22:09 15.06.2022
Հունիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն:
Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան շնորհեց բ. գ. թ., պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանին և վաստավոր ճարտարապետ Արտյոմ Գրիգորյանին՝ ի գնահատություն հայ ժողովրդին և հայրենիքին մատուցած բազմարդյուն ծառայությունների:
Արարողությունը բացվեց Տերունական աղոթքով, ապա երեկույթի մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր ավագ քահանա Ավետիսյանը:
Մեծարյալների գովարժան ծառայություններին ու վաստակաշատ գործունեությանն անդրադարձան ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ. գ. դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը և ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Քերթմենջյանը։
Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակներն ու շքանշանները:
ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան և Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն ընթերցեց տիար Գուրգեն Մելիքյանին ուղղված կոնդակը, որում մասնավորաբար նշված է. «Տիրոջ կամքով առիթ ենք ունեցել անձնապես ճանաչելու հավատավոր հայորդուդ և քաջատեղյակ ենք մեր ժողովրդի կյանքում Ձեր մեծ վաստակին: Ծնվելով և հասակ առնելով հայ կեանքի ավանդույթներով հարուստ իրանահա համայնքում՝ Դուք Ձեր հոգում կրում էք ազգասեր ու հայրենասեր ոգի և անկեղծ նվիրում հանդեպ հարազատ ժողովուրդը, որն ամբողջապես արտահայտել եք գիտական, կրթական ու հասարակական Ձեր երկարամյա գործունեության մեջ:
Այսօր առիթ ունենք անդրադառնալու, որ երկար տարիներ ղեկավարելով Երևանի պետական համալսարանի Արևելագիտության Ֆակուլտետը՝ Դուք գովարժան ավանդ եք բերել մեր երկրում արևելագիտության զարգացման և երիտասարդ մասնագետների պատրաստության գործին: Իբրև դասախոս և Ամբիոնի վարիչ, Դուք հոգածու նվիրումով Ձեր սաների հոգիներում խնամել և զորացրել եք սերը հանդեպ գիտության լուսավոր աշխարհը: Անցնող տասնամյակներին նաև հեղինակել եք բազմաթիվ գիտական աշխատություններ, կատարել թարգմանություններ՝ արժանանալով գիտական բարձր կոչումների ու պարգևների:
Արցախյան հերոսամարտի տարիներին Դուք անսալով Ձեր հոգու կանչին՝ միացաք մեր ժողովրդի ինքնապաշտպանական պայքարին՝ հանուն Արցախում բնակվող հայորդիների ազատ ու անկախ ապրելու իրավունքի: Ձեզ պես արիասիրտ հայորդիների խիզախումի ու անձնազոհությունների շնորհիվ մեր նորօրյա պատմությունը զարդարված է հաղթական փառավոր էջերով, որոնք սերունդե սերունդ պիտի խանդավառեն մեր ժողովրդին։ Արցախին Ձեր ծառայությունները Դուք շարունակեցիք նաև հրադադարի պայմաններում՝ հիմնելով հիմնադրամ՝ հաջակցություն Քաշաթաղի շրջանի բազմազավակ ընտանիքների»։
Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեց տիար Արտյոմ Գրիգորյանին ուղղված Հայրապետական կոնդակը, որում մասնավորաբար ասված է. «Ամբողջացնելով Ձեր մասնագիտական կրթությունը Երևանի եւ Մոսկվայի ճարտարապետական բարձրագույն ուսումնական հատատություններում՝ Դուք տասնամյակներ շարունակ նախանձախնդիր գործունեություն ծավալեցիք Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունում, որտեղ ստանձնեցիք տարբեր հանձնառություններ, ապա նաև Գործակալության պետի պատասխանատու պաշտոնը՝ Ձեր կարողություններն ի սպաս բերելով մեր պատմական կոթողների պահպանության ու վերականգնման ազգանվեր գործին:
Ձեր վաստակը հարստացրել էք նաև քաղաքաշինական ոլորտում ստեղծագործական բեղուն գործունեությամբ՝ հեղինակելով Հայաստանի տարբեր բնակավայրերի բարեկարգման, շենքերի կառուցման և պատմամշակութային միջավայրի պահպանության նախագծեր, ի շարս որոնց՝ Էջմիածին քաղաքի կենտրոնի կառուցապատման և բարեկարգման նախագիծը: Ձեր նախագծով կյանքի կոչվեց նաև Տաթևի վանական համալիրի՝ եկեղեցիների և կից շինությունների վերականգնման և բարեզարդման նախաձեռնությունը, որով նոր շունչ ստացաւ միջնադարյան վանքը՝ որպէս հռչակավոր ուխտատեղի մեր հավատացյալների և Հայաստան այցելող հյուրերի համար:
Գնահատանքով ենք անդրադառնում նաև, որ Դուք երկար տարիներ դասավանդում էք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում` կրթօջախի սաներին փոխանցելով Ձեր բազմափորձ գիտելիքներն ու վարպետությունը»:
Կոնդակների ընթերցումից հետո Ամենայն Հայոց Հայրապետը Հայ Եկեղեցու շքանշաններով զարդարեց մեծարյալների կուրծքը` վերստին բերելով նրանց Հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքները:
Պարգևաբաշխության առիթով իրենց սրտի խոսքն ասացին նաև շնորհընկալները` բարձր գնահատանքի ու պարգևի համար երախտագիտություն հայտնելով Հայոց Հայրապետին:
Միջոցառումն ամփոփվեց Նորին Սրբության օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով:
21:39 16.07.2025
Reddit-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցելՄիացյալ Նահանգներում Reddit առցանց հարթակի աշխատանքի լայնածավալ խափանում է նկատվում։ Դրա մասին են վկայում Downdetector ծառայության տվյալները, որը հետևում է հանրաճանաչ ինտերնետային ռեսուրսների աշխատանքին։ Տվյալների համաձայն՝ խնդիրները սկսվել են Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 18:20-ին, ժամը 19:30-ի դրությամբ Միացյալ Նահանգներից գրանցվել է մոտ 126 հազար բողոք։ Օգտատերերի 56%-ը նշել է, որ հավելվածի աշխատանքում կան խափանումներ, 32%-ը […] ...
21:29 16.07.2025
Զելենսկին առաջադրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի թեկնածուինՎլադիմիր Զելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրել է Դենիս Շմիգալի թեկնածությունը, որը մինչ օրս ղեկավարում էր կառավարությունը։ «Այսօր ես արդեն ստորագրել եմ Գերագույն ռադային ուղղված փաստաթղթեր Դենիս Շմիգալի՝ որպես պաշտպանության նոր նախարար նշանակման վերաբերյալ», – ասել է Զելենսկին իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։ Չորեքշաբթի օրը Ռադան ազատել է Շմիգալին վարչապետի պաշտոնից։ Սա ենթադրում է ամբողջ […] ...
21:20 16.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 «Էրեբունի» թանգարան, Նոր Արեշ 35 փողոց 1-45 առանձնատներ, Խաչիկ Դաշտենցի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Արևադաշտ, Տալվորիկ, Արտիմետ, Վանադ և Կողբավան գյուղեր Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 […] ...
21:13 16.07.2025
Խաչանովը բարելավել է դիրքը 3 հորիզոնականովՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ հասնելու շնորհիվ ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով և 2590 միավորով այժմ աշխարհի 17-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի առաջատարը 12030 միավորով «Ուիմբլդոնի» նոր չեմպիոն Յանիկ Սիներն է։ Երկրորդը Կառլոս Ալկարասն է (Իսպանիա, 8600), երրորդը` Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6310), […] ...
21:01 16.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետՀուլիսի 16-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի նպատակների իրագործմանը և ընգծել […] ...
20:53 16.07.2025
Հունաստանը աջակցում է ՀՀ-ին ՀԸԳՀ իրագործման ընթացքում. Հունաստանի ԱԳ փոխնախարարը՝ դեսպան ՄկրտչյանինՀունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Հարիս Թեոհարիսի հետ, ով պատասխանատու է տնտեսական դիվանագիտության ոլորտի համակարգման համար։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Դեսպանն անդրադարձել է 2024 թ. դեկտեմբերին Հայաստան-Հունաստան միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում արձանագրված պայմանավորվածություններին և դրանց իրականացման ընթացքին։ Անդրադարձ է կատարվել նաև […] ...