13:36 09.05.2022
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով․
«Սիրելի’ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 77-րդ ամյակի առիթով։
Պատմությունն ու հաղթանակն ապրում են, քանի դեռ մենք հիշում ու արժևորում ենք այն։ 77 տարի առաջ այս օրը Խորհրդային միության ժողովուրդները միասնական հաղթանակ տարան Հայրենական մեծ պատերազմում:
Մեր պատմության օրացույցից մենք իրավունք չունենք ջնջելու նաև 1992 թվականի այս օրը, երբ հայ ժողովրդի համախմբված ջանքերով ազատագրվեց Շուշին։
Նրանք արժևորում էին հաղթանակի գաղափարը, գիտակցում, որ անկախությունն ու ազատությունը երբեք սկուտեղի վրա չեն մատուցվում։
Տարիներ անց մեր ժողովուրդը կրկին փորձության առաջ է կանգնած։
Չնայած ցավալի իրողություններին՝ մենք գլխիկոր ապրելու իրավունք չունենք, ավելին՝ տեղի ունեցածը ստիպում է վերաիմաստավորել շատ արժեքներ, ապրել ու հաղթել, իսկ դրա երաշխավորն է մեր միասնականությունն ու կամքը, մեր աշխատասիրությունն ու նպատակասլացությունը։
Հզորացնենք մեր բանակը, առաջին հերթին ՀՀ Զինված ուժերը, հայ զինվորն է մեր անվտանգության երաշխավորը։
Գլուխ եմ խոնարհում բոլոր այն հերոսների առաջ, ովքեր ընկել են հայրենիքի համար պայքարում։
Աստված պահապան մեր հայրենիքին ու մեր ժողովրդին»,- ասված է ուղերձում։
15:50 26.07.2025
Երևանում 15-ամյա վարորդը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին․ կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Վիլնյուսի փողոցում՝ թիվ 15/1 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 15-ամյա Դ․ Ս․-ն իր վարած «BYD» էլեկտրամոբիլով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում […] ...
15:45 26.07.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը մեր օրակարգում չկա․ ՀաջիևԳերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումն արդիական չէ, և ներկայումս աշխատանքներ են տարվում երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ «Երբեմն երկրները թղթի վրա խաղաղության համաձայնագիր են ստորագրում, բայց իրական խաղաղություն չկա: Հարավային Կովկասում իրական խաղաղություն է: Հայաստանի և Ադրբեջանի միջև […] ...
15:30 26.07.2025
Անդրեա Պիռլոն՝ «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ46-ամյա իտալացի Անդրեա Պիռլոն նշանակվել է «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ««Դուբայ Յունայթեդի» ֆուտբոլային ակումբն ուրախ է պաշտոնապես հայտարարել Անդրեա Պիռլոյի նշանակման մասին՝ որպես առաջին թիմի նոր գլխավոր մարզիչ։ Աշխարհի 2006թ. առաջնության հաղթող և իր սերնդի ամենահայտնի կիսապաշտպաններից Պիռլոն իր հետ բերում է յուրահատուկ և արժեքավոր մարզչական փորձ, որը […] ...
15:14 26.07.2025
Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 13։40-ից, վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ ...
14:53 26.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...