17:34 07.06.2022
Ս.թ. հունիսի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց Խաչատուր Բորիսի Մելիքսեթյանը:
Խաչատուր Մելիքսեթյանը ծնվել է 1970թ-ին, Երևան քաղաքում: 1987-1992թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետում, 1993-1996թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ասպիրանտ: 1994-1998թթ-ին աշխատել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Վերնադսկու անվան երկրաքիմիայի և անալիտիկ քիմիայի ինստիտուտի պետրոլոգիայի և երկրաքիմիայի լաբորատորիայում, 2001-2002թթ-ին՝ Գերմանիայի Արխեոմետրիայի ինստիտուտում: 2000թ-ին ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ պետրոլոգիա, հրաբխագիտություն և երկրաքիմիա մասնագիտացմամբ: 2001-2010թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, 2010թ-ից մինչ այժմ՝ ինստիտուտի հրաբխագիտության լաբորատորիայի վարիչ, 2012-2017թթ-ին՝ ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, 2017թ-ից մինչ օրս՝ ինստիտուտի տնօրեն: 2018թ-ին ինստիտուտում ստացել է երկրաբանական գիտությունների դոկտորի կոչում՝ երկրաբանություն մասնագիտացմամբ:
Խաչատուր Մելիքսեթյանը Եվրոպայի երկրաբանական գիտությունների միության, Երկրագնդի ընդերքի քիմիայի և հրաբխականության միջազգային ասոցիացիայի, Եվրոպայի երկրաքիմիական ասոցիացիայի և Օբսիդիանի ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի անդամ է: Նա հեղինակ է 3 մենագրության և գիտամեթոդական ձեռնարկների, շուրջ 54 գիտական հրապարակումների, որոնցից 24-ը՝ «Web Of Science» շտեմարանում ընդգրկված պարբերականներում, 17-ը` գրախոսվող պարբերականներում և ժողովածուներում, 13-ը` ՀՀ ԲՈԿ-ի ցանկում ներառված պարբերականներում: Գիտական զեկույցներով հանդես է եկել 60 միջազգային գիտաժողովներում:
Խաչատուր Մելիքսեթյանը ներկայացրեց 2017-2022թթ-ին ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում կատարած աշխատանքները և ինստիտուտի զարգացման ծրագիրը: Մասնավորապես, նրա պաշտոնավարման ընթացքում 2017-2018թթ-ին ինստիտուտում մշակվել է ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի հավանակային գնահատման նոր քարտեզը, 2019-2020թթ-ին մշակվել է «ՀՀՇՆ 20.04-2020 Երկաշարժադիմացկուն շինարարություն. նախագծման նորմեր» նորմատիվային փաստաթուղթը, 2020-2021թթ-ին հիմնավորվել են Հայաստանում առաջին «Գեոպարկ»-ի ստեղծման նախադրյալները, 2021թ-ին մեկնարկել է «Երկրաջերմային էներգետիկ ռեսուրսների գնահատումը Հայաստանում» գիտահետազոտական նախագիծը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի PEER Science-ի կողմից: 2017-2022թթ-ին ինստիտուտի գիտաշխատողների կողմից տպագրվել են 7 մենագրություն, 12 հոդվածների ժողովածուներ, 56 հոդված բարձր ազդեցության գործակցով ամսագրերում, 90 հոդված «Scopus» գիտական շտեմարանում և ԲՈԿ-ի ցանկում, ներկայացվել են 248 գիտաժողովի զեկույցներ և նյութեր:
«2022-2027թթ-ի մեր զարգացման ծրագրի հիմնական նպատակն է գիտական և աշխատանքային ներուժի պահպանումն ու նրա հետագա զարգացումը, երիտասարդ կադրերի պատրաստումը: Երկրաբանական ուսումնասիրություններում կարևոր նշանակություն ունի ինստիտուտի միջազգային դիրքը և հեղինակությունը, ինչն արտահայտվում է Ռուսաստանի Դաշնության, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Իրանի, Թայվանի, Բելգիայի, Չինաստանի առաջատար գիտական կենտրոնների հետ համատեղ իրականացվող հետազոտություններով: Միջազգային համագործակցության շնորհիվ ինստիտուտը կարողանում է կիրառել հետազոտությունների նորագույն մեթոդներ, հետազոտությունների արդյունքների վերլուծություն և կադրերի պատրաստման ժամանակակից մոտեցումներ, հնարավորություն է ստանում գիտական հետազոտությունների արդյունքները հրատարակել տեղական և միջազգային առաջատար գիտական հանդեսներում»,- ասաց Խաչատուր Մելիքսեթյանը:
Նա նշեց, որ ինստիտուտի առաջնային խնդիրներից է առաջիկայում Հայաստանի Հանրապետության տարածքի նոր երկրաբանական քարտեզի ստեղծումը:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
15:11 18.07.2025
ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի մշակումը․ Էստոնիայի ԱԳ նախարարԵվրամիությունը (ԵՄ) չի պլանավորում բավարարվել Ռուսաստանի դեմ «կիսատ քայլերով»։ Պատժամիջոցների 19-րդ փաթեթի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։ Այս մասին հաղորդում է РБК-Ուկրաինան ՝ հղում անելով Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մարգուս Ցախնային։ Ցախնայի խոսքով՝ սահմանափակումների 18-րդ փաթեթը ցույց է տալիս, որ Եվրոպան մնում է վճռական։ «Ռուսաստանի կողմից նավթի վաճառքից վաստակած յուրաքանչյուր եվրո օգնում է ֆինանսավորել […] ...
14:57 18.07.2025
Փարիզը կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդունման գործում․ Ժան-Նոել ԲարոՖրանսիան կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի մշակման և ընդունման գործում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն։ «Այսօր առավոտյան մենք՝ եվրոպացիներս, աննախադեպ պատժամիջոցներ ընդունեցինք Ռուսաստանի և նրան աջակցող երկրների դեմ։ Ֆրանսիան կարևոր դեր խաղաց այս գործում», – գրել է նախարարը X-ում։ Ինչպես հաղորդում է Les Echos տնտեսական […] ...
14:45 18.07.2025
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների շուրջ: ...
14:33 18.07.2025
Թմրամոլության դեմ պայքարը Արմավիրի համայնքային ոստիկաններին հասցրեց Մայիսյան գյուղՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Մայիսյան գյուղի բնակիչ 53-ամյա մի տղամարդ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու հողամասում հայտնաբերվեց կանեփի հինգ թուփ, իսկ բակում` մոտ 19 գրամ չորացված-մանրացված զանգված: Ըստ տանտիրոջ` կանեփն ինքն է աճեցրել: Տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում […] ...
14:24 18.07.2025
Կալիֆոռնիան դատի է տվել Թրամփին․ ReutersԿալիֆոռնիայի իշխանությունները դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ վիճարկելով Սան Ֆրանցիսկոյի և Լոս Անջելեսի միջև արագընթաց երկաթուղու կառուցման համար նախատեսված 4 միլիարդ դոլարի դաշնային ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով դատարանի փաստաթղթերը։ «Հինգշաբթի օրը Կալիֆոռնիայի արագընթաց երկաթուղու վարչությունը Լոս Անջելեսի ԱՄՆ շրջանային դատարան դատական հայց է ներկայացրել, որով ֆինանսավորման կրճատումները […] ...