14:42 13.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրը շարունակվում է:
Հունիսի 1-ից մեկնարկած ծրագրի հերթական կանգառը Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցն էր, որտեղ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիկ համայնքների երաժշտական դպրոցների սաները հաջողությամբ ներկայացել են իրենց կատարումներով:
Հունիսի 7-8-ը ՀՀ Սյունիքի մարզում հյուրընկալվել են Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաներն ու մանկավարժները: Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցում կայացած համերգին հաջորդել է երևանաբնակ երեխաների այցելությունը Ակսել Բակունցի տուն-թանգարան: Երեխաներից շատերն առաջին անգամ էին այցելում Սյունիքի մարզ, և ջերմ ընդունելությունից տպավորված երևանցի պատանիները կսպասեն աշնանը կայանալիք պատասխան այցին:
Հունիսի 8-ին Երևանում կայացել է ծրագրի միանգամից 3 միջոցառում. Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի մեծ դահլիճը տրամադրվել էր գյումրեցի պատանիներին: Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի սաները հաջողությամբ ելույթ են ունեցել: Չայկովսկու անվան դպրոցի տնօրեն Մ. Կոստանդյանը տեղեկացրել է, որ աշնանը դպրոցը մեծ համերգային ծրագրով կայցելի Գյումրի: Գյումրի քաղաքի պատվիրակությունն այցելել է հիմնադրման 50-ամյակը նշող Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ երեխաները ծանոթացել են Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Մարտին Պետրոսյանի, Հակոբ Հակոբյանի, Գայանե Խաչատուրյանի, Վրույր Գալստյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի և այլ նշանավոր նկարիչների աշխատանքներին:
Հունիսի 8-ին ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ և Քասախ համայնքների արվեստի դպրոցների սաներն ու մանկավարժները հյուրընկալվել են Երևանի Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոցում: Մինչ դպրոց այցելությունը, երեխաների համար շրջայց է կազմակերպվել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոցում կայացած վարպետության դասերից հետո լեփ-լեցուն դահլիճում հյուրերը ելույթ են ունեցել բազմաժանր համերգային ծրագրով:
Ծրագրի հաջորդ միջոցառումն իրականացրել են ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդիի, Արևշատի և Արարատի արվեստի դպրոցները: Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցում Արարատի մարզի երեխաները փայլուն ելույթ են ունեցել՝ ամփոփելով 2021-2022 ուսումնական տարվա ձեռքբերումները:
Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրում այս տարի ընդգրկվել են հանրապետության երաժշտական և արվեստի շուրջ 60 դպրոցներ, որոնք մինչև տարեվերջ կիրականացնեն համատեղ ծրագրեր, միջոցառումներ, փոխայցելություններ:
Ծրագրի շրջանակում արտադպրոցական դաստիարակության և գեղարվեստական կրթության շահառուները, ոլորտի պատասխանատուներն ու մանկավարժները միավորում են ջանքերը՝ ոլորտի խնդիրների վերհանման, դրանց լուծման տարբերակների առաջարկման, մշակութային համաչափ զարգացման, ինչպես նաև մշակութային կրթության ոլորտի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Ծրագիրն իրականացվում է Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
23:59 17.07.2025
Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներումԳործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...
23:56 17.07.2025
Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստըՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...
23:50 17.07.2025
Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինենԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...
23:47 17.07.2025
Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրաՀուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...
23:42 17.07.2025
Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել էՀուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
23:33 17.07.2025
Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջՀայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...