Կայացել է ՄԱԱԶԿ «Հայաստանում 2022-2026թթ․ համար ներառական և կայուն արդյունաբերական զարգացման ծրագրի» իրականացման խորհրդի աշխատանքային խմբի առաջին նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+28.09 oC

Կայացել է ՄԱԱԶԿ «Հայաստանում 2022-2026թթ․ համար ներառական և կայուն արդյունաբերական զարգացման ծրագրի» իրականացման խորհրդի աշխատանքային խմբի առաջին նիստը

16:55 08.06.2022

Հունիսի 6-ին կայացել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) «Հայաստանում 2022-2026թթ․ համար ներառական և կայուն արդյունաբերական զարգացման ծրագրի» իրականացման խորհրդի աշխատանքային խմբի առաջին նիստը, որը նախագահում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՄԱԱԶԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային բաժնի ղեկավար Յացեկ Ցուկրովսկին։

Հանդիպմանը ներկա էին էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանը, Ռաֆայել Գևորգյանը, Արման Խոջոյանը, արտաքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, գիտություն, սպորտի և մշակույթի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, շրջակա միջավայրի նախարարությունների պաշտոնատար անձինք, շահագրգիռ կառույցների այլ ներկայացուցիչներ, ծրագրի փորձագետներ։

Վահան Քերոբյանը ողջունել է աշխատանքային խմբի անդամներին և փորձագետներին և, կարևորելով ՄԱԱԶԿ հետ համագործակցությունը՝ նշել է․ «2021 թվականի նոյեմբերի 16-ին ստորագրված ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության՝ Հայաստանում 2022-2026թթ․ համար ներառական և կայուն արդյունաբերական զարգացման ծրագիրը Հայաստանի կառավարության և ՄԱԱԶԿ կողմից համատեղ մշակված ռազմավարական շրջանակային փաստաթուղթ է, որը նախատեսված է պլանավորելու և իրականացնելու զարգացման գործողությունները՝ կառավարության մակարդակով։ Այն կոչված է աջակցելու Հայաստանին և համահունչ է ՀՀ կառավարության ծրագրով, ինչպես նաև սեկտորալ ռազմավարություններով և ծրագրերով ամրագրված դրույթներին»։

ՄԱԱԶԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային բաժնի ղեկավար Յացեկ Ցուկրովսկին նույնպես ողջունել է ներկաներին և վստահություն հայտնել, որ հանդիպումը կնպաստի երկու կողմերի միջև երկխոսության ամրապնդմանը, ինչպես նաև արդյունավետ ու երկարաժամկետ գործընկերության ձևավորմանը։

Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը մանրամասն ներկայացրել է ՀՀ կառավարության հետ համագործակցության բոլոր հնարավոր ոլորտները, ծրագրի ընթացիկ և առաջիկա աշխատանքները։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև ծրագրի կարճաժամկետ և երկարաժամկետ գերակայությունները, 2022 թվականի աշխատանքային պլանը։

Քննարկման ընթացքում տարբեր գերատեսչությունների կողմից ներկայացված առաջնահերթությունների շարքում էին կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը, աշխատաշուկայի կարիքների ուսումնասիրությունը, գործազրկության կանխարգելումը, մարդկային կապիտալի զարգացումը, բիզնեսում կանանց ակտիվության զարգացումը, կայուն զբաղվածության ապահովումը, ինչպես նաև կանաչ և շրջանաձև տնտեսության խթանման և ռեսուրսների արդյունավետ կառավարումը` ներառյալ թափոնների և ջրերի արդյունավետ ու էկոլոգիապես մաքուր կառավարումը:

Հանդիպման ավարտին մասնակիցները հաստատել են փաստաթղթի ամբողջական իրականացման իրենց հանձնառությունը և պատրաստակամություն հայտնել գործընթացում ներգրավել ամբողջ հնարավոր ներուժը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապարանի համայնքային ոստիկանները քանդված շինության հետնամասում հայտնաբերել են զենք-զինամթերք

10:50 18.07.2025

Ապարանի համայնքային ոստիկանները քանդված շինության հետնամասում հայտնաբերել են զենք-զինամթերք

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են կամավոր հանձնում ոստիկանություն: Հուլիսի 15-ին 911 է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Ջրամբար գյուղի քանդված շինության հետնամասում զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պարկ, որի մեջ կար որսորդական ողորկափող հրացան, նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, […] ...

Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր ավտոճանապարհի մի հատվածը

10:41 18.07.2025

Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր ավտոճանապարհի մի հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-31, /Մ-1/-Վարդաղբյուր-Տաշիր – /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 5+000 հատվածը։ 5կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը անցնում է Շիրակի մարզի Վարդաղբյուր բնակավայրի մոտով, Մուսայելյան գյուղով։ Նշված հանրապետական նշանակության ճանապարհը միմյանց է կապում Մ-1 և Մ-3 միջպետական ճանապարհները։ Ակնկալվում է, որ այս հատվածի հիմնանորոգումից հետո մեծապես կավելանա ճանապարհի երթևեկության ինտենսիվությունը։ «Ճանապարհային […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 18-ի 08։00 դրությամբ

10:30 18.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 18-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 19.3°C: Այս մասին  հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

«Ռեալը» պատրաստվում է վաճառել թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկին

10:17 18.07.2025

«Ռեալը» պատրաստվում է վաճառել թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկին

Մադրիդի «Ռեալը» մտադիր է այս ամառ բաժանվել թիմի ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայից՝ աշխատավարձերի ֆոնդը թեթևացնելու և ֆինանսական ռեսուրսներ ազատելու նպատակով: Այս մասին հայտնում է AS-ը: Աղբյուրի համաձայն՝ Ալաբան պատրաստ չէ լքել ակումբը և ցանկանում է կատարել իր պայմանագրով նախատեսված պարտավորությունները մինչև 2026 թվականի հունիսի 30-ը՝ լավ մարզավիճակում մնալու համար: Ալաբայի ապագայի հարցը կախված է նրա […] ...

Ռուբիոն Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ քննարկել է Սիրիայի և Իրանի հարցը

10:00 18.07.2025

Ռուբիոն Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ քննարկել է Սիրիայի և Իրանի հարցը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Սիրիան և Իրանը, ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ «Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Սիրիայում բռնությունը դադարեցնելու ջանքերը: Նրանք նաև քննարկել են Իրանի […] ...

Չինաստանը սեպտեմբերի 3-ի շքերթին կհրավիրի օտարերկրյա հյուրերի, այդ թվում՝ ԱՄՆ-ից

09:48 18.07.2025

Չինաստանը սեպտեմբերի 3-ի շքերթին կհրավիրի օտարերկրյա հյուրերի, այդ թվում՝ ԱՄՆ-ից

Չինաստանը սեպտեմբերի 3-ին Պեկինում կայանալիք ռազմական շքերթին կհրավիրի արտասահմանյան հյուրերի, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, հայտարարել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան մամուլի խոսնակ Լյու Պենգյուն։ «Արտասահմանյան հյուրերը, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, կհրավիրվեն դիտելու սեպտեմբերի 3-ի շքերթը», – ասել է նա հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Լյու Պենգյուն, որը դեսպանատան նախարար-խորհրդականն է, նույնպես հաստատել է, որ շքերթի […] ...

BACK_TO_TOP