«Խոսրովի անտառ»-ում ստուգվել է հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+26.09 oC

«Խոսրովի անտառ»-ում ստուգվել է հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայությունը

15:22 10.05.2022

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Հայաստան ժամանած Վերականգնման վարկերի բանկի (KfW) էներգետիկայի և բնական պաշարների պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլի ղեկավարած պատվիրակության հետ այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Խոր Վիրապ» պետական արգելավայր։

Այցին մասնակցել է նաև Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն պարոն Արման Վերմիշյանը։

Նախարարի տեղակալը գործընկերների և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակազմի հետ քննարկել են համայնք-պահպանվող տարածք իրավահարաբերությունների կարգավորմանը և պահպանության ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Ստուգվել է հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայությունը։

Անդրադարձ է կատարվել ներդրումների ներգրավման հնարավորությանը։

Աշխատանքային քննարկումից հետո շրջայց է իրականացվել «Խոր Վիրապ» պետական արգելավայրի տարածքում։ Նախարարի տեղակալը գործընկերների հետ տեղում ծանոթացել է միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի` հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության ռեժիմի առանձնահատկություններին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկից

10:09 26.07.2025

Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկից

Հուլիսի 25-ին, ժամը 20:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկը խափանվել է. քաղաքացիները մնացել են բարձրության վրա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և ավտոսանդուղք: Փրկարարները երեք քաղաքացու անվնաս իջեցրել են խափանված կռունկից։ ...

Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել է

09:45 26.07.2025

Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելուն ուղղված ԱՄՆ FireAid նախաձեռնությունը անվանել է խարդախ սխեմա և հայտարարել, որ դրա համար հավաքագրված միջոցներից 100 միլիոն դոլարը անհետացել է։ «FireAid-ը լիակատար աղետ է։ Դա նման է դեմոկրատների կողմից ևս մեկ խաբեության: 100 միլիոն դոլարը կորել է», – գրել է նախագահը իր Truth Social էջում: […] ...

Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքև

09:29 26.07.2025

Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքև

Հուլիսի 26-ին, ժամը 04:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի […] ...

Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետո

09:21 26.07.2025

Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետո

Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստին պետությունը Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X-ում հրապարակված տեսաուղերձում: «Ես մեր ամենամոտ դաշնակիցների հետ աշխատում եմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ռազմավարության վրա՝ կենտրոնանալով գործնական լուծումների վրա, որոնք կփոխեն պատերազմի հետևանքով տառապողների կյանքը։ Այս ռազմավարությունը կներառի այն կոնկրետ քայլերը, որոնք […] ...

«Բարսելոնայում» կարծում են, որ Տեր Շտեգենը խաբել է ակումբին

08:51 26.07.2025

«Բարսելոնայում» կարծում են, որ Տեր Շտեգենը խաբել է ակումբին

«Բարսելոնայի» ղեկավարությունը զարմացած է այն փաստից, որ թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը նոր մրցաշրջանից առաջ հայտարարել է մեջքի վիրահատության անհրաժեշտության մասին, քանի որ գերմանացու որոշման մասին ակումբն ուշ է իմացել, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Կատալոնական ակումբը, որը ցանկանում էր Տեր Շտեգենի տրանսֆերային իրավունքի վաճառքով ֆինանսական հավասարակշռություն ապահովել, այժմ կփնտրի խնդիրը լուծելու այլ տարբերակներ։ «Բարսելոնան» խաբված […] ...

Այրվել է վագոն-տնակ

08:30 26.07.2025

Այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 25-ին, ժամը 23:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցում այրվում է չշահագործվող տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։47-ին, մարվել՝ 00։37-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ գույքով (մոտ […] ...

BACK_TO_TOP