22:12 31.07.2018
Ամերիկյան Apple ընկերության նոր iPhone սմարթֆոնները կներկայացվեն սեպտեմբերին, սակայն դրանց առաջին լուսանկարներն արդեն հայտնվել են համացանցում՝ թույլ տալով մոտավոր պատկերացում կազմել ներկայացվելիք նորույթների մասին: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:
Լուսանկարներն իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է Բեն Գեսկինը: Նա ցույց է տվել 6.5 և 6.1 դյույմ անկյունագծերով նոր iPhone-ները: Ցուցադրած նախատիպերը նման են նախորդ տարբերակների կոնցեպտներին, որոնք, ինչպես պնդում են, պատրաստվել են նորույթի գծագրերի «վերջնական տարբերակի» հիման վրա:
Պարբերականը նկատում է, որ Գեսկինը վստահելի աղբյուր է, քանի որ նախկինում էլ նախքան Apple-ի այս կամ այն արտադրանքի շնորհանդեսը, դրա իրական լուսանկարներն է հրապարակել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Apple-ը պատրաստվում է 3 նոր մոդել ներկայացնել՝ 5.8, 6.1 և 6.5 դյույմանոց էկրաններով:
Ոլորտի վերլուծաբանների կանխատեսմամբ՝ 6.1 դյույմանոց տարբերակը շատ նման կլինի iPhone X-ին, բայց կարժենա ավելի քիչ՝ 799 դոլար:
18:20 23.08.2025
Վարչապետը ծանոթացել է Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական աշխատանքներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ նախատեսվում է անցկացնել Հայաստանում 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է կենտրոնի պայմաններին և տեխնիկական հնարավորություններին: Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու համապատասխանությունն ապահովելուն ուղղված աշխատանքները, կենտրոնի շենքային, նախագծային և ինժեներատեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև համաժողովի […] ...
18:12 23.08.2025
Սիրիայի ԱԳՆ-ը հերքել է Իսրայելի հետ անվտանգության մասին համաձայնագրի ստորագրման մասին լուրըՍիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարարությունը հերքել է Իսրայելի հետ անվտանգության մասին համաձայնագիր կնքելու ծրագրերը, հաղորդում է Syria TV-ն։ Հեռուստաալիքի հարցմանը ի պատասխան Արտաքին գործերի նախարարության կողմից արված հայտարարության համաձայն՝ գերատեսչությունը «հերքում է երկու կողմերի միջև որևէ անվտանգության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ շրջանառվող որևէ հաղորդագրություն»։ Ավելի վաղ Independent Arabia-ն, հղում անելով սիրիական աղբյուրներին, պնդում էր, որ […] ...
17:48 23.08.2025
Հարցված գերմանացիների մոտ 60%-ը դժգոհ է կառավարության և Մերցի աշխատանքիցԳերմանացիների ավելի քան 60%-ը դժգոհ է CDU/CSU և SPD դաշինքից կազմված կառավարության աշխատանքից, գրեթե 60%-ը՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի (CDU) աշխատանքից։ Այս մասին են վկայում Bild am Sonntag թերթի պատվերով INSA սոցիոլոգիական ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքները։ Հարցվածների 62%-ը դժգոհ է Գերմանիայում իշխող կոալիցիայի աշխատանքից։ Հարցվածների միայն 26%-ն է դրական գնահատել կառավարության աշխատանքը։ Միաժամանակ, Գերմանիայի […] ...
17:37 23.08.2025
Հայտնի է դարձել, թե որքան հաճախ է Թրամփը շփվում կնոջ հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ է շփվում կնոջ՝ Մելանիայի հետ, չնայած այն հանգամանքին, որ նա հազվադեպ է հայտնվում հանրության մեջ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Այս նախագահական ժամկետի ընթացքում նա հանրությանը հայտնվել է ընդամենը 19 օր, մինչդեռ նախորդ ժամկետում նա հայտնվել է 40 օր։ Այնուամենայնիվ, Մելանիան հաճախակի կապ է պահպանում ամուսնու հետ, հաճախ՝ […] ...
17:26 23.08.2025
Ինդոնեզիայի ջրերում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայի ջրերում 12 կիլոմետր խորության վրա 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի սեյսմոլոգիական և օդերևութաբանական ծառայությունը՝ BMKG-ն։ «5.8 մագնիտուդով և 12 կիլոմետր խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել օգոստոսի 23-ին, տեղական ժամանակով ժամը 19:24-ին (Մոսկվայի ժամանակով՝ 15:24», – ասվում է գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սինաբանգ քաղաքից 51 կիլոմետր […] ...