11:27 01.05.2022
Ջազի միջազգային օրը Երևանում ամփոփվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պուրակում կազմակերպված բացօթյա համերգով: Ջազային երեկոյի բեմում էին հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Կարեն Գևորգյան կվարտետը, Ռաֆայել Պետրոսյան կվինտետը, Դավիթ Գյոդակյան բենդը, Լևոն Մալխասյան բենդը, Վահագն Հայրապետյան տրիոն, Տոնի Կարապետյանը, Freeman jazz band-ը, New quintet band-ը, ինչպես նաև Հայաստանի պետական ջազային նվագախումբը:
Ջազի միջազգային օրվա գլխավոր միջոցառման հատուկ հյուրերն էին աշխարհահռչակ ջազային երաժիշտներ՝ Անդրե Մանուկյանը (Ֆրանսիա) և Չայնա Մոսեսը (ԱՄՆ):
Երևանի քաղաքապետարանի ու Ջազի հայկական ասոցացիայի նախաձեռնությամբ կազմակերված համերգին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետը: Ողջույնի իր խոսքում Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ ջազային երաժիշտ Չայնա Մոսեսին՝ Երևան այցի համար և ընդգծել, որ համայնքը վերականգնելով ավանդույթները պետք է ակտիվացնի քաղաքի մշակութային կյանքն ու հանդես գա տարբեր նախաձեռնություններով:
Երեկոյի ընթացում երևանցիներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն ունեցան ունկնդրելու ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործությունները:
10:51 20.06.2025
Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչՀայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 39-ամյա մասնագետը երկրորդ անգամ է գլխավորում այս թիմը: Ռոբերտ Արզումանյանն «Ուրարտուն» գլխավորել էր նաև 2021 թվականի հունիսին: Նրա օրոք երևանյան թիմը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցրել էր 5-րդ տեղը, իսկ գավաթի խաղարկությունում հասել մինչև եզրափակիչ: ...
10:26 20.06.2025
«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն անցյալում էՆույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում մեծացել է՝ պայմանավորված Կառավարության նախանշած հայտարարագրման գործընթացով։ ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանձն է առել նոր թվային լուծումներով ապահովել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։ Գործարկվել են նաև նույնականացման քարտերի տպիչ երկու սարքեր, ինչի արդյունքում բարձրացել է տպագրման որակը և վերակարգավորվել համակարգը։ 2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծառայությունում ընդունվել է […] ...
10:23 20.06.2025
Աղմուկի ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաՇարունակական բարձր աղմուկը միայն անհանգստություն չէ․այն լուրջ հետևանքներ ունի առողջության, բնության և տնտեսության վրա։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ինչո՞ւ աղմուկին քիչ ուշադրություն է դարձվում: Մարդիկ աղմուկը չեն ընկալում այնպես վնասակար, ինչպես քիմիական աղտոտիչները։ Երբ մարդիկ մտածում են աղմուկի և առողջության մասին, առաջինը պատկերացնում են բարձր ձայնով վայրեր՝ համերգներ կամ ծանր […] ...
10:13 20.06.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախներիԻսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախների, հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը: «Թեհրանի շրջանում գտնվող մի քանի հրթիռների արտադրության օբյեկտներ գիշերը հարձակման են ենթարկվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մամուլի ծառայությունը նշել է, որ հարձակման ենթարկված օբյեկտների թվում են եղել հրթիռային բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ։ ...
10:00 20.06.2025
Իսրայելը գիշերը հարվածել է Իրանի միջուկային հետազոտությունների կենտրոնինՈւրբաթ գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնին և տասնյակ ռազմական օբյեկտներին, հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը, ինչպես մեջբերում է Times of Israel-ը։ Գերատեսչության տվյալներով՝ ռմբակոծությանը մասնակցել է ավելի քան 60 զինվորական, որոնք նետել են 120 զինամթերք։ «Թիրախների թվում էին հրթիռների բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ և […] ...