15:00 10.05.2022
Մայիսի 6-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը աշխատանքային այց կատարեց Ֆրանսիայի Մարսել քաղաք, որտեղ հանդիպումներ ունեցավ Մարսելի քաղաքապետի, Պրովանս-Ալպեր-Կոտ դ’Ազյուր շրջանի պրեֆեկտի, տնտեսության և տուրիզմի ոլորտների ներկայացուցիչների հետ։
Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի հետ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության, վերջինիս շրջանակներում տնտեսական կապերի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների փոխայցելությունների ակտիվացման և այլ թեմաների շուրջ։
Դեսպան Տոլմաջյանի և Պրովանս-Ալպեր-Կոտ դ’Ազյուր շրջանի պրեֆեկտ Քրիստոֆ Միրմանի հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների, Հայաստանի և Պրովանս-Ալպեր-Կոտ դ’Ազյուր շրջանի միջև կապերի ամրապնդմանն և խորացմանն ուղղված հնարավոր քայլերի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։
Այցի օրակարգում առանձնահատուկ տեղ են գրավել երկկողմ տնտեսական համագործակցության վերաբերյալ հարցերը։ Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ժան-Լյուկ Շովինի և «French Tech» ընկերության գլխավոր տնօրեն Ժան-Բատիստ Գեյսլերի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համագործակցության մի շարք ծրագրեր իրականացնելու հնարավորությանը։ Դեսպանը ծանոթացել է «French Tech» ընկերության կողմից կանաչ տեխնոլոգիաների և առողջապահության ոլորտներում իրականացվող ծրագրերին։
Աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի դեսպանը հանդիպում է ունեցել նաև Մարսելի՝ Զբոսաշրջության հարցերով փոխքաղաքապետ Լորան Լհարդիի, ինչպես նաև Մարսելի զբոսաշրջության գրասենյակի նախագահ Մարկ Տեբոնի հետ։ Քննարկվել են նաև Հայաստանի զբոսաշրջային ռազմավարությանը և ենթակառուցվածքային կարիքներին առնչվող հարցեր։
Դեսպանի աշխատանքային այցը եզրափակվել է Մարսելի քաղաքապետի կողմից դեսպանի այցի կապակցությամբ կազմակերպված ընդունելությամբ՝ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Մարսելի քաղաքապետի և տնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումներին ներկա էին նաև Բուշ-դյու-Ռոնի սենատոր, նախկին նախարար Մարի-Առլետ Կառլոտին, Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և Մարսելում Հայաստանի հյուպատոս Սամվել Լալայանը։
10:09 26.07.2025
Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկից09:45 26.07.2025
Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել էԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելուն ուղղված ԱՄՆ FireAid նախաձեռնությունը անվանել է խարդախ սխեմա և հայտարարել, որ դրա համար հավաքագրված միջոցներից 100 միլիոն դոլարը անհետացել է։ «FireAid-ը լիակատար աղետ է։ Դա նման է դեմոկրատների կողմից ևս մեկ խաբեության: 100 միլիոն դոլարը կորել է», – գրել է նախագահը իր Truth Social էջում: […] ...
09:29 26.07.2025
Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքևՀուլիսի 26-ին, ժամը 04:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի […] ...
09:21 26.07.2025
Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետոՄեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստին պետությունը Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X-ում հրապարակված տեսաուղերձում: «Ես մեր ամենամոտ դաշնակիցների հետ աշխատում եմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ռազմավարության վրա՝ կենտրոնանալով գործնական լուծումների վրա, որոնք կփոխեն պատերազմի հետևանքով տառապողների կյանքը։ Այս ռազմավարությունը կներառի այն կոնկրետ քայլերը, որոնք […] ...
08:51 26.07.2025
«Բարսելոնայում» կարծում են, որ Տեր Շտեգենը խաբել է ակումբին«Բարսելոնայի» ղեկավարությունը զարմացած է այն փաստից, որ թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը նոր մրցաշրջանից առաջ հայտարարել է մեջքի վիրահատության անհրաժեշտության մասին, քանի որ գերմանացու որոշման մասին ակումբն ուշ է իմացել, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Կատալոնական ակումբը, որը ցանկանում էր Տեր Շտեգենի տրանսֆերային իրավունքի վաճառքով ֆինանսական հավասարակշռություն ապահովել, այժմ կփնտրի խնդիրը լուծելու այլ տարբերակներ։ «Բարսելոնան» խաբված […] ...
08:30 26.07.2025
Այրվել է վագոն-տնակՀուլիսի 25-ին, ժամը 23:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցում այրվում է չշահագործվող տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։47-ին, մարվել՝ 00։37-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ գույքով (մոտ […] ...
23:51 25.07.2025
«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն էՇրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...