Հակոբ Սիմիդյանը և ՀՀ-ում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրենը քննարկել են ոլորտում մեկնարկած օրենսդրական բարեփոխումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+25.09 oC

Հակոբ Սիմիդյանը և ՀՀ-ում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրենը քննարկել են ոլորտում մեկնարկած օրենսդրական բարեփոխումները

22:24 08.04.2022

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանում Համաշխարհային բանկի (WB) գրասենյակի տնօրենի՝ Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակության հետ։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։

Ողջունելով տիկին Գեգինատին և գործընկերներին շրջակա միջավայրի նախարարությունում, նախարար Հակոբ Սիմիդյանը հիշատակել է Շրջակա միջավայրի նախարարության և Համաշխարհային բանկի համագործակցության ծրագրերը, և հույս է հայտնել, որ հագեցած օրակարգի շուրջ այս հանդիպումը խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար և կուրվագծվեն համագործակցության զարգացման նոր հնարավորություններ։
Տիկին Կարոլին Գեգինատը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և խնդրել նախարարին հակիրճ ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթությունները և ընթացքի մեջ գտնվող օրենսդրական բարեփոխումները։

Նախարարը ներկայացրել է շրջակա միջավայրի օրակարգը սպասարկելու այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ աշխատանքների շուրջ ցանկալի է Համաշխարհային բանկի ներգրավվածությունն ու օժանդակությունը։

Նախարարն անդրադարձել է անտառների, ջրային ռեսուրսների, ընդերքօգտագործման ոլորտում ծավալուն անելիքներին։

Քննարկվել են ոլորտում մեկնարկած օրենսդրական բարեփոխումները, այդ թվում անդրադարձ է կատարվել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի փոփոխությանը։

«Ոլորտի օրենսդրական բարեփոխումների օրակարգը պետք է բխի մեր իրականությունից և օրենսդրական նոր նախագծերը պետք է լինեն ամբողջական ու ներառական, որպեսզի ժամանակ անց դրանք վերանայելու անհրաժեշտություն չլինի։ Ընդ որում պետք է փոխել ոչ միայն օրենքների բովանդակություն, այլ այն միջավայրը, որտեղ դրանք իրենց կիրառությունն են գտնելու,- նշել է նախարարը և տեղեկացրել, որ նախարարությունը պատրաստակամ է ՇՄԱԳ օրենքի նախագծի մշակման գործընթացում ներգրավել նաև միջազգային փորձագետների։

Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը խոսել է միջազգային գործընկերների հետ ոլորտային ինտենսիվ համագործակցությունների, ջրային, հողային, թափոնների կառավարման ոլորտում մեկնարկած բարեփոխումների և Էկոլոգիական կայուն պետական գնումների վերաբերյալ։

Նախարարի տեղակալը խնդրել է գործընկերներին ավելի նեղ աշխատանքային հանդիպումների ձևաչափով առավել մանրամասն քննարկել դրանցից յուրաքանչյուրը և դիտարկել համագործակցության հնարավորությունները Համաշխարհային բանկի գործունեության ոլորտում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև «ԿԱՆԱՉ Հայաստան» (Կանաչ վերականգնում զորեղացնելու, զինելու և խնամելու համար) հարթակի համար ծրագրին, որն իրականացվում է Կլիմայի աջակցության հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Ավելին, «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակը կլինի նոր գաղափարների ձևավորման, տեխնոլոգիական հնարավորությունների խթանման և գլոբալ գիտելիքի յուրացման տարածք։ Այդ աշխատանքներն առանցքային են լինելու անտառային ռեսուրսները պահպանելու հարցում Հայաստանին օգնելու համար, ինչը շատ կարևոր է երկրի՝ կլիմայի փոփոխությունների մեղմման և հարմարվողականության միջազգային հանձնառությունները կատարելու, «ավելի լավ ապագա կառուցելու» հարցում՝ ստեղծելով շարունակական և դիմակայուն վերականգնման հնարավորություն երկրում։

Քննարկվել է ԳԷՀ 8 (GEF-8) ծրագիրը, որի նոր համալրման փուլի շրջանակներում ակնկալվում է Համաշխարհային բանկի հետ համագործակցության ընդարձակում ։

Հանդիպման ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը ևս մեկ անգամ համագործակցության ընդարձակման պատրաստակամություն է հայտնել և շեշտել, որ ոլորտի բարեփոխումները պետք է իրականացվեն միջազգային գործընկերների հետ բարեկամական և արդյունավետ գործակցության տրամաբանության ներքո:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 18-ի 08։00 դրությամբ

10:30 18.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 18-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 19.3°C: Այս մասին  հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

«Ռեալը» պատրաստվում է վաճառել թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկին

10:17 18.07.2025

«Ռեալը» պատրաստվում է վաճառել թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկին

Մադրիդի «Ռեալը» մտադիր է այս ամառ բաժանվել թիմի ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայից՝ աշխատավարձերի ֆոնդը թեթևացնելու և ֆինանսական ռեսուրսներ ազատելու նպատակով: Այս մասին հայտնում է AS-ը: Աղբյուրի համաձայն՝ Ալաբան պատրաստ չէ լքել ակումբը և ցանկանում է կատարել իր պայմանագրով նախատեսված պարտավորությունները մինչև 2026 թվականի հունիսի 30-ը՝ լավ մարզավիճակում մնալու համար: Ալաբայի ապագայի հարցը կախված է նրա […] ...

Ռուբիոն Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ քննարկել է Սիրիայի և Իրանի հարցը

10:00 18.07.2025

Ռուբիոն Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ քննարկել է Սիրիայի և Իրանի հարցը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Սիրիան և Իրանը, ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ «Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Սիրիայում բռնությունը դադարեցնելու ջանքերը: Նրանք նաև քննարկել են Իրանի […] ...

Չինաստանը սեպտեմբերի 3-ի շքերթին կհրավիրի օտարերկրյա հյուրերի, այդ թվում՝ ԱՄՆ-ից

09:48 18.07.2025

Չինաստանը սեպտեմբերի 3-ի շքերթին կհրավիրի օտարերկրյա հյուրերի, այդ թվում՝ ԱՄՆ-ից

Չինաստանը սեպտեմբերի 3-ին Պեկինում կայանալիք ռազմական շքերթին կհրավիրի արտասահմանյան հյուրերի, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, հայտարարել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան մամուլի խոսնակ Լյու Պենգյուն։ «Արտասահմանյան հյուրերը, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, կհրավիրվեն դիտելու սեպտեմբերի 3-ի շքերթը», – ասել է նա հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Լյու Պենգյուն, որը դեսպանատան նախարար-խորհրդականն է, նույնպես հաստատել է, որ շքերթի […] ...

Ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող մասնագետների պատրաստման հարցը շարունակում է մնալ մարտահրավեր․ ՄԻՊ

09:42 18.07.2025

Ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող մասնագետների պատրաստման հարցը շարունակում է մնալ մարտահրավեր․ ՄԻՊ

Հուլիսի 17-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Դիլիջանում մասնակցել է «Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության իրավունքի իրացման խնդիրները» թեմայով կազմակերպված քննարկմանը, հայտնում են Պաշտանի աշխատակազմից։ «Միջոցառումը կազմակերպել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։ Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության […] ...

Սիրիայի ժամանակավոր նախագահը մեղադրել է անօրինական խմբավորումներին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

09:40 18.07.2025

Սիրիայի ժամանակավոր նախագահը մեղադրել է անօրինական խմբավորումներին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան մեղադրել է «անօրինական զինված խմբավորումներին» Աս-Սուվեյդա նահանգի հարավային մասում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Սիրիայի առաջնորդի գրասենյակի հայտարարությունը տարածել է SANA լրատվական գործակալությունը: «Հուլիսի 16-ին երկրի ղեկավարությունը որոշեց դուրս բերել զորքերը Աս-Սուվեյդայից, քանի որ տրվել էին երաշխիքներ, որ անօրինական զինված խմբավորումները չեն հարձակվի խաղաղ բնակիչների վրա։ Սակայն, սիրիական զինվորականների դուրսբերումից հետո […] ...

BACK_TO_TOP