորքային վերլուծություն, վիճակագրություն և իրական կարիքների գնահատում:
«Մենք չունենք վերլուծություն, թե արվեստի յուրաքանչյուր դպրոցում և, առհասարակ, այդ բնագավառում ինչ մասնագիտությունների կարիք կա, որպեսզի պետական ռեսուրսների օգտագործումը լինի նպատակային: Հետևաբար առաջարկում եմ հանդիպում կազմակերպել մեր հայտնի նվագախմբերի ղեկավարների հետ, որոնք կներկայացնեն, թե պրոֆեսիոնալ դաշտում ինչ մասնագետների և գործիքների կարիք կա: Այսպիսով՝ մասնագիտական կրթությունը կսկսենք արվեստի դպրոցից»,- փաստել է Արա Խզմալյանը՝ քաղաքապետարանի ներկայացուցիչներին առաջարկելով ձևավորել համապատասխան հանձնաժողով՝ կարիքների գնահատում իրականացնելու և հաջորդ տարվա պետպատվերի բաշխումը դրա հիման վրա մշակելու նպատակով: Նա վստահեցրել է, որ նախարարությունն այդ հարցում կներկայացնի համապատասխան մեթոդական առաջարկություններ:
Արա Խզմալյանն անդրադարձել է նաև Երևան քաղաքի երաժշտական բովանդակության խնդրին՝ գոհունակություն հայտնելով, որ այդ հարցով արդեն սկսվել են առողջ քննարկումներ, մշակվում են որոշակի կանոնակարգեր և ընթացակարգեր:
Փոխնախարարը բարձրաձայնել է նաև քաղաքի մշակութային հաստատությունների և հանրապետական նշանակության հուշարձանների հարակից տարածքների լուսավորության ապահովման խնդիրը:
Արա Խզմալյանը ներկայացրել է ՀՈԱԿ-ներին աջակցության ծրագրերը, մասնավորապես՝ «Քույր դպրոցներ» ծրագիրը, որը, ըստ փոխնախարարի, երաժշտական դպրոցների միջև մասնագիտական բարեկամության մի յուրօրինակ ձևաչափ է: Նա վստահեցրել է, որ ծրագիրն ապահովում է լավ արդյունքներ՝ մայրաքաղաքի և մարզի դպրոցների միջև մասնագիտական փոխանակման և մեթոդական աջակցության տեսանկյունից:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, կարևորել է երկու կառույցների միջև համագործակցությունը՝ միմյանց ծրագրերին և ոլորտային բարեփոխումներին տեղեկանալու առումով:
«Մեր ցանկությունը նույնն է՝ հանրապետությունում և Երևան քաղաքում ունենալ բարեփոխված և ժամանակակից մշակութային ոլորտ: Վստահ եմ, որ արդյունավետ կհամագործակցենք միջոցառումների կազմակերպման մասով, կքննարկենք թատերարվեստի ընդհանուր վիճակը և խնդիրները՝ սկսած ֆինանսավորումից մինչև բովանդակություն»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ ներկայում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ՝ քաղաքում գովազդային և տեղեկատվական ցուցանակների գույքագրման մասով, որպեսզի այդ հարցում լինի միասնական մոտեցում: Նա շեշտել է, որ այդ համատեքստում քաղաքի արտաքին գովազդի մեջ կդիտարկվի նաև մշակութային բաղադրիչի ներառման հարցը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև սոցիալական գովազդի և մշակութային տեղեկատվության հարցերին՝ դրանք ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու առումով, ինչպես նաև մշակույթի ոլորտում արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրերի համատեղման հնարավորությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գուտերեշը առաջընթաց է արձանագրել Կիպրոսի կարգավորման բանակցություններում

09:30 18.07.2025

Գուտերեշը առաջընթաց է արձանագրել Կիպրոսի կարգավորման բանակցություններում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է Կիպրոսի հարցի կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացի և Կիպրոսի հունական և թուրքական համայնքների առաջնորդների միջև մի շարք նախաձեռնությունների շուրջ համաձայնությունների մասին։ «Իմ մանդատի սկզբից ես հանձնառու եմ եղել կիպրացիների՝ կիպրոսահույների և կիպրոսաթուրքերի անվտանգության և բարեկեցության ապահովմանը։ Այսօրվա քննարկումները կրկին կառուցողական էին», -ասել էԳուտերեշը Կիպրոսի խնդրի վերաբերյալ այս տարվա երկրորդ […] ...

Axios. Թրամփը պահանջել է, որ Նեթանյահուն բացատրի Գազայի եկեղեցու վրա հարձակման պատճառները

09:20 18.07.2025

Axios. Թրամփը պահանջել է, որ Նեթանյահուն բացատրի Գազայի եկեղեցու վրա հարձակման պատճառները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից բացատրել այն հանգամանքները, որոնց ներքո բեկորները հարվածել են Գազայի Սուրբ Ընտանիքի կաթոլիկ եկեղեցուն, հաղորդում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։ «Թրամփը վրդովվեց, երբ իմացավ եկեղեցու վրա հարձակման մասին։ Նա հարցրեց իր թիմին, թե ինչու է Իսրայելը դա արել և ցանկացավ անմիջապես հեռախոսով […] ...

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 18-23-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

09:12 18.07.2025

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 18-23-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 18-ից հուլիսի 23-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ ...

Մոդրիչը բացատրել է, թե ինչու է «Ռեալից» հետո ընտրել «Միլանը»

09:07 18.07.2025

Մոդրիչը բացատրել է, թե ինչու է «Ռեալից» հետո ընտրել «Միլանը»

Լուկա Մոդրիչը բացատրել է, թե ինչու մադրիդյան «Ռեալի» հետ պայմանագրի ավարտից հետո որոշեց շարունակել կարիերան «Միլանում»։ Իսպանիայում 12 տարի անցկացրած խորվաթ կիսապաշտպանը, չնայած այլ տարբերակների առկայությանը, ընտրել է իտալական ակումբը։ «Ես ուզում էի շարունակել խաղալ Եվրոպայում՝ ամենաբարձր մակարդակում։ Երբ «Միլանը» հետաքրքրություն ցուցաբերեց, ընտրությունն արդեն ակնհայտ էր։ Սպորտային տնօրեն Իգլի Տարեն անձամբ եկավ Խորվաթիա՝ ինձ պատմելու […] ...

Լուլա դա Սիլվան մեղադրել է Թրամփին Բրազիլիայի ինքնիշխանությունը խախտելու մեջ

09:00 18.07.2025

Լուլա դա Սիլվան մեղադրել է Թրամփին Բրազիլիայի ինքնիշխանությունը խախտելու մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը՝ դադարեցնել Բրազիլիայի նախկին առաջնորդ (2019-2022) Ժաիր Բոլսոնարոյի դատավարությունը, հարձակում են Հարավամերիկյան Հանրապետության ինքնիշխանության վրա, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան ազգին ուղղված իր ուղերձում։ «Բրազիլիայի դատական համակարգի վրա ազդելու փորձերը լուրջ հարձակում են ազգային ինքնիշխանության վրա», – ասել է նա։ Նախագահի խոսքով՝ ինքը վրդովված է այն փաստից, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:48 18.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP