15:25 13.06.2022
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2020 թ. համավարակի և 44-օրյա պատերազմի հետևանքով գրանցված տնտեսական անկումից հետո 2021 թ. ՀՀ տնտեսությունը թևակոխել է վերականգման փուլ՝ գրանցելով 5.7 տոկոս տնտեսական աճ: Տնտեսական աճն ուղեկցվել է ներքին պահանջարկի վերականգնմամբ: 2021 թ. տեղի է ունեցել տնտեսության արտաքին դիրքի որոշակի բարելավում՝ ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 3.7 տոկոսը:
Հայաստանի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով՝ 1,683,831,463.2 հազար դրամ է, ծախսերի գծով՝ 2,004,300,990.4 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը՝ 320,469,527.2 հազար դրամ:
Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ ծրագրված ծախսերը կատարվել են ամբողջությամբ, պետական պարտքի սպասարկումը դարձել է կառավարելի:
Հարկաբյուջետային քաղաքականության ուղղությանը համահունչ հարկային եկամուտները ՀՆԱ-ում բարելավվել են, իսկ ծախսերը ՀՆԱ-ում՝ նվազել: 2021 թ. հարկային վարչարարության և օրենսդրական փոփոխությունների արդյունքում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավել է 0.3 տոկոսային կետով և կազմել ՀՆԱ-ի 22.7 տոկոսը: Պետական բյուջեի ծախսերի կշիռը ՀՆԱ-ում 2020 թ. նկատմամբ նվազել է 1.9 տոկոսային կետով՝ կազմելով 28.7 տոկոս, որում ընթացիկ ծախսերի կշիռը նվազել է 1.4 տոկոսային կետով՝ կազմելով 25.6 տոկոս:
ՀՀ 2021 թ. պետական բյուջեի մասին օրենքով հաստատված եկամուտների և ծախսերի` կառավարությանն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում կատարված փոփոխությունների արդյունքում ձևավորված ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 99.6 տոկոսով՝ կազմելով 1,683.8 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 97.8 տոկոսով՝ կազմելով 2,004.3 մլրդ դրամ: Հաշվետու տարում ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնված պարտավորությունների ամբողջական և ժամանակին կատարումը:
2020 թ. համեմատ 2021 թ. պետական բյուջեի եկամուտներում 5.5 տոկոսային կետով ավելացել է հարկային եկամուտների և պետական տուրքերի տեսակարար կշիռը, իսկ պաշտոնական դրամաշնորհների և այլ եկամուտների տեսակարար կշիռները նվազել են համապատասխանաբար 2.7 և 2.8 տոկոսային կետով: 2021 թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 1,587.0 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք 100.2 տոկոսով ապահովել են ճշտված ծրագրով սահմանված ցուցանիշը: 2020 թ. համեմատ հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 14.6 տոկոսով կամ 201.7 մլրդ դրամով: Հաշվետու տարում գրեթե բոլոր հարկատեսակների գծով արձանագրվել է մուտքերի աճ:
2021 թ. պետական բյուջեի հարկային եկամուտների ցուցանիշի վրա նվազեցնող ազդեցություն է ունեցել ԱԱՀ-ի, եկամտային հարկի և ակցիզային հարկի գծով վերադարձված գումարների աճը: ԱԱՀ-ի գծով վերադարձված գումարները 2021 թ. կազմել են 146.7 մլրդ դրամ՝ 22.2 տոկոսով կամ 26.6 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը, ակցիզային հարկի գծով վերադարձված գումարները՝ 915.8 մլն դրամ՝ 35.1 տոկոսով կամ 237.9 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը, իսկ եկամտային հարկի գծով՝ 32.6 մլրդ դրամ՝ 83.8 տոկոսով կամ 14.9 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:
Պատասխանելով ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի հարցին՝ ֆինանսների նախարարը նշել է, որ դժվար կանխատեսելի է, թե մինչև այս տարվա վերջ ինչպիսին կլինի դրամի փոխարժեքը մեր երկրում:
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նույնպես անդրադարձել է դրամի փոխարժեքին, կարևորել դրա կայունացման ապահովումը:
Գևորգ Պապոյանը հարակից ելույթում կարևորել է 2021 թ. պետական բյուջեի կատարողականի բարձր ցուցանիշը, ինչպես նաև ընդգծել է կապիտալ ծախսերի բարձր կատարողականը, ինչը, ըստ նրա, կարևոր նշանակություն ունի տնտեսության զարգացման գործում:
Մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև մի շարք խնդիրների, մատնանշել դրանց լուծման որոշակի ուղիներ: Նա շեշտադրել է գործազրկության նվազեցման կարևորությունը, ինչն արձանագրված է փաստաթղթում:
Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել Հայաստանի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը:
Հարցը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 13-ի արտահերթ նիստում:
23:59 17.07.2025
Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներումԳործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...
23:56 17.07.2025
Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստըՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...
23:50 17.07.2025
Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինենԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...
23:47 17.07.2025
Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրաՀուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...
23:42 17.07.2025
Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել էՀուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
23:33 17.07.2025
Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջՀայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...