Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է

17:54 06.05.2022

Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն, մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ սոցիալական որոշ խմբերի անձանց հատկացվող միանվագ դրամական օգնության տրամադրումը սկսված է:
Օգնությունը տրամադրվում է հետևյալ անձանց.
Հաշմանդամ զինծառայողներին
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին
Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած)՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքների անդամներին
«Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված և Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) անձանց ընտանիքների անդամներին
Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանին և 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում գումարված Լեռնայի Ղարաբաղի մարզային խորհրդի և Շահումյանի շրջանային խորհրդի միացյալ նիստին մասնակցած պատգամավորներին
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին հավասարեցված անձանց
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձանց
Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքի անդամներին
Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հավասարեցված անձանց
Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում զինծառայություն անցած, ինչպես նաև այդ ժամանակաշրջանում թիկունքում անձնազոհ աշխատանքի կամ անբասիր ծառայության համար պարգևատրված անձանց:
Դրամական օգնության վճարումներն իրականացվում են Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում գործող «Արցախփոստ» ՓԲԸ բաժանմունքների կողմից՝ ըստ քաղաքացիների հաշվառման (բնակության) վայրի:
Թվարկված սոցիալական խմբերին պատկանող տեղահանված քաղաքացիների վճարումներն իրականացվում են «Արցախբանկ»-ի մասնաճյուղերի միջոցով։
Դրամական օգնությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկո Ուիլյամսն ու «Բարսելոնան» համաձայնության են հասել

15:46 20.06.2025

Նիկո Ուիլյամսն ու «Բարսելոնան» համաձայնության են հասել

«Բարսելոնան» ու Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը համաձայնության են հասել, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: 22-ամյա ֆուտբոլիստը 6 տարվա պայմանագիր կստորագրի և արեկան կստանա 7-8 միլիոն եվրո աշխատավարձ: Այժմ «Բարսելոնան» պետք է բանակցություններ վարի Բիլբաոյի «Աթլետիկի» հետ: Նիկո Ուիլյամսը Լա լիգայի 2024/25 մրցաշրջանում անցկացրել է 29 հանդիպում, խփել է 5 գոլ և կատարել նույնքան գոլային […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի հայության ներկայացուցիչների հետ

15:35 20.06.2025

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի հայության ներկայացուցիչների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի հայության ներկայացուցիչների հետ։ Այս մասին Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ու կից տեսանյութ հրապարակել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին: Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի […] ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությունը շարունակվում է․ Պեսկով

15:31 20.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությունը շարունակվում է․ Պեսկով

Ռուսաստանի երկխոսությունը ուկրաինական կողմի հետ շարունակվում է՝ չնայած Կիևի ռեժիմի անկանխատեսելիությանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Կապերը կշարունակվեն։ Հնարավո՞ր են սադրանքներ Կիևի ռեժիմի կողմից։ Այո, դրանք հնարավոր են։ Կիևի ռեժիմը պահպանում է իր էությունը և շատ անկանխատեսելի է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

Կառավարությունը հաստատել է անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը

15:26 20.06.2025

Կառավարությունը հաստատել է անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Գործադիրը հաստատել է Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը: Այն մշակվել է՝ ելնելով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման […] ...

Նյու Յորքում կայացել է «Ֆորմուլա 1» ֆիլմի պրեմիերան

15:21 20.06.2025

Նյու Յորքում կայացել է «Ֆորմուլա 1» ֆիլմի պրեմիերան

Նյու Յորքում կայացել է «Ֆորմուլա 1» ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել բազմաթիվ աստղեր: Միջոցառմանը ներկա են եղել աշխարհի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը, Շառլ Լեկլերը, Կառլոս Սայնսը, Լանդո Նորիսը և այլ անվանի արշավորդներ: Ֆիլմի պրեմիերային ներկա է եղել նաև գլխավոր դերասան ու պրոդյուսեր Բրեդ Փիթը: իԻկ ահա Աշխարհի ներկայիս չեմպիոն Մաքս Ֆերստապենը դարձյալ չի մասնակցել […] ...

Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը ՀՀ ՄԿՈՒ հաստատություններ

15:12 20.06.2025

Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը ՀՀ ՄԿՈՒ հաստատություններ

ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2025-2026 ուսումնական տարում ՀՀ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորելու համար: Օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք վերջին երեք տարիներին սովորել և ավարտել են ՀՀ-ում, ՄԿՈԻ հաստատություններ ընդունելությանը մասնակցում են ընդհանուր հիմունքներով՝ ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով։ Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակում մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների […] ...

BACK_TO_TOP