Քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ընթացքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+29.09 oC

Քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ընթացքը

14:18 15.06.2022

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Գիորգի Ախալկացիի մասնակցությամբ հունիսի 15-ին աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժին՝ մաքսային ծառայության աշխատանքային գործընթացի կազմակերպմանը տեղում հետևելու համար:

Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Մեղրիի անցակետում ներկայացվել են քաղաքացիների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման համար ստեղծված պայմանները: Դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացակարգերը:

Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ տնտեսվարողների և քաղաքացիների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժ ապահովելը Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթություններից է, և Հայաստանի հարավային սահմանային անցակետի արդիականացումը ևս կարևոր նշանակություն ունի: Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ առաջիկայում ԵՄ և ՎԶԵԲ ֆինանսական աջակցությամբ կմեկնարկի Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագիրը: ՊԵԿ նախագահը հյուրերի հետ շրջել է տարածքում, ծանոթացել անցակետի արդիականացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ անցակետի արդիականացումը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի հարավային տնտեսական սահմանով իրականացվող ուղևորափոխադրումների և առևտրաշրջանառության աշխուժացմանը:

Ընդգծվել է, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Մեղրիի անցման կետի վերակառուցումն ու արդիականացումը պայմանավորված է անցակետով անձանց և ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների հոսքերի շարունակաբար ավելացող աճով: Այն կնպաստի նաև «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը՝ խթանելով նաև տարանցիկ փոխադրումները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

11:30 17.07.2025

1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 14-ին՝ ժամը 4-ին, չվերթի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել Արմավիրի մարզի 53-ամյա բնակչուհին: Նա 1997 թվականի հոկտեմբերի 30-ից ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։ ...

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահն անդրադարձել են Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին

11:21 17.07.2025

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահն անդրադարձել են Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների ոլորտում առկա մի շարք արդիական խնդիրներ և դրանց կարգավորման հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ և հուսալի կառավարման համատեքստում։ Նախագահ Խաչատուրյանը կարևորել է […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 17-ի 08։00 դրությամբ

11:10 17.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 17-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի 08։00 դրությամբ կազմել է 19.1°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Սիրիայի առաջնորդը հայտարարել է, որ երկիրը չի վախենում պատերազմից և պատրաստ է կռվել

11:00 17.07.2025

Սիրիայի առաջնորդը հայտարարել է, որ երկիրը չի վախենում պատերազմից և պատրաստ է կռվել

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ իր երկրի ժողովուրդը չի վախենում պատերազմից և պատրաստ է պայքարել իր արժանապատվության համար։ «Մենք պատերազմից վախեցողների թվում չենք։ Մենք մեր կյանքն անցկացրել ենք դժվարությունների բախվելով և մեր ժողովրդին պաշտպանելով, բայց սիրիացիների շահերը դրել ենք քաոսից և ավերածություններից վեր», – ալ-Շարաայի խոսքերն է մեջբերում արաբական լրատվամիջոցները։ Ալ-Շարաան […] ...

Որոշումը փոխվել է. «Ուրարտուն» բելառուսական «Նեմանի» արգելքը հաղթահարելու դեպքում ավտոմատ չի անցնի երրորդ փուլ

10:54 17.07.2025

Որոշումը փոխվել է. «Ուրարտուն» բելառուսական «Նեմանի» արգելքը հաղթահարելու դեպքում ավտոմատ չի անցնի երրորդ փուլ

ՈՒԵՖԱ-ն Սլովակիան ներկայացնող «ԴԱԿ 1904» ակումբին Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլում այլ ակումբով փոխարինելու որոշում է ընդունել: Այս մասին հայտնում է Երևանի «Ուրարտուի» մամուլի ծառայությունը: ՈՒԵՖԱ-ի նիստի ընթացքում որոշվել է, որ Սլովակիան ներկայացնող «Կոշիցեն» կփոխարինի «ԴԱԿ 1904»-ին Կոնֆերենցիաների լիգայում: «ԴԱԿ 1904» ակումբը պետք է լիներ «Ուրարտու» – «Նեման» զույգի հաղթողի մրցակիցը երկրորդ փուլում: […] ...

Փաշինյանը ՇՄ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

10:49 17.07.2025

Փաշինյանը ՇՄ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՇՄ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին։ «Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում հաջողություններ եմ մաղթում Համբարձում Մաթևոսյանին։ Հակոբ Սիմիդյանին շնորհակալ եմ այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը: ...

BACK_TO_TOP