19:11 30.07.2018
Մոսկվայում տեղի ունեցած դաժան սպանության մասին տեղեկություններով է ողողված ամբողջ ռուսական մամուլը: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ Ալտուֆևյան խճուղու բնակարաններից մեկում: 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը դանակի շուրջ 40 հարված է ստացել: Խաչատուրյանին սպանել են նրա երեք դուստրերը, որոնցից մեկն անչափահաս է:
Ըստ նախաքննության տվյալների՝ հորը պարանոցի շրջանում դանակով 35 հարված է հասցրել կրտսեր աղջիկը, իսկ մյուսներն այդ ժամանակ բութ գործիքներով հարվածներ են հասցրել հոր գլխին, այնուհետ քույրերից մեկը վերցրել է դանակը կրտսեր քրոջ ձեռքից և հարվածել Խաչատուրյանի սրտին: Տղամարդու մարմինը հայտնաբերվել է բնակարանի մուտքի մոտ՝ աստիճանների վրա:
Ի դեպ, տեղի ունեցածի մասին ոստիկանությանը տեղյակ են պահել հենց աղջիկները, որոնք հաջորդ օրը ձերբակալվել են: Նրանք 17, 18 և 19 տարեկան են: Քույրերն ընդունել են մեղքը և պատմել, որ տարիներ շարունակ հայրը իրենց հանգիստ չի տվել, և ինչպես նշված է ցուցմունքներում, «բարոյական տառապանքներ» է պատճառել:
Աղջիկները պատմել են, որ դեպքի օրը հայրը առաջինն է դանակով հարձակվել իրենց վրա և իրենք ստիպված են եղել պաշտպանվել: Նշվում է նաև, որ քույրերից մեկի մարմի վրա ևս եղել է սուր գործիքով հասցրած թափանցող վնասվածք ազդրի շրջանում:
Ռուսական մամուլում շրջանառվում են նաև Խաչատուրյանի մասին որոշ մանրամասներ, որոնք ներկայացրել են հարևաններն ու ծանոթները: Ըստ որոշ տեղեկությունների՝ Խաչատուրյանը եղել է հավատացյալ և հաճախ տարածել է նկարներ, որոնցում հոգևորականի հանդերձանքով է:
Հատկանշական է, որ նրա ավագ որդին և կինն արդեն երկար ժամանակ է՝ չէին ապրում Միխայիլ Խաչատուրյանի հետ: Շատերի բնորոշմամբ՝ նա պարզապես «հրեշ» է եղել: Տղամարդուն ճանաչողներից ոմանք նշել են, որ Խաչատուրյանը աղջիկներին հարկադրել է սեռական հարաբերությունների, ծաղրել է նրանց, վիրավորել և մեղադրել անբարո վարքի համար:
Ռուսական «Կոմսոմոլսկայան պրավդա» պարբերականը հրապարակել է մի ձայնագրություն, որը կատարվել է սպանությունից մի քանի ամիս առաջ: Ամբողջ ձայնագրության ընթացքում հայրը հայհոյում է սեփական դուստրերին և սպառնում: Այդ ձայնագրության մեջ Խաչատուրյանը մեղադրել է աղջիկներին այն բանի համար, որ նրանք տանը հյուրընկալել են իրենց հարազատ եղբորն ու նրա ընկերոջը: Պարբերականը հայտնում է, որ եթե 3-րոպեանոց աուդիոնյութից մոնտաժվեն հայհոյանքները, ապա կմնա ընդամենը մի քանի բառ:
Տեղեկություն կա նաև, որ սպանության օրը Խաչատուրյանը եղել է թմրանյութերի ազդեցության տակ: Քույրերը խոստովանել են, որ նախկինում ոչ ոքի չեն պատմել հոր դաժանությունների մասին, քանի որ վախեցել են նրա վրեժխնդրությունից:
Հատկանշական է, որ քննիչները սպանվածի տանը հայտնաբերել են նաև զենք-զինամթերք՝ մի քանի մարտական և որսորդական հրացաններ, որսորդական նետ, իսկ մեքենայի մեջ՝ նաև թմրանյութեր:
Ինչ վերաբերում է քույրերին, ապա ներկայումս նրանք ոստիկանների հսկողության տակ են, քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել նրանց կալանավորելու մասին:
23:00 20.08.2025
Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
22:58 20.08.2025
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտումԵրևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:54 20.08.2025
Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...
22:49 20.08.2025
Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանըՕգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...
22:43 20.08.2025
Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումըՕգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարրաները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 21-ամյա […] ...
22:37 20.08.2025
«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, […] ...