Սկանդալ Բիշքեկի և Մինսկի միջև․Ղրղզստանը պահանջում է Բելառուսից արտահանձնել նախկին վարչապետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+34.09 oC

Սկանդալ Բիշքեկի և Մինսկի միջև․Ղրղզստանը պահանջում է Բելառուսից արտահանձնել նախկին վարչապետին

09:55 01.08.2018

Ղրղզստանի Գլխավոր դատախազությունը պահանջում է Բելառուսից արտահանձնել նախկին վարչապետին, ով հայտնվել է Բելառուսի տարածքում։ Հաղորդվում է, որ նա դիմել է անվանափոխության և հանդես է գալիս որպես Դանիիլ Ուրիցկի։

Ցմահ ազատազրկման դատապարտված Ղրղզստանի նախկին վարչապետ Դանիյար Ուսենովին նմանություն ունեցող անձը հուլիսի 27-ին երևացել էր Մինսկի մոտ խոշոր ագրարային նախագծի գործարկման արարողության ժամանակ։

Ինչպես հաստատում է Բիշքեկը, «Բելառուսական ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիա» ՓԲԸ-ի տնօրեն Դանիիլ Ուրիցկին՝ նույն ինքը՝ Ղրղզստանի նախկին վարչապետ Դանիյար Ուսենովն է, որը հետախուզվում է հայրենիքում։ Քաղաքական գործչի նախկին կինը հաստատում է կասկածները։

Ուսենովը երկրից փախել էր 2010 թվականին՝ հակակառավարական ելույթներից հետո, որոնց ընթացքում Բիշքեկում, պաշտոնական տվյալներով, զոհվել էր 89, վիրավորվել՝ մոտ 1500 մարդ։ Հայրենիքում Ուսենովին հեռակա դատապարտել են ցմահ բանտարկության՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու և սպանության մասնակցության համար։

Նույն գործով ցմահ ժամկետ է ստացել նաև Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին

18:25 23.08.2025

ԱԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին

ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովին ընդառաջ առաջին կանգառը Վեդիի ջրամբարն էր՝ ծանոթանալու ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին: Մանրամասները՝ ԱԳՆ-ի տեսանյութուն։ ...

Վարչապետը ծանոթացել է Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական աշխատանքներին

18:20 23.08.2025

Վարչապետը ծանոթացել է Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ նախատեսվում է անցկացնել Հայաստանում 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է կենտրոնի պայմաններին և տեխնիկական հնարավորություններին: Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու համապատասխանությունն ապահովելուն ուղղված աշխատանքները, կենտրոնի շենքային, նախագծային և ինժեներատեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև համաժողովի […] ...

Սիրիայի ԱԳՆ-ը հերքել է Իսրայելի հետ անվտանգության մասին համաձայնագրի ստորագրման մասին լուրը

18:12 23.08.2025

Սիրիայի ԱԳՆ-ը հերքել է Իսրայելի հետ անվտանգության մասին համաձայնագրի ստորագրման մասին լուրը

Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարարությունը հերքել է Իսրայելի հետ անվտանգության մասին համաձայնագիր կնքելու ծրագրերը, հաղորդում է Syria TV-ն։ Հեռուստաալիքի հարցմանը ի պատասխան Արտաքին գործերի նախարարության կողմից արված հայտարարության համաձայն՝ գերատեսչությունը «հերքում է երկու կողմերի միջև որևէ անվտանգության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ շրջանառվող որևէ հաղորդագրություն»։ Ավելի վաղ Independent Arabia-ն, հղում անելով սիրիական աղբյուրներին, պնդում էր, որ […] ...

SHANTNEWS

18:00 23.08.2025

SHANTNEWS

Հարցված գերմանացիների մոտ 60%-ը դժգոհ է կառավարության և Մերցի աշխատանքից

17:48 23.08.2025

Հարցված գերմանացիների մոտ 60%-ը դժգոհ է կառավարության և Մերցի աշխատանքից

Գերմանացիների ավելի քան 60%-ը դժգոհ է CDU/CSU և SPD դաշինքից կազմված կառավարության աշխատանքից, գրեթե 60%-ը՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի (CDU) աշխատանքից։ Այս մասին են վկայում Bild am Sonntag թերթի պատվերով INSA սոցիոլոգիական ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքները։ Հարցվածների 62%-ը դժգոհ է Գերմանիայում իշխող կոալիցիայի աշխատանքից։ Հարցվածների միայն 26%-ն է դրական գնահատել կառավարության աշխատանքը։ Միաժամանակ, Գերմանիայի […] ...

Հայտնի է դարձել, թե որքան հաճախ է Թրամփը շփվում կնոջ հետ

17:37 23.08.2025

Հայտնի է դարձել, թե որքան հաճախ է Թրամփը շփվում կնոջ հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ է շփվում կնոջ՝ Մելանիայի հետ, չնայած այն հանգամանքին, որ նա հազվադեպ է հայտնվում հանրության մեջ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Այս նախագահական ժամկետի ընթացքում նա հանրությանը հայտնվել է ընդամենը 19 օր, մինչդեռ նախորդ ժամկետում նա հայտնվել է 40 օր։ Այնուամենայնիվ, Մելանիան հաճախակի կապ է պահպանում ամուսնու հետ, հաճախ՝ […] ...

BACK_TO_TOP