15:57 07.06.2022
Անկարայում Իտալիայի դեսպան Ջորջիո Մարապոդին կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։ Պատճառը Հռոմում հունիսի 4-ին կազմակերպված «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ցույցն է, որի ժամանակ հրապարակայնորեն ցուցադրվել են PKK-ի խորհրդանիշները և առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարները, փոխանցում է Ermenihaber-ը։
Նշենք, որ PKK-ն Անկարայի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կառույց։
Դիվանագիտական աղբյուրներ վկայակոչող թուրքական լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ իտալացի դեսպանին արտգործնախարարությունում հայտնել են թուրքական կողմից ունեցած մտահոգությունները, որոնք վերաբերում են PKK-ի կողմնակիցների գործողություններին։
Թուրքիայի ԱԳՆ-ում դեսպան Մարապոդից պահանջել են «ահաբեկչական կազմակերպության և նրա աջակիցների նմանօրինակ գործողությունները կանխել»՝ շեշտելով, որ Իտալիայի կառավարությունը ևս պիտի պատասխանատվություն ունենա ահաբեկչության դեմ պայքարում։
Թուրքական կողմը նաև բողոքել է այն փաստից, որ PKK-ի առաջնորդին Իտալիայի քաղաքապետարանների կողմից շնորհվել է պատվավոր քաղաքացիություն։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...