«Բժշկության ապագան». առաջին անգամ  վնասված լյարդը պահվել է սառույցի մեջ մինչև փոխպատվաստումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+13.09 oC

«Բժշկության ապագան». առաջին անգամ  վնասված լյարդը պահվել է սառույցի մեջ մինչև փոխպատվաստումը

19:57 05.06.2022

Աշխարհում առաջին անգամ   մարդու լյարդը մինչ փոխպատվաստումը  երեք օր պահպանվել է ապարատում, որից  հետո  հաջողությամբ փոխպատվաստվել է հիվանդին:

Հետազոտողներն ասում են, որ այս զարգացումը կարող է կյանքեր փրկել, քանի որ տեխնոլոգիան կարող է ավելացնել փոխպատվաստման համար հասանելի լյարդերի թիվը և թույլ տալ, որ վիրահատությունը նշանակվի օրեր առաջ:

Լյարդի փոխպատվաստման ենթարկված հիվանդը  արագ առողջացել է,իսկ մեկ տարի անց  նրա  օրգանիզմը նոր լյարդը  «մերժելու» նշաններ ցույց չի տալիս:

Վիրահատված տղամարդը շվեյցարական փոխպատվաստման հերթացուցակում գտնվող քաղցկեղով հիվանդ էր:

Նրա համաձայնությունից հետո օրգանը փոխպատվաստվել է 2021 թվականի մայիսին, և մի քանի օր անց նա կարողացել է հեռանալ հիվանդանոցից։

Լյարդի փոխպատվաստման  բարձր պահանջարկի և հասանելի օրգանների քանակի միջև զգալի տարբերություն կա:  Բանն այն է, որ մինչ փոխպատվաստումը լյարդը հնարավոր  է պահել  սառույցի մեջ ոչ ավելի քան 12 ժամ:

Մարդկային լյարդն այս դեպքում պահպանվել է Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցում՝ «ex situ նորմոթերմիկ պերֆուզիա» կոչվող սարքի մեջ:

Սարքը հնարավորինս ճշգրիտ  պատճենում է մարդու օրգանիզմը՝ ապահովելով  լյարդի համար իդեալական պայմաններ:

Պրոֆեսոր Կլավիենի կարծիքով «այդ սարքը  բժշկության ապագան է, սա թույլ կտա  ավելի արդյունավետ  օգտագործել փոխպատվաստման  հիվանդների բուժման համար անհրաժեշտ օրգանները»:

Հետազոտությունները հրապարակվել են Nature Biotechnology ամսագրում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու մասին

20:45 06.05.2025

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին. «Հիմք ընդունելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս […] ...

Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր կանցլեր

20:40 06.05.2025

Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր կանցլեր

«Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության» (ՔԴՄ) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր՝ 10-րդ կանցլեր։ Արարողությունը վարել է Phoenix հեռուստաալիքը։ «Ես երդվում եմ անել հնարավորը գերմանացի ժողովրդի բարօրության համար, մեծացնել նրա հարստությունը, պաշտպանել նրան վնասներից, պահպանել և պաշտպանել Հիմնական օրենքը և ֆեդերացիայի օրենքները, բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները և պահպանել արդարությունը բոլորի նկատմամբ: Ուրեմն, օգնիր ինձ Աստված»,-ասել […] ...

Հայաստան-Վրաստան գործարար համաժողովին մասնակցել է ավելի քան 200 գործարար Հայաստանից և Վրաստանից

20:22 06.05.2025

Հայաստան-Վրաստան գործարար համաժողովին մասնակցել է ավելի քան 200 գործարար Հայաստանից և Վրաստանից

Այսօր Երևանում, Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում, կայացել է B2B ձևաչափով գործարար հանդիպում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 200 գործարար Հայաստանից և Վրաստանից՝ ներկայացնելով տնտեսության տարբեր ոլորտներ, ներառյալ ներմուծում, արտահանում, դեղագործություն, ոսկյա զարդերի արտադրություն, շինարարություն, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և մի շարք այլ ուղղություններ։ B2B հանդիպումների նպատակն է […] ...

Yemenia Airways-ի երեք ինքնաթիռներ խոցվել են Իսրայելի հարվածներից․ Al Arabiya

20:15 06.05.2025

Yemenia Airways-ի երեք ինքնաթիռներ խոցվել են Իսրայելի հարվածներից․ Al Arabiya

Yemenia Airways ավիաընկերության առնվազն երեք ինքնաթիռներ խոցվել են Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով, որը գտնվում է Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը։ «Ինքնաթիռներից մեկի ֆյուզելաժն ու թեւերը գրեթե ամբողջությամբ այրվել են կրակի մեջ։ Մյուս երկու ինքնաթիռների վնասների չափի մասին տեղեկություն չի […] ...

Հաղթանակի դեպքում Էլինա Ավանեսյանը կարող է մրցել աշխարհի երկրորդ ռակետի հետ

20:05 06.05.2025

Հաղթանակի դեպքում Էլինա Ավանեսյանը կարող է մրցել աշխարհի երկրորդ ռակետի հետ

Հռոմում մեկնակել է WTA 1000 կարգի մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը: Աշխարհի 38-րդ ռակետը մրցելու է Իտալիան ներկայացնող Էլիզաբետա Կոչարետոյի հետ: Նախկինում նրանք հանդիպել են 3 անգամ, որոնցից միայն մեկում է հաղթել Ավանեսյանը: Հաղթանակի դեպքում Էլինան մրցելու է աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի հետ: Լեհ թենիսիստուհին մրցաշարի գործող չեմպիոնն է: Իտալիայի […] ...

SHANTNEWS

20:00 06.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP