14:23 08.06.2022
Կառավարությունն առաջարկում է Սահմանադրական դատարանի դատավորի, փոխնախագահի և նախագահի հավելավճարը սահմանել 80 տոկոսի չափով, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում՝ նախագահի և պալատի նախագահի) համար սահմանել պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում՝ որպես Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված նրանց բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխան վարձատրություն:
Ինչպես տեղեկացնում է ԱԺ կայքը՝ կառավարության առաջարկը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ին հրավիրված արտահերթ նիստում:
Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցի տեղեկացմամբ՝ փոփոխություններն ու լրացումները նախատեսվում է կատարել ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում:
Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների նպատակը՝ փոխնախարարը նշել է, որ այն բխում է կառավարության սահմանած դատական և իրավական բարեփոխումների ծրագրից: Վճռաբեկ դատարանն իր սահմանադրական լիազորությունների իրականացման բերումով առերեսվում է դատավարական բողոքների մեծ քանակի և եռաստիճան դատական համակարգում իր քննությանը ներկայացված իրավունքի և փաստի ամենաբարդ հարցերի քննությանը: Վճռաբեկ դատարանի գործառույթների հնարավորինս արդյունավետ իրականացումն ունի մեծ հանրային-իրավական նշանակություն այն իմաստով, որ թե՛ պետությունը և թե՛ հասարակությունը շահագրգռված են օրենքների և նորմատիվ իրավական այլ ակտերի ճիշտ ու միատեսակ կիրառման, դատական պրակտիկայի հետևողականության և կանխատեսելիության ապահովման հարցում:
Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատության ոլորտում բարձրագույն դատական ատյան է: Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը, որի շրջանակում Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է սահմանել նշված հավելավճարները:
Հարակից զեկուցող Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը, կարևորելով ներկայացված նախագիծը, նշել է, որ դատավորների՝ իրենց կարգավիճակին արժանապատիվ աշխատավարձ ունենալու հանձնառությունը եղել է իշխող խմբակցության դեռևս 2018 թ. նախընտրական ծրագրում: Նրա խոսքերով՝ դա դատական բարեփոխումների կարևոր բաղադրիչն է:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:
11:38 18.07.2025
Սարուխան գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 326 բույսՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Սարուխան գյուղի 57-ամյա բնակչուհին տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ սարուխանցի կնոջ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 326 բույս։ Հանգամանքները պարզվում են: ...
11:24 18.07.2025
Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար․ ՀՀ ԱՆՏապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար: Բարձր ջերմաստիճանը ծանրաբեռնում է սիրտը և անոթները, արագացնում ջրի կորուստը, բարձրացնում կամ իջեցնում է զարկերակային ճնշումը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Սա հատկապես վտանգավոր է զարկերակային գերճնշման, սրտային անբավարարության և շաքարային դիաբետի դեպքում։ Եթե ունեք սրտանոթային համակարգի հիվանդություններ․ Օրական խմե՛ք 1,5–2 լիտր […] ...
11:14 18.07.2025
Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո դիտավորությամբ հայտարարագիր չի ներկայացրել: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի ապրիլի 22-ին Մադինա համայնքի նախկին ղեկավարը գրավոր ծանուցվել է 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը չներկայացնելու, ինչպես նաև դրանից հետո 30 օրվա ընթացքում համապատասխան հայտարարագիր ներկայացնելու պարտավորության, իսկ հակառակ դեպքում՝ 31-րդ օրը վարչական վարույթ իրականացնելու նպատակով հանձնաժողովին ներկայանալու վերաբերյալ: Հիշյալ անձը, սակայն, այդ ընթացքում չի ներկայացրել հայտարարագիրը և չի ներկայացել հանձնաժողովին: Դրանից հետո համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, և 2024 թվականի օգոստոսի 5-ին տեղի ունեցած՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշում է կայացվել նրա նկատմամբ 200․000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին: Պատշաճ ծանուցվելով վարչական տուգանք կիրառված լինելու վերաբերյալ՝ համայնքի նախկին ղեկավարը 30-օրյա ժամկետում դարձյալ հայտարարագիր չի ներկայացրել իրավասու մարմնին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որի համար նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: ...
11:00 18.07.2025
Հնդկաստանը փորձարկել է երկու բալիստիկ հրթիռՀնդկաստանը հաջողությամբ փորձարկել է երկու կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ՝ Prithvi-II -ը և Agni-I-ը։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրության մեջ։ Փորձարկումները տեղի են ունեցել Չանդիպուրի (արևելյան Օդիշա նահանգ) փորձարկման հրապարակում։ Հրթիռները արձակվել են Ռազմավարական ուժերի հրամանատարության վերահսկողության ներքո։ «Բոլոր տեխնիկական և գործառնական պարամետրերը հաստատվել են», – ընդգծել է Հնդկաստանի ռազմական գերատեսչությունը։ Prithvi-II […] ...
10:50 18.07.2025
Ապարանի համայնքային ոստիկանները քանդված շինության հետնամասում հայտնաբերել են զենք-զինամթերքԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են կամավոր հանձնում ոստիկանություն: Հուլիսի 15-ին 911 է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Ջրամբար գյուղի քանդված շինության հետնամասում զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պարկ, որի մեջ կար որսորդական ողորկափող հրացան, նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, […] ...
10:41 18.07.2025
Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր ավտոճանապարհի մի հատվածըՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-31, /Մ-1/-Վարդաղբյուր-Տաշիր – /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 5+000 հատվածը։ 5կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը անցնում է Շիրակի մարզի Վարդաղբյուր բնակավայրի մոտով, Մուսայելյան գյուղով։ Նշված հանրապետական նշանակության ճանապարհը միմյանց է կապում Մ-1 և Մ-3 միջպետական ճանապարհները։ Ակնկալվում է, որ այս հատվածի հիմնանորոգումից հետո մեծապես կավելանա ճանապարհի երթևեկության ինտենսիվությունը։ «Ճանապարհային […] ...