Կալանքի միջնորդության մերժման դատարանի անհիմն որոշման արդյունքում մեղադրյալը թաքնվել է քննությունից և առերևույթ նոր հանցագործություն կատարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+22.09 oC

Կալանքի միջնորդության մերժման դատարանի անհիմն որոշման արդյունքում մեղադրյալը թաքնվել է քննությունից և առերևույթ նոր հանցագործություն կատարել

16:24 06.05.2022

Արձանագրվել է կալանավորման ակնառու հիմքերի և պայմանների առկայությամբ դատարանի կողմից այդ խափանման միջոցի կիրառման միջնորդությունն անհիմն և անհամաչափ կերպով մերժելու և դրա պատճառով մեղադրյալի ազատության մեջ մնալու արդյունքում կոնկրետ հանցավոր հետևանքների առաջացման հերթական դեպքը, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

2016-2018թթ. ընթացքում Շիրակի մարզի Արթիկ քաղաքի և Արևաշատ գյուղի բնակիչների կողմից տրված հաղորդումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործերի՝ մեկ վարույթում իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի նախկին բնակիչ, հետագայում ՌԴ-ում հաստատված և այնտեղ գործունեություն ծավալած Կ.Գ,-ն, ՀՀ-ում բնակվող եղբոր օգնությամբ ՀՀ 6 քաղաքացիների շահագործման նպատակով հավաքագրել է Հայաստանում, տեղափոխել ՌԴ և այնտեղ ենթարկել աշխատանքային շահագործման՝ թրաֆիքինգի: Այդ անձանցից մեկի դեպքում գործողությունները զուգորդվել են նրա կյանքի համար վտանգավոր բռնություն կիրառելու սպառնալիքով:
Վերոնշյալ արարքները կատարելու համար 2021թ. դեկտեմբերի 6-ին որոշում է կայացվել Կ. Գ.-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Ոստիկանությունից ստացված նյութերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ դեռևս 2021թ. հուլիսի 7-ին հանցավոր այդ արարքներից տուժած քաղաքացիներից մեկը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն հանդիպել է Կ.Գ.-ի եղբայրը և առաջարկել վճարել Կ. Գ.-ի կողմից իրեն չվճարված պարտքի՝ 180.000 ՌԴ ռուբլի գումարը՝ պայմանով, որ ինքը պետք է հրաժարվի իր բողոքից, ինչին ինքը չի համաձայնվել: Վերոնշյալը քաղաքացին վերահաստատել է 08.12.2021թ. որպես տուժող տված ցուցմունքով:
Քրեական գործում առկա են նաև տվյալներ այն մասին, որ մեղադրյալը, տեղեկանալով ՀՀ-ում իր դեմ հաղորդում ներկայացվելու մասին, հաղորդում տված անձի՝ իր մոտ ՌԴ-ում գտնվող 2 հարազատներին ստիպել է նոտարական վավերացմամբ փոխառության պայմանագիր կնքել իր հետ՝ հորինված 500.000 ՌԴ ռուբլի պարտքով տրամադրելու վերաբերյալ՝ խոստանալով այն պատռել Հայաստանում իրավապահ մարմիններին ներկայացված բողոքից հրաժարվելու դեպքում: Բացի այդ, նրա պահանջով այդ անձինք, բռնության ենթարկվելու մտավախությունից ելնելով, գրել են ստացականներ՝ աշխատավարձներն ամբողջությամբ ստանալու վերաբերյալ: Այսինք քրեական գործով արդեն իսկ առկա են եղել փաստական տվյալներ՝ մեղադրյալի կողմից տուժողների, վկաների վրա անօրինական ազդեցության գործադրման մասին:
2021թ. դեկտեմբերի 9-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ Կ. Գ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Սակայն դատարանի 2021թ. դեկտեմբերի 10-ի որոշմամբ այն մերժվել է:
Նույն օրը մեղադրյալ Կ. Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։
ՀՀ վերաքննիչ դատարանը հետագայում որոշմամբ մերժել է այդ ակտի դեմ դատախազի բերած վերաքննիչ բողոքը, ինչի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, որն ընթացքի մեջ է:
Առաջին ատյանի դատարանը կալանքի միջնորդությունը մերժել է այն ամենահիմնական պատճառաբանությամբ, որ քննությանը խոչընդոտելու, մեղադրյալի ազատության մեջ գտնվելու դեպքում քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու հնարավորության վերաբերյալ քննիչի հետևությունները զուտ ենթադրություններ են, փաստարկված չեն քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով:
ՀՀ վերաքննիչ դատարանը, մերժելով դատախազության բողոքը և անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է, որ վերջինիս եզրահանգումներն իրավաչափ են և կայացվել է օրինական և պատճառաբանված որոշում։
Ըստ էության, դատարաններն անտեսել են այն, որ Կ. Գ.-ին մեղսագրվել է անձի ազատության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություն, որի համար պատիժ է նախատեսված ազատազրկման ձևով՝ 7-12 տարի ժամկետով: Հաշվի չեն առել նաև հանցագործության կատարման եղանակը, մեղադրյալի՝ ազատության մեջ հայտնվելով անձամբ կամ այլոց, այդ թվում եղբորն օգտագործելով դեպքին մասնակից մյուս անձանց, ինչպես նաև ականատես վկաների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու՝ միջնորդությամբ ներկայացված վերոնշյալ առավել քան խոսուն փաստական տվյալները: Անտեսվել է նաև այն իրողությունը, որ մեղադրյալը հանդիսանում է ՌԴ քաղաքացի, այնտեղ ծավալում է տնտեսական գործունեություն և ազատության մեջ գտնվելով, ՌԴ-ում օգտագործելով իր կապերը, կարող է թաքնվել քննությունից, խուսափել քրեական պատասխանատվությունից:
Արդյունքում՝ իրականացված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում Կ. Գ.-ին հնարավոր չի եղել հայտնաբերել, և 29.03.2022թ. որոշում է կայացվել հետախուզում հայտարարելու մասին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։ Հետագայում պարզվել է, որ մեղադրյալն ապօրինի լքել է ՀՀ պետական սահմանը և 2022թ. ապրիլի 18-ին հայտնաբերվել է ՌԴ-ում և վերցվել արգելանքի։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին՝ խափանման միջոց կալանքի վերաբերյալ առաջին միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը կայացրած Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին, օրենքով նախատեսված լիազորություններ իրականացնելիս թույլ տված նյութական և դատավարական օրենքի կոպիտ խախտումներ կատարելու հիմքով, կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով իրավասու մարմնին դիմելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում

23:59 25.07.2025

Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...

«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է

23:51 25.07.2025

«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է

Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում

23:48 25.07.2025

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...

Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում

23:46 25.07.2025

Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...

«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համար

23:44 25.07.2025

«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համար

Հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...

Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջ

23:42 25.07.2025

Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջ

ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...

BACK_TO_TOP