ՀՀ ԲԴԽ-ի և Շվեդիայի Ազգային դատարանների վարչության միջև կնքվել է համագործակցության հուշագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+28.09 oC

ՀՀ ԲԴԽ-ի և Շվեդիայի Ազգային դատարանների վարչության միջև կնքվել է համագործակցության հուշագիր

14:11 16.06.2022

Այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում Խորհրդի դատավոր անդամ Անի Մխիթարյանը և Շվեդիայի Ազգային դատարանների վարչության միջազգային կապերի բաժնի ղեկավար, Ստոկհոլմի վերաքննիչ դատարանի դատավոր Յոնաս Հոգստրոմը ստորագրել են համագործակցության հուշագիր:

Հուշագրի նպատակն է նպաստել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, դատավորների շրջանում էթիկայի, հակակոռուպցիոն և բարեվարքությանն առնչվող հարցերի շուրջ գիտելիքների ամրապնդմանը, լրատվամիջոցների հետ ակտիվորեն հաղորդակցվելու կարողությունների զարգացմանը և ՀՀ-ում արդարադատության մատչելիության և արդյունավետության ամրապնդմանը:

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը ողջունել է հյուրերին և նշել, որ Խորհուրդը կարևորում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը. «Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ անում է, որ դատավորների թեկնածուների մրցույթները, կարգապահական վարույթների քննությունները լինեն բաց և թափանցիկ, որպեսզի հանրության յուրաքանչյուր ներկայացուցիչ իրեն մասնակից զգա այդ պրոցեսներին։ Այստեղ շատ կարևոր է, սակայն, որ ոչ միայն Խորհրդի գործունեությունը լինի թափանցիկ, այլ նաև դատավորների կողմից կայացված ակտերը լինեն հանրության համար մատչելի, ընկալելի: Մենք շատ ենք ցանկանում, որպեսզի մեր քաղաքացիները կասկածներ կամ անվստահություն չունենան թե՛ դատավորների, թե՛ նրանց կայացրած ակտերի արդարության, պատճառաբանվածության վերաբերյալ: Այդ տեսանկյունից շատ կարևոր եմ համարում այս ծրագրի իրագործումը»:

Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրի շրջանակում Շվեդիայի Ազգային դատարանների վարչության ներկայացուցիչները կսկսեն վերապատրաստումների ծրագիր, որն ընդգրկելու է թե՛ գործող դատավորներին, թե՛ դատավորների թեկնածուներին, և թե՛ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովն ու Ավանեսյանը կմասնակցեն US Open-ին

22:48 16.07.2025

Խաչանովն ու Ավանեսյանը կմասնակցեն US Open-ին

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (53-րդ ռակետ) ու Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (17-րդ ռակետ) կմասնակցեն «Մեծ սաղավարտի» տարվա վերջին՝ չորրորդ մրցաշար US Open-ին: Այս մասին տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը: ԱՄՆ բաց առաջնության 145-րդ խաղարկության հիմնական մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 24-ին և կավարտվի սեպտեմբերի 7-ին: Կանանց մենախաղի եզրափակիչը նշանակված է սեպտեմբերի 6-ին, իսկ տղամարդկանց մենախաղինը՝ […] ...

Երեխան լավ է, ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը․ Սրբուհի Գալյանը տեսակցել է դատարանի որոշմամբ կալանավորված կնոջ 8 ամսական փոքրիկին

22:37 16.07.2025

Երեխան լավ է, ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը․ Սրբուհի Գալյանը տեսակցել է դատարանի որոշմամբ կալանավորված կնոջ 8 ամսական փոքրիկին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»՝ տեսակցելու այնտեղ գտնվող 8 ամսական փոքրիկին, որի մայրն օրերս դատարանի որոշմամբ կալանավորվել է` ավելի մեղմ խափանման միջոցի պայմանները խախտելու պատճառաբանությամբ: «Երեխան լավ է, գտնվում է մոր խնամքի և բժիշկների հոգածության ներքո: Ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը: […] ...

Մտքեր են փոխանակվել COP17-ի շրջանակներում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալ

22:24 16.07.2025

Մտքեր են փոխանակվել COP17-ի շրջանակներում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալ

Հուլիսի 16-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության գյուղատնտեսության, ձկնորսության, սննդի անվտանգության և բնության նախարարության գլխավոր տնօրեն Մարկ Ռոսկամ Աբինգի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ առաջնայնությունները և տեսլականը՝ 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) […] ...

Բավականին թերհավատ եմ Եվրամիության խոստումներին․ Գարիկ Քեռյանը՝ վարչապետի բրյուսելյան այցի արդյունքների մասին

22:16 16.07.2025

Բավականին թերհավատ եմ Եվրամիության խոստումներին․ Գարիկ Քեռյանը՝ վարչապետի բրյուսելյան այցի արդյունքների մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական իրադարձություններին՝ մասնավորապես վարչապետի Բրյուսել և Փարիզ այցերին, ԱՄՆ-ի նախագահի հայտարարություններին։ Հիշեցնենք, որ Բրյուսելում արձանագրվեց այն, որ ԵՄ-ն հաստատում է իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը: ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ կանխատեսվում է հասցնել 2.5 միլիարդ եվրոյի։ Նաև […] ...

5 հայ ըմբիշներ կմասնակցեն Հունգարիայում կայանալիք հեղինակավոր մրցաշարին

22:08 16.07.2025

5 հայ ըմբիշներ կմասնակցեն Հունգարիայում կայանալիք հեղինակավոր մրցաշարին

Հուլիսի 17-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կանցկացվի լեգենդար հունգարացի ըմբիշներ Իմրե Պոլակի ու Վարգա Յանոշի հիշատակին նվիրված ամենամյա վարկանիշային մրցաշարը: Հայաստանը մրցաշարին կունենա 5 ներկայացուցիչ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հայտավորվել են Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ): Հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանը կներկայացնեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը (63 […] ...

SHANTNEWS

22:00 16.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP