Ինչ է քննարկվել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+29.09 oC

Ինչ է քննարկվել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստին

16:35 15.06.2022

Մարզի համայնքների սեփական եկամուտների կատարողական, գյուղատնտեսական աշխատանքների ընթացք, սուբվենցիոն ծրագրերի թերություններ և բացթողումներ, սոցիալական բնագավառում համայնքների հետ համագործակցություն․ տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը, տեղեկացնում են մարզպետարանից։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզի խորհրդի նիստը մեկնարկել է պետական խորհրդանշանների օրվա առթիվ շնորհավորանքով ու հորդորել համայնքների ղեկավարներին առանձնահատուկ ուշադրություն դարձնել վարչական շենքերի վրա պետական խորհրդանիշերի, մասնավորապես, դրոշը պատշաճ տեսքով պահպանելուն, այնուհետև անդրադարձել կառավարության միջոցներով մարզում իրականացվելիք կապիտալ շինարարությանը՝ նշելով, որ 2022-ին իրականացվելու է շուրջ 44 մլրդ 376 մլն դրամի աշխատանք, որը 4 մլրդ-ով ավելի է նախորդ տարվա համեմատ և վստահեցրել, որ կառավարության տրամադրած ամենափոքր գումարը պետք է նպատակային ծախսվի․

«Յուրաքանչյուր ծրագիր, ցանկացած գումար, որն ուղղվում է պետական բյուջեից, պետք է խիստ վերահսկողության արժանանա։ Երկու խնդրով Շիրակի մարզպետարանը սուբվենցիոն ծրագրերի դիտարկումը ուշադրության է արժանացրել, մեկը խոշորացված Ամասիա համայնքում է՝ նախկին Արփի համայնք, որն իրավապահ մարմինների տիրույթում է, մյուսը Սարատակ բնակավայրի բնակիչներից դժգոհություն ենք ստացել։ Այլ կարևոր խնդիր ևս մեր ուշադրության կենտրոնում է, խոսքը գյուղական համայնքների բնակարանաշինական աշխատանքների մասին է, պետական բնակարանաշինական ծրագիրը մարզպետարանը դիտարկել է ոչ բավարար և առաջ են եկել որոշակի ֆինանսական խնդիրներ՝ չհիմնավորված ծախսերի տեսքով, գործն ուղարկվել է գլխավոր դատախազություն և առաջիկայում քրեական գործ հարուցելու մասին կխոսենք։ Անկախ նրանից, թե գումարները հատկացվել են պետական, թե համայնքային բյուջեից, քաղաքացին պետք է արդյունքը տեսնի և յուրաքանչյուր խախտում պետք է ստանա արժանի գնահատական»,- նշել է Շիրակի մարզպետը, որից հետո անդրադարձ է կատարվել օրակարգային առաջին հարցին՝ համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2022-ի 5 ամիսների կատարմանը։

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ հունիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 81 %-ով, հարկատեսակներից ամենաբարձրը կատարվել է պետական տուրքը՝ 125․7 %, ամենացածրը՝ անշարժ գույքի հարկը՝ 57․6 %։ Համայնքների մեջ ամենաբարձր ցուցանիշը Ամասիայինն է՝ 90.9 %, ամենացածրն էլ սեփական եկամուտներն Անին է կատարել՝ 62․7 %, այնինչ կառավարությունն իր պարտավորությունները կատարել է լիարժեք։

«Ստացվում է, որ պետությունն այս հինգ ամիսների ընթացքում պարտավորությունները կատարել է 100 տոկոսով, այնինչ մենք սեփական եկամուտների հավաքագրման հետ կապված ցածր ցուցանիշ ունենք։ Սա թերացում է, սեփական եկամուտների հավաքագրումը համայնքի ուղիղ լիազորությունն է: Բոլորը օրենքի առաջ հավասար են, ոչ մի քաղաքացի չպետք է խուսափի իր պարտավորությունները կատարելուց։

Շատ հեշտ է հասարակ գյուղացուց փոքր հողակտորի գումարը գանձել, բայց սա չի նշանակում, որ մեծահարուստը պետք է խուսափի իր պարտավորություններից, որովհետև այդ հանգամանքն օբյեկտիվ անարդարության հարց է առաջացնում։ Դատական բոլոր օղակներով դուք պետք է գնաք վերջին գումարի հետևից, որովհետև ես խոստանում եմ, որպես մարզպետ, պարտականությունների ոչ պատշաճ կատարման արդյունքով ես եմ դիմելու արդեն դատարան՝ համայնքների ղեկավարների համար, և սա լինելու է միանշանակ բոլոր թերացումների դեպքում։ Ես խնդրում եմ ուշադիր լինել և ակնկալում եմ 15 օրերի ընթացքում ունենալ ակնհայտ դրական արդյունք, Շիրակի մարզպետը սեփական եկամուտների հավաքագրման մասով գլուխը չպետք է կախի։ Եթե կան խնդիրներ, որոնց լուծման հարցում իմ օգնության կարիքն ունեք, ապա վերստին հաստատելով իմ մոտեցումը, որ ցանկացած հարցով կարող եք ակնկալել իմ աջակցությունը, պետք է նշեմ, որ որևէ համայնքում արտոնյալ չպետք է լինի, օրենքի առջև հավասար են բոլորը»,- նշել է Շիրակի մարզպետը։

Օրակարգային հաջորդ հարցը գյուղատնտեսական աշխատանքների և ոռոգման կազմակերպման ընթացքին է առնչվել, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանի ներկայացրած տվյալներով մարզի 4950 հողօգտագործողների կողմից ձեռք է բերվել շուրջ 3615 տոննա ազոտական պարարտանյութ, իսկ «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրի շրջանակներում 2022-ին մարզում ապահովագրվել է 1764 հա այգի և ցանքատարածություն: Այս ցուցանիշով Շիրակի մարզը հանրապետությունում առաջինն է:

«Ինձ համար առաջնային է, որ մեր գյուղացիական տնտեսությունները տեղեկացված լինեն պետական աջակցության ծրագրերից, կարողանան օգտվել դրանցից և գյուղատնտեսական հիմնախնդիրների լուծմանը միտված լինեն բոլոր պատասխանատու կառույցների ջանքերը»,- կարևորել է Նազելի Բաղդասարյանը։

Անդրադարձ է կատարվել ոռոգման խնդրին, մարզպետին զեկուցվել է, որ այս տարի մարզում նախորդ տարվա նման այս առումով խնդիրներ չեն լինի։ Կատարվել է 12425 հա աշնանացան ցորենի ցանք, որն ամբողջությամբ պահպանվել է: Այժմ ընթացքի մեջ են գարնանացան մշակաբույսերի ցանքատարածությունների հաշվառման աշխատանքները: Ըստ նախնական տվյալների՝ 2021-ի համեմատ սպասվում է կարտոֆիլի և բանջարեղենի ցանքերի աճ, գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունների էլ՝ նվազում։

Սուբվենցիոն ծրագրերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերում առկա թերությունների և բացթողումների, շինարարական աշխատանքների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ է զեկուցել քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։ Ըստ այդմ, մարզի համայնքներում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերում ընդգրկված են 6 համայնքների 60 բնակավայրեր։ Քաղաքաշինության վարչությունն ուսումնասիրել է տրամադրված փաստաթղթերը և արձանագրած թերությունները, դիտողությունները և առաջարկությունները համապատասխան գրություններով ուղարկվել է համայնքների ղեկավարներին։

«Համայնքների հարգելի ղեկավարներ, հորդորում եմ ուշադրության կենտրոնում պահել բոլոր բնակավայրերը։ Իհարկե, սուբվենցիոն ծրագրեր պետք է իրականացվեն ըստ առաջնայնության։ Անհարկի ձգձգումներ սուբվենցիոն ծրագրերի իրականացման, մրցույթների հայտարարման հետ կապված ինձ համար անընդունելի են, խոսքս Գյումրի համայնքի մի քանի ծրագրի մասին է, առաջիկայում կլինեն այցելություններ և համապատասխան հստակեցումներ։ Այս հարցում ես խիստ անհանգստացած եմ և հետևողական եմ լինելու, որպեսզի ծրագրերը պատշաճ իրականացվեն»,- խոսքում ընդգծել է մարզպետը։

Սոցիալական բնագավառում մարզպետարանի և մարզի համայնքապետարանների համագործակցված աշխատանքի մասին է զեկուցել առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը՝ նշելով, որ ամեն ինչ արվել է համագործակցության լիարժեք կայացման, գործընկերային հարաբերությունների ձևավորման նպատակով։ Անդրադարձ է կատարվել քաղաքացիների սոցիալական աջակցության դիմումների վիճակագրությանն ու փաստվել, որ մարզպետարանի կողմից սոցիալական աջակցության տրամադրման նոր կարգի հաստատելուց հետո հնարավոր է եղել աջակցությունը տրամադրել առավել հասցեական ու հնարավորինս բացառել սուբյեկտիվ գործոնը։

Օրակարգային հարցերից զատ, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետն անդրադարձել է գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների ընթացքին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետն էլ՝ քաղաքաշինական նորմերի և կանոնների խախտմամբ իրականացված, ինչպես նաև ինքնակամ շինարարական աշխատանքների հայտնաբերմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

11:30 17.07.2025

1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 14-ին՝ ժամը 4-ին, չվերթի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել Արմավիրի մարզի 53-ամյա բնակչուհին: Նա 1997 թվականի հոկտեմբերի 30-ից ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։ ...

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահն անդրադարձել են Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին

11:21 17.07.2025

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահն անդրադարձել են Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների ոլորտում առկա մի շարք արդիական խնդիրներ և դրանց կարգավորման հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ և հուսալի կառավարման համատեքստում։ Նախագահ Խաչատուրյանը կարևորել է […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 17-ի 08։00 դրությամբ

11:10 17.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 17-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի 08։00 դրությամբ կազմել է 19.1°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Սիրիայի առաջնորդը հայտարարել է, որ երկիրը չի վախենում պատերազմից և պատրաստ է կռվել

11:00 17.07.2025

Սիրիայի առաջնորդը հայտարարել է, որ երկիրը չի վախենում պատերազմից և պատրաստ է կռվել

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ իր երկրի ժողովուրդը չի վախենում պատերազմից և պատրաստ է պայքարել իր արժանապատվության համար։ «Մենք պատերազմից վախեցողների թվում չենք։ Մենք մեր կյանքն անցկացրել ենք դժվարությունների բախվելով և մեր ժողովրդին պաշտպանելով, բայց սիրիացիների շահերը դրել ենք քաոսից և ավերածություններից վեր», – ալ-Շարաայի խոսքերն է մեջբերում արաբական լրատվամիջոցները։ Ալ-Շարաան […] ...

Որոշումը փոխվել է. «Ուրարտուն» բելառուսական «Նեմանի» արգելքը հաղթահարելու դեպքում ավտոմատ չի անցնի երրորդ փուլ

10:54 17.07.2025

Որոշումը փոխվել է. «Ուրարտուն» բելառուսական «Նեմանի» արգելքը հաղթահարելու դեպքում ավտոմատ չի անցնի երրորդ փուլ

ՈՒԵՖԱ-ն Սլովակիան ներկայացնող «ԴԱԿ 1904» ակումբին Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլում այլ ակումբով փոխարինելու որոշում է ընդունել: Այս մասին հայտնում է Երևանի «Ուրարտուի» մամուլի ծառայությունը: ՈՒԵՖԱ-ի նիստի ընթացքում որոշվել է, որ Սլովակիան ներկայացնող «Կոշիցեն» կփոխարինի «ԴԱԿ 1904»-ին Կոնֆերենցիաների լիգայում: «ԴԱԿ 1904» ակումբը պետք է լիներ «Ուրարտու» – «Նեման» զույգի հաղթողի մրցակիցը երկրորդ փուլում: […] ...

Փաշինյանը ՇՄ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

10:49 17.07.2025

Փաշինյանը ՇՄ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՇՄ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին։ «Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում հաջողություններ եմ մաղթում Համբարձում Մաթևոսյանին։ Հակոբ Սիմիդյանին շնորհակալ եմ այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը: ...

BACK_TO_TOP