«STARMUS» փառատոնը հասարակությանը կտա այն ազդակը, որ գիտությունը, կրթությունը և մշակույթը համամարդկային գերագույն արժեքներ են․ Վահրամ Դումանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+19.09 oC

«STARMUS» փառատոնը հասարակությանը կտա այն ազդակը, որ գիտությունը, կրթությունը և մշակույթը համամարդկային գերագույն արժեքներ են․ Վահրամ Դումանյան

16:18 06.05.2022

Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվելիք «STARMUS VI» միջազգային գիտական փառատոնին ընդառաջ՝ այսօր կայացել է տեղեկատվական արշավի մեկնարկն ազդարարող առաջին միջոցառումը՝ մամուլի ասուլիսի ձևաչափով: Փառատոնը Հայաստանում կազմակերպվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո՝ ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ ի դեմս ՀՀ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների:
Ասուլիսի խոսնակներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և «STARMUS» փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը։ Լրագրողների հետ հանդիպմանը ներկայացվել են փառատոնի մանրամասները, համաշխարհային ճանաչում ունեցող հատուկ հյուրերի անունները և նախատեսվելիք միջոցառումները։
«Այսօր պաշտոնապես ազդարարում ենք «STARMUS VI»-ի իրականացման հետհաշվարկի մեկնարկը, և վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանում նմանօրինակ միջազգային փառատոնի հյուրընկալումն աննախադեպ իրադարձություն է ոչ միայն մեր երկրի, այլև ողջ տարածաշրջանի համար»,-փառատոնի մեկնարկն ազդարարել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ միջոցառումն իր յուրահատկությամբ կխթանի գիտության ու արվեստի զարգացումը Հայաստանում և հզոր գիտական համայնք ստեղծելու հնարավորություն կընձեռի` համատեղելով տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող արդյունաբերությունը, ուսումնական կենտրոնները և գիտական հաստատությունները: Նրա խոսքով՝ փառատոնի կազմակերպումը կստեղծի նաև համագործակցության նոր հնարավորություններ արվեստի և գիտության բնագավառներում:

«Այն հարթակ կհանդիսանա երիտասարդ գիտնականների կարողությունների զարգացման համար, կխրախուսի նրանց նախաձեռնողականությունը և ներգրավվածությունը գիտական կյանքում: Մինչ այժմ Հայաստանում տարբերակված մոտեցում չի եղել բարձր տեխնոլոգիական և ոչ բարձր տեխնոլոգիական կրթության նկատմամբ, և գլոբալ առումով շոշափելի քայլեր չեն եղել: Հուսով եմ, որ «STARMUS» փառատոնը կկոտրի որոշ կարծրատիպեր և կլուծի իր առջև դրված այն գլխավոր խնդիրը, որ մենք համամարդկային արժեքների մի մասն ենք՝ և՛ գիտության, և՛ մշակույթի, և՛ շփման առումով: Մեր հասարակությունը կարիք ունի մտածելակերպի փոփոխության, որի կարևորագույն խնդիրը կրթությունն է: «STARMUS» փառատոնը հասարակությանը կտա այն ազդակը, որ գիտությունը, կրթությունը և մշակույթը համամարդկային գերագույն արժեքներ են: Միջավայրի փոփոխություն. սա է մեր գերխնդիրը, որն էլ իր հերթին կբերի մտածողության փոփոխության»,- փաստել է Վահրամ Դումանյանը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի խոսքերով՝ «STARMUS VI» փառատոնի անցկացումը մեր երկրում փաստում է, որ Հայաստանը գիտության, տեխնոլոգիաների, երաժշտության ու արվեստի բնագավառներում կարևոր դերակատարություն է ունեցել:
«Մեկ անգամ չէ, որ հայկական մտքի թռիչքն ու տաղանդը մարդկության պատմության մեջ համաշխարհային հաջողություն են գրանցել և հայ ազգին բերել ճանաչելիություն: Այսօր էլ վստահաբար կարող եմ ասել, որ մեր երիտասարդությունն իր ներուժով նոր խոսք և ասելիք կբերի գիտության ու տեխնոլոգիաների ոլորտ»,- ընդգծել է Ռոբերտ Խաչատրյանը՝ հավելելով, որ փառատոնը կբարձրացնի Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում և կձևավորի մի հարթակ, որտեղ կարելի է օգտակար կապեր ձևավորել։
«STARMUS» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանը հավելել է, որ մեր երկրում վերջին տարիներին գիտության մասսայականացման առումով լուրջ աշխատանքներ են իրականացվում:

«Առաջին անգամ ՀՀ կառավարությունը, ԿԳՄՍ նախարարությունը և Գիտության կոմիտեն այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր են անում, որի վառ օրինակը «STARMUS» փառատոնը Հայաստան բերելն է: «STARMUS»-ի ձևաչափն առանձնահատուկ է նրանով, որ հանրայնացնում և երիտասարդությանն է մոտեցնում գիտությունը՝ ամբողջացնելով այն արվեստով ու երաժշտությամբ»,- նշել է նա՝ տեղեկացնելով, որ միջոցառումներին մասնակցելու են հինգ տասնյակից ավելի աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, տեխնոլոգիական ոլորտի ականավոր ներկայացուցիչներ: Մասնավորապես՝ Հայաստանը հյուրընկալելու է աշխարհահռչակ «Sons of Apollo» խմբին, Ռիք Վեյքմանին, Սերժ Թանկյանին, Տիգրան Համասյանին և այլոց:
Ընդհանուր առմամբ փառատոնը Հայաստանի հանրության համար հասանելի է դարձնելու աշխարհահռչակ գիտնականների դասախոսությունները, արվեստի գործիչների կատարումներն ու գիտության առաջիկա զարգացումների մասին հետաքրքրաշարժ դասախոսություն-ներկայացումները։ Հայաստանում «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի ծրագրում նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ, որոնք գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի կներկայացնեն հանրությանը, այդ թվում՝ Երևանից դուրս։
Հայաստանում «STARMUS VI» գիտության և արվեստի փառատոնը կանցկացվի «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ «Մարս 3»-ը դեպի Կարմիր մոլորակ է տեղափոխել հայ մեծանուն ինժեներ  Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։
«STARMUS» փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար «Queen» խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներին, Նոբելյան մրցանակակիրներին, տիեզերագնացներին, մտածողներին, գիտության, մշակույթի ու արվեստի գործիչներին միավորող հարթակ, որի շրջանակում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում

23:59 25.07.2025

Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...

«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է

23:51 25.07.2025

«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է

Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում

23:48 25.07.2025

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...

Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում

23:46 25.07.2025

Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...

«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համար

23:44 25.07.2025

«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համար

Հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...

Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջ

23:42 25.07.2025

Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջ

ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...

BACK_TO_TOP