17:47 03.08.2018
Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստան է այցելել 685 հազար 971 զբոսաշրջիկ:
Եթե այս տվյալը համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի հետ, ապա ակնհայտ է, որ այն աճել է: 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան այցելել է 622 հազար 381 զբոսաշրջիկ: Եթե թվերի համեմատությունը դիտարկենք տոկոսային հարաբերակցությամբ, ապա կստացվի, որ այս տարվա ցուցանիշը 10.2%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Ասվածն ավելի պատկերավոր դարձնելու համար նշված թվերի համեմատությունը դիտարկենք գրաֆիկայով.
Ինչպես նշեցինք, սա համեմատությունն է այս և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների: Առաջին հայացքից այն գոհացնող է, որովհետև ամեն դեպքում աճ ունենք, բայց եթե 2018 թվականի առաջին վեց ամիսների ցուցանիշը դիտարկենք եռամսյակային կտրվածքով, ապա այն այդքան էլ ողջունելի չէ: Ինչի՞ մասին է խոսքը:
2018 թվականի հունվար-մարտ ամիսներին, այսինքն՝ այս տարվա առաջին երեք ամսում, նույն ԱՎԾ-ի տվյալների համաձայն, Հայաստան է եկել 346 հազար 458 զբոսաշրջիկ: Ճիշտ է, այս ցուցանիշը 16,1%-ով գերազանցում է 2017 թվականի հունվար-մարտ ամիսների ցուցանիշը, բայց երբ համեմատում ենք այն 2018 թվականի ապրիլ-հունիս ամիսների տվյալների հետ, ապա ստացվում է, որ գնալով զբոսաշրջիկների թիվը նվազել է:
Այսպիսով, 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է ժամանել 346 հազար 458 զբոսաշրջիկ, իսկ ապրիլ-հունիս ամիսների տվյալները ստանալու համար պարզ հաշվարկ է հարկավոր՝ վեց ամիսների ցուցանիշից պետք է հանել առաջին եռամսյակի տվյալները, այսինքն 622 հազար 381-ից հանում ենք 346 հազար 458: Արդյունքում ստացվում է 275 հազար 923: Եթե ավելի մանրամասն, ապա 2018 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 275 հազար 923 զբոսաշրջիկ: Այս ամենի հանրագումարում պարզվում է, որ 2018 թվականի երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակից շուրջ 6%-ով պակաս զբոսաշրջիկ է այցելել մեր երկիր:
Թե ինչու է նվազում գրանցվել, այլ հարց է: Բայց զբոսաշրջություն զարգացնելու համար հարկավոր է նախ՝ զարկ տալ դրա հետ փոխկապակցված ենթակառույցների զարգացմանը:
Գաղտնիք չէ, որ զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության հիմնական շարժիչ ուժերից է, որի զարգացումը նպաստում է կայուն տնտեսական առաջընթացին: Եվ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն էլ ԱԺ հավանությանն արժանացած իր ծրագրում տնտեսության զարգացման համար գերակա էր հայտարարել երեք ճյուղ, այդ թվում՝ զբոսաշրջությունը:
10:47 26.07.2025
Կամբոջան ՄԱԿ-ի ԱԽ նիստում կոչ է արել Թաիլանդին դադարեցնել կրակըԿամբոջան Անվտանգության խորհրդի փակ նիստի ժամանակ կոչ է արել հրադադար հաստատել, հայտարարել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Կեո Չհեան։ «Կամբոջան կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը», – լրագրողներին ասել է նա։ Իրենց հերթին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, ըստ նրա, կոչ են արել երկու կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և դիվանագիտություն։ ...
10:32 26.07.2025
Իրանում զինված անձինք հարձակվել են դատական վարչության վրաԻրանի Սիստան և Բելուջիստան նահանգի հարավ-արևելքում գտնվող Զահեդան քաղաքի դատական դեպարտամենտը հարձակման է ենթարկվել զինված անձանց կողմից, հաղորդում է IRIB գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ անհայտ զինված անձինք հարձակվել են Զահեդանի դատական վարչության վրա», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...
10:09 26.07.2025
Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկիցՀուլիսի 25-ին, ժամը 20:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկը խափանվել է. քաղաքացիները մնացել են բարձրության վրա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և ավտոսանդուղք: Փրկարարները երեք քաղաքացու անվնաս իջեցրել են խափանված կռունկից։ ...
09:45 26.07.2025
Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել էԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելուն ուղղված ԱՄՆ FireAid նախաձեռնությունը անվանել է խարդախ սխեմա և հայտարարել, որ դրա համար հավաքագրված միջոցներից 100 միլիոն դոլարը անհետացել է։ «FireAid-ը լիակատար աղետ է։ Դա նման է դեմոկրատների կողմից ևս մեկ խաբեության: 100 միլիոն դոլարը կորել է», – գրել է նախագահը իր Truth Social էջում: […] ...
09:29 26.07.2025
Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքևՀուլիսի 26-ին, ժամը 04:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի […] ...
09:21 26.07.2025
Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետոՄեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստին պետությունը Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X-ում հրապարակված տեսաուղերձում: «Ես մեր ամենամոտ դաշնակիցների հետ աշխատում եմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ռազմավարության վրա՝ կենտրոնանալով գործնական լուծումների վրա, որոնք կփոխեն պատերազմի հետևանքով տառապողների կյանքը։ Այս ռազմավարությունը կներառի այն կոնկրետ քայլերը, որոնք […] ...