Ինչպես է Գևորգ Կոստանյանը վերաբերվում Պերմյակովի՝ պատիժը ՌԴ-ում կրելուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+13.09 oC

Ինչպես է Գևորգ Կոստանյանը վերաբերվում Պերմյակովի՝ պատիժը ՌԴ-ում կրելուն

18:41 22.02.2018

«Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ այդպիսի դաժան հանցագործություն կատարած մարդը Հայաստանում չի կրում իր պատիժը, չնայած դուք դատախազ լինելով այլ բան եք ասել». «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում, անդրադառնալով այս հարցին, Գևորգ Կոստանյանը պատասխանել է.

«Չի եղել այնպիսի բան, որ ես ասել եմ ու չեմ կատարել: Նախ, որ անձը կարող է պատիժը կրել իր քաղաքացիության երկրում, դա միայն Պերմյակովին չի վերաբերում, դա չի վերաբերում միայն Հրաչյա Հարությունյանին: Ամբողջ աշխարհի պրակտիկան է այդպես, որ քաղաքացին այդպիսի իրավունք ունի: Դա եվրոպական, Մինսկի կոնվենցիաներով է նախատեսված, որ անձն իրավունք ունի պատիժը կրել քաղաքացիության երկրում»,-ասել է նա: 

Իսկ այն դիտարկմանը, թե այսինքն Հրաչյա Հարությունյանն այստե՞ղ է, Պերմյակովն այնտե՞ղ է, Կոստանյանը պատասխանել է.

«Ես դա բերեցի ոչ թե փոխարինման կոնտեքստում, այլ բերեցի, որ դրանք եզակի դեպքեր չեն»: 

Զրույցի ժամանակ պատգամավորը խոսել է նաև ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ դառնալու տրամադրվածության և անելիքների մասին: 

«Նախ ես համարել եմ ու համարում եմ, որ պետությանը ծառայելն արդեն չափազանց մեծ պատիվ է: Ես ընդգծված պատվաբերություն եմ համարում պառլամենտում նման բարձր պաշտոն զբաղեցնելը, որովհետև թե՛ գործունեության բնույթը և թե՛ գործառույթների շրջանակն այնպիսին է, որ, իմ խորին համոզմամբ,  ես կկարողանամ, կամ առնվազն կփորձեմ իմ համեստ ներդրումն ունենալ օրինականության հաստատման և արդեն պառլամենտական վերահսկողության արդյունավետության հարցում»,-եզրափակել է Գևորգ Կոստանյանը: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը ելույթ է ունեցել «Ժողովրդավարության դպրոցի» շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանը

14:37 04.05.2024

Վարչապետը ելույթ է ունեցել «Ժողովրդավարության դպրոցի» շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Ժողովրդավարության դպրոցի» շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանը: «Իմ ելույթը «Ժողովրդավարության դպրոցի» 1-ին հոսքի շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը: ...

ՇՄ նախարարության տեսանյութը՝ Երնջատափի անտառպետության տարածքից

13:57 04.05.2024

ՇՄ նախարարության տեսանյութը՝ Երնջատափի անտառպետության տարածքից

Շրջակա միջավայրի նախարարությունը տեսանյութ է հրապարակել Ապարանի ջրամբարին հարակից ՇՄ նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի անտառտնտեսության Երնջատափի անտառպետության տարածքից:   ...

Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

17:22 03.05.2024

Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

Արցախի հայաթափումից հետո անընդունելի է, որ Հայաստանի ղեկավարը մասնակցի այդ հայաթափման քավորի երդման արարողությանը. Հովսեփ Խուրշուդյան

22:28 02.05.2024

Արցախի հայաթափումից հետո անընդունելի է, որ Հայաստանի ղեկավարը մասնակցի այդ հայաթափման քավորի երդման արարողությանը. Հովսեփ Խուրշուդյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքական վերլուծաբան, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին: Անդրադարձ է եղել Տավուշում տեղի ունեցող զարգացումներին: Հովսեփ Խուրշուդյանը համզոված է, որ Ռուսաստանն է այդ իրադարձությունների հեղինակը, հոգևորականների մասնակցությունը ևս ինքնաբուխ չէ, դարձյալ հրահրվում է Ռուսաստանից: Պե՞տք է Հայաստանը առաջին դեմքի մակարդակով մասնակցի ԵԱՏՄ առաջիկա հավաքին և Պուտինի երդմնակալությանը: Այս հարցին Հովսեփ Խուրշուդյանը […] ...

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփանակերտի բնակեցումը ադրբեջանցիներով

21:57 02.05.2024

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփանակերտի բնակեցումը ադրբեջանցիներով

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփանակերտի զանգվածային բնակեցման ծրագիրը: Տեղեկությունն այդ մասին այսօր հաստատվել է պաշտոնապես: Ո՞ւմ են բնակեցնելու Ստեփանակերտում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի՝ փախստականների հարցերով պետական կոմիտեն այսօր պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ այս տարվա երկրորդ կեսից, այսինքն՝ հուլիսից սկսած, մեկնարկում է այդ ծրագիրը, և որ առաջին փուլով Ստեփանակերտում կբնակեցվեն […] ...

Կստեղծվի ոստիկանական գվարդիա, օրենքներում կարվեն փոփոխություններ. գործադիրի որոշումները

19:05 02.05.2024

Կստեղծվի ոստիկանական գվարդիա, օրենքներում կարվեն փոփոխություններ. գործադիրի որոշումները

Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին՝ վերապատրաստվելու կամ կրթություն ստանալու, կստեղծվի նոր կառույց՝ ոստիկանական գվարդիա, մի շարք օրենքներում կարվեն փոփոխություններ: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP