10:44 21.02.2018
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է երկրից արտաքսել «քրեական հեղինակություններին»: Որոշումն այդ մասին անձամբ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևն է ընդունել: Ներկայումս պատրաստվում են արտաքսել 3 մարդու: 51-ամյա Ասլան Կոբուլաձեն և
Սուլիկո Շարիկաձեն կարտաքսվեն Վրաստան, իսկ 43-ամյա Կամչիբեկ Կոլբաևը Ղրղզստան: Մինչ այս ՌԴ-ն արդեն լքել էին Բաչուկա Պաչուլիան և Դադաշ Բակինսկին: Այս թեմային է անդրադարձել ռուսական Комсомольская правда թերթը: Հոդվածում նշվում է որ Սահակաշվիլիի օրոք՝ 2004 թվականին հարյուրավոր «օրենքով գողեր» Վրաստանից տեղափոխվեցին ՌԴ: Այդ ժամանակ Վրաստանում նրանց դատում էին միայն այ բանի համար, որ նրանք քրեական աշխարհի և գաղափարախոսության հետևորդներ էին: Նրանց ուղղակի հարցնում էին.«Դուք օրենքով գող ե՞ք»: Քրեական աշխարհի օրենքներով դա ժխտել չի կարելի: Եվ շատերը հայտնվում էին կալանավայրերում, իսկ նրանց ունեցվածքը հանձնվում էր պետությանը: Սակայն մի մեծ մաս էլ հասցրեց հեռանալ Վրաստանից և շատերը հայտնվեցին Ռուսաստանում: Հենց այդ ժամանակ էլ «քրեական աշխարհի» ակտիվացման նոր ալիք սկսվեց Ռուսաստանում,- գրում է Комсомольская правда թերթը: Հոդվածում նաև նշվում է, որ «քրեական հեղինակությունները» ակտիվանում են հատկապես մեծ միջոցառումների շրջանում, իսկ առջևում ինչպես հայտնի է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է, որն անցկացվելու է հենց այս երկրում: Այնպես որ խստացման միջոցառումները կապված են նաև այս իրադարձության հետ:
Ըստ թերթի հրապարակած արխիվային տվյալների՝ 20-րդ դարի սկզբից մինչև հիմա Ռուսաստանի և հետխորհրդային տարածքի երկրներում հաշվառվել է շուրջ 5, 000 «օրենքով գող»: Նրանցից շատերը մահացել են արտերկրում և կալանավայրերում:
Ըստ թերթի աղբյուրի՝ ներկայումս ՌԴ-ում 432, այսպես ասած, ակտիվ «օրենքով գող»: Նրանցից 318-ը ազատության մեջ է, այդ թվում՝ 19-ը հետախուզման մեջ: Մնացած 114-ը կալանավայրերում է: «Քրեական աշխարհում ամենաշատը վրացիներն են՝ 242 մարդ: Այնուհետ ռուսները՝ 51: Երրորդ տեղում ազգությամբ հայ «օրենքով գողերն են՝ – 30: Ապա եզդիները՝ 26, ադրբեջանցիները՝ 16, աբխազները՝ 10, չեչենները՝ 8, հրեաները՝ 7:
17:55 21.08.2025
Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտիմետ գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ․ առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցմամբ կազմակերպել է դիզվառելիքի ու բենզինի առևտուր, որից ամսական ստանում է շուրջ 6-7 հարյուր հազար դրամ եկամուտ: Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 12-ին: Պարզվեց, որ տղամարդն, ընկերոջ համաձայնությամբ, որպես առևտրի կետ օգտագործում է […] ...
17:50 21.08.2025
Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանքԱրթիկ համայնքից 12 կմ հարավ-արևմուտք, 8 կմ խորության վրա տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Արթիկ քաղաքում ցնցումների ինտենսիվությունը կազմել է 7–8 բալ։ Նախնական տվյալներով՝ շենք-շինություններ են փլուզվել, ստեղծվել է բարդ իրավիճակ։ Սա ոչ թե իրականություն է, այլ փրկարար ծառայության հերթական ուսումնավարժության սցենարային զարգացման մի մաս։ Արձագանքող ուժերի՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման […] ...
17:40 21.08.2025
ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունըՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ու Մոլդովայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականների միջև օգոստոսի 20-ին կայացած ընկերական խաղի տեսությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ խաղում 0-2 հաշվով պարտվում էր, սակայն կարողացել է հաղթել 3-2 հաշվով: Դարպասի վճռորոշ գրավումն արձանագրվել է հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին։ Օգոստոսի 18-ին՝ հավաքականների միջև կայացած առաջին […] ...
17:38 21.08.2025
Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներՕգոստոսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել էին, որ գիշերվա ժամը 1.30-ին հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա տղամարդ, իսկ նրան բերած տղաները հեռացել են։ Քրեական ոստիկանության գլխավոր, Կոտայքի մարզային և Երևան քաղաքի վարչությունների համատեղ միջոցառումներով տեղեկություններ են ձեռք բերվում, որ օգոստոսի 13-ի գիշերը խնջույքի ժամանակ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը […] ...
17:31 21.08.2025
Աջակցություն կտրամադրվի գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողներինԳյուղատնտեսական ոլորտի տնտեսավարողներին աջակցության տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ գյուղատնտեսության ոլորտի աջակցություն տրամադրելու նպատակն է մասամբ խթանել անասնապահությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների գործունեությանը։ Որոշմամբ առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտի մի շարք տնտեսավարողներին տրամադրել աջակցություն 428,516.9 դրամի շրջանակներում։ Աջակցությունը տրամադրվելու է թվով 7՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզպետարանների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի […] ...