Հայտնի են միջազգային STARMUS VI գիտական փառատոնի շրջանակներում Հայաստան այցելող համաշխարհային հեղինակավոր մի շարք հյուրերի անունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+31.09 oC

Հայտնի են միջազգային STARMUS VI գիտական փառատոնի շրջանակներում Հայաստան այցելող համաշխարհային հեղինակավոր մի շարք հյուրերի անունները

22:11 06.05.2022

Կառավարության ֆինանսավորմամբ սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում կանցկացվի միջազգային STARMUS 6  փառատոնը, որի հետհաշվարկի մեկնարկը պաշտոնապես ազդարարվեց այսօր։ Միջազգային STARMUS փառատոնի հյուրընկալումը մեր երկիր, ըստ կազմակերպիչների, աննախադեպ իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլ ողջ տարածաշրջանի համար։ Փառատոնի ձևաչափն ունիկալ է նրանով, որ հանրայնացնում և երիտասարդությանն է մոտեցնում գիտությունը՝ ամփոփելով այն արվեստով ու երաժշտությամբ։

Մեր հայրենակից, հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը բացում է հանրահայտ փառատոնի փակագծերը, երկար ներկայացնում մանրամասներ։ Ըստ նրա STARMUS-ը հնարավորություն է՝ բարձրացնելու Հայաստանի գրավչությունը հազարավոր զբոսաշրջիկների համար և համաշխարհային քարտեզի վրա Հայաստանը դիրքավորելու որպես գիտության երկիր։

Մեր երկրում կլինեն աշխարհահռչակ Sons of Apollo խումբը, Ռիք Վեյքմանը, Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյանը, Անդրեյ Մակարևիչը, հայտնիներ, ովքեր Հայաստան են այցելելու հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով: Մի խոսքով STARMUS 6 փառատոնին կմասնակցեն ավելի քան 5 տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, տեխնոլոգիական ոլորտի ականավոր ներկայացուցիչներ:

Մանրամասները՝ ռեպորտաժում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրան

19:23 13.08.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրան

Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի, ԱԳ նախարարիքաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի, ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի և միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, ինչպես նաև Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական […] ...

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կցորդիչով բեռնատարը․ կա 3 տուժած

19:12 13.08.2025

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կցորդիչով բեռնատարը․ կա 3 տուժած

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 183-րդ կմ հատվածում բախվել են 43-ամյա Գեղամ Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 54-ամյա Մողսոդ Ֆ․-ի վարած իրանական համարանիշներով «Renault» մակնիշի կցորդչով բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Դոնարումային

18:55 13.08.2025

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Դոնարումային

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Անգլիական ակումբի դարպասապահ Էդերսոնը մոտ է «Գալաթասարայ» տեղափոխվելուն: Կողմերը համաձայնեցրել են 3 տարվա պայմանագիր, ըստ որի բրազիլացին նոր ակումբում կստանա տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ: Այնուամենայնիվ, Էդերսոնի տեղափոխությունը դեռևս կայացած փաստ չէ, քանի որ թուրքական ակումբն […] ...

Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Աշոցք համայնքի շինաշխատանքները

18:43 13.08.2025

Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Աշոցք համայնքի շինաշխատանքները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի այցը Շիրակի մարզ ավարտվել է Աշոցք համայնքի շինաշխատանքների դիտարկմամբ։ Համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի հետ Շիրակի մարզպետն ու նախարարը հետևել են Հ-31՝ Մ-1 Վարդաղբյուր–Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 0+00կմ 5+00կմ- 5կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ 759 մլն 600 հազար դրամ պայմանագրային արժեք ունեցող ծրագրի պատվիրատուն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։ […] ...

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներին

18:36 13.08.2025

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներին

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16։27-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում` ափից մոտ 200 մետր հեռավորության վրա մոտորանավակ է խափանվել․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։ Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և երկու քաղաքացու։ ...

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

18:28 13.08.2025

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հերացու փողոցում բախվել են «Volkswagen» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ […] ...

BACK_TO_TOP