13:27 09.05.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
«Տասնամյակներ շարունակ հայ ժողովուրդը մեծ ոգևորությամբ է նշել Մայիսի 9-ի եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորման օրը։
2020-ի պատերազմն ու պարտությունը շատ բան փոխեց մեր կյանքում։ Այսօր հայոց բերդաքաղաք Շուշին, չնայած գերեվարված, շարունակում է լինել հայ ազգի վերածննդի պատմական արդարության խորհրդանիշներից կարևորագույնը։
Հավերժ խոնարհում այն հերոսների սխրանքի առջև, ովքեր իրենց կյանքն են տվել Շուշին, Արցախը ազատագրելու, Հայաստանը պաշտպանելու համար՝ հաղթողի հպարտություն, արժանապատվություն նվիրելով հայ ժողովրդին։
Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի կապակցությամբ:
Արժևորելով անցյալի հաղթանակներն ու մեր քաջորդիների սխրանքը՝ պիտի գնանք առաջ:
Հավերժ Փառք»,- ասված է ուղերձում:
15:30 26.07.2025
Անդրեա Պիռլոն՝ «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ15:30 26.07.2025
Անդրեա Պիռլոն՝ «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ46-ամյա իտալացի Անդրեա Պիռլոն նշանակվել է «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ««Դուբայ Յունայթեդի» ֆուտբոլային ակումբն ուրախ է պաշտոնապես հայտարարել Անդրեա Պիռլոյի նշանակման մասին՝ որպես առաջին թիմի նոր գլխավոր մարզիչ։ Աշխարհի 2006թ. առաջնության հաղթող և իր սերնդի ամենահայտնի կիսապաշտպաններից Պիռլոն իր հետ բերում է յուրահատուկ և արժեքավոր մարզչական փորձ, որը […] ...
15:14 26.07.2025
Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 13։40-ից, վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ ...
14:53 26.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...
14:42 26.07.2025
Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետՀունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ»,-գրել է վարչապետը: ...
14:30 26.07.2025
Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճԿրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...