Վահան Քերոբյանն այցելել է «Արզնի մսամթերք» ընկերություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+26.09 oC

Վահան Քերոբյանն այցելել է «Արզնի մսամթերք» ընկերություն

14:56 10.05.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է «Արզնի մսամթերք» ՓԲԸ՝ ընկերության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով, տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Ընկերության սեփականատեր Արմեն Ջանվելյանի և տնօրեն Վահե Փանոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ընկերությունում, ծանոթացել սպանդանոցում կենդանիների մորթի իրականացման պայմաններին։

Արմեն Ջանվելյանը նախարարին տեղեկացրել է, որ «Արզնի մսամթերք» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2013 թվականին: Ընկերությունում բուծվում են կաթնատու և մսատու ցեղի շուրջ 1500 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ։

Ընկերության սպանդանոցը հագեցած է ժամանակակից սարքավորումներով։ Այստեղ ստեղծված են սանիտարահիգիենիկ բոլոր պայմանները անասունների մորթը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Սպանդանոցի սարքավորումները ձեռք են բերվել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցության ծրագրի շրջանակներում։ Սպանդանոցի արտադրանքի հիմքը կազմում են մսատու «սիմենթալ» և «աբերդին-անգուս» ցեղի կենդանիներ։ Սպանդանոցում կազմակերպվում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ և փաթեթավորում։

«Արզնի մսամթերք» ընկերության գործունեությունն ուղղված է ոչ միայն տեղական շուկայի ապահովմանը, այլև արտահանմանը։ Ընկերությունն ունի «հալալ» մորթի արտոնագիր։ Գառան «հալալ» մորթն իրականացվում է Եգիպտոսից հրավիրված հատուկ լիցենզիա ունեցող փորձառու մասնագետի կողմից։ Յուրաքանչյուր կենդանու մսեղիքն անցնում է լաբորատոր փորձաքննություն։ Խոշոր եղջերավոր կենդանիների մսեղիքն իրացվում է տեղական շուկայում, իսկ ոչխարի միսը՝ արտահանվում արաբական երկրներ։ Ընկերությունը 2017 թվականին ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններ հալալ գառան մսի արտահանում կազմակերպելու թույլտվություն, որը գործում է մինչ օրս։ Բանակցություններ են ընթանում դեպի Հորդանան արտահանման թույլտվություն և արտահանում կազմակերպելու համար։

Իր գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ ընկերությունն օգտվել է նաև պետական աջակցության ծրագրերից․լիզինգի ծրագրի շրջանակում ձեռք են բերվել մսեղիք տեղափոխող տրանսպորտային միջոցներ։

Կառուցվում են խորը սառեցման և երկարաժամկետ պահպանման սառցարաններ, որոնք հնարավորություն կտան մսամթերքի արտադրությունը համապատասխանեցնել ցանկացած գնորդի պահանջներին, ինչպես նաև արտահանում կազմակերպել դեպի ավելի հեռավոր երկրներ։

Շրջայցի ընթացքում ընկերության ղեկավարները նախարարին ներկայացրել են մորթի «հալալ» եղանակի առանձնահատկությունները և նշել, որ ոչխարի հերթական խմբաքանակը կարտահանվի Կատար, որտեղ «հալալ» մորթված գառան մսի պահանջարկը շատ մեծ է։ Էկոնոմիկայի նախարարին տեղեկացվել է, որ ընթացիկ տարում սերտ համագործակցություն է ծավալվել սպանդանոցային գործունեությամբ զբաղվող Կատարի խոշոր կազմակերպությունների հետ։ Արմեն Ջանվելյանը հավելել է, որ ընկերության հզորությունները թույլ են տալիս մթերումներ իրականացնել առանց քանակային սահմանափակումների։

Վահան Քերոբյանը կարևորել է Հայաստանում ժամանակակից սպանդանոցների առկայությունը՝ սննդի անվտանգության ապահովման տեսանկյունից, հաջողություն մաղթել և նշել, որ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է աջակցել ընկերության նախաձեռնություններին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկից

10:09 26.07.2025

Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկից

Հուլիսի 25-ին, ժամը 20:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկը խափանվել է. քաղաքացիները մնացել են բարձրության վրա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և ավտոսանդուղք: Փրկարարները երեք քաղաքացու անվնաս իջեցրել են խափանված կռունկից։ ...

Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել է

09:45 26.07.2025

Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելուն ուղղված ԱՄՆ FireAid նախաձեռնությունը անվանել է խարդախ սխեմա և հայտարարել, որ դրա համար հավաքագրված միջոցներից 100 միլիոն դոլարը անհետացել է։ «FireAid-ը լիակատար աղետ է։ Դա նման է դեմոկրատների կողմից ևս մեկ խաբեության: 100 միլիոն դոլարը կորել է», – գրել է նախագահը իր Truth Social էջում: […] ...

Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքև

09:29 26.07.2025

Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքև

Հուլիսի 26-ին, ժամը 04:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի […] ...

Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետո

09:21 26.07.2025

Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետո

Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստին պետությունը Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X-ում հրապարակված տեսաուղերձում: «Ես մեր ամենամոտ դաշնակիցների հետ աշխատում եմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ռազմավարության վրա՝ կենտրոնանալով գործնական լուծումների վրա, որոնք կփոխեն պատերազմի հետևանքով տառապողների կյանքը։ Այս ռազմավարությունը կներառի այն կոնկրետ քայլերը, որոնք […] ...

«Բարսելոնայում» կարծում են, որ Տեր Շտեգենը խաբել է ակումբին

08:51 26.07.2025

«Բարսելոնայում» կարծում են, որ Տեր Շտեգենը խաբել է ակումբին

«Բարսելոնայի» ղեկավարությունը զարմացած է այն փաստից, որ թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը նոր մրցաշրջանից առաջ հայտարարել է մեջքի վիրահատության անհրաժեշտության մասին, քանի որ գերմանացու որոշման մասին ակումբն ուշ է իմացել, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Կատալոնական ակումբը, որը ցանկանում էր Տեր Շտեգենի տրանսֆերային իրավունքի վաճառքով ֆինանսական հավասարակշռություն ապահովել, այժմ կփնտրի խնդիրը լուծելու այլ տարբերակներ։ «Բարսելոնան» խաբված […] ...

Այրվել է վագոն-տնակ

08:30 26.07.2025

Այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 25-ին, ժամը 23:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցում այրվում է չշահագործվող տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։47-ին, մարվել՝ 00։37-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ գույքով (մոտ […] ...

BACK_TO_TOP