11:40 01.08.2018
Նույնիսկ ամենախիզախ մարդիկ վախի զգոցողություն են ունենում ատամնաբույժին այցելելու ժամանակ: Իսկ երբ հաճախորդը արդեն ստոմատոլոգիական աթոռին է, այդ զգացողությունները կրկնապատկվում են, նույնիսկ այն դեպքում, երբ հաճախորդն էլ է համոզված, որ ատամնաբույժի գործողությունները ցավ չեն պատճառելու: Ցավի զգոցողությունը հաղթահարելը շատ ավելի հեշտ է, քան վախի զգացողությունը: Սա ապացուցված փաստ է:
Կոլումբիայի համալսարանի ճշգրիտ ստոմատոլոգիայի կենտրոնի փորձագետները ստոմատոլոգիական նոր՝ այսպես կոչվող «խելացի» բազկաթոռ են մշակել, որը կարող է զգալ մարդու վախը: «Խելացի» բազկաթոռը հաճախորդի նկատմամբ ստոմատոլոգիական գործողության ամբողջ ընթացքում չափում է նրա սրտխփոցների հաճախականությունը, լարվածությունը, սթրեսի աստիճանը և բազմաթիվ այլ ցուցիչներ: Այս ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է բժշկին, որն էլ ստացված տվյալների հիման վրա, որոշում է, թե ինչպես շփվել հիվանդի հետ, որպեսզի հնարավորինս նվազեցնի վախի զգացումը:
Բայց սա դեռ ամբողջը չէ: Փորձագետները ուզում են «խելացի» բազկաթոռը դարձնել հիվանդությունների կանխարգելման շղթայի մի օղակ: Բանն այն է, որ մարդու ատամների վիճակը որոշակիորեն կապված է նրա ընդհանուր առողջական վիճակի հետ, և գիտնականները ենթադրում են, որ այդ հանգամանքը հաշվի առնելով կարելի է «խելացի» բազկաթոռի միջոցով, որոշակի նախնական պատկերացում կաղմել մարդու ընթացիկ առողջական վիճակի մասին և այդպիսով կանխարգելել դիաբետի, օնկոլոգիական և սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը:
Բժիշկները նաև մի այսպիսի օրինաչափություն են նկատել: Երբ մարդու մոտ առողջական խնդիրներ չկան, նա ավելի շատ է հաճախում ատամնաբույժին: Գիտնականները մտածում են, որ կգա մի ժամանակ, երբ ստոմատոլոգիական «խելացի» բազկաթոռը կլինի այն տեղը, որտեղ մարդը կկարողանա ստուգել, թե արդյո՞ք լավ է աշխատում իր սիրտը, կամ արդյո՞ք նրա արյան մեջ շաքար չի հայտնվել:
23:00 20.08.2025
Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
22:58 20.08.2025
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտումԵրևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:54 20.08.2025
Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...
22:49 20.08.2025
Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանըՕգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...
22:43 20.08.2025
Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումըՕգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարրաները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 21-ամյա […] ...
22:37 20.08.2025
«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, […] ...