18:54 16.06.2022
Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 16-ին հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին:
Ողջույնների փոխանակումից հետո կողմերը խոսել են մեր պետությունների միջև 30 տարվա դիվանագիտական հարաբերություններից, ինչը սկիզբ է դրել հայ-իրանական միջպետական համագործակցության զարգացման գործընթացին, որի հիմքը դեռևս հարյուրամյակներ առաջ էր ստեղծված: Ալեն Սիմոնյանը նշել է, որ բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի Հանրապետության համար, քանի որ Իրանը ոչ միայն հարևան պետություն է, այլ նաև առևտրային կարևոր, հուսալի և վստահելի գործընկեր մեզ համար: Նա կարևորել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը՝ համաձայնելով, որ խորհրդարանների շփումների ակտիվացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով նպաստում են փոխըմբռնման և փոխվստահության ամրապնդմանը, միասնական տեսակետների շրջանակի ընդլայնմանը և երկրների միջև համագործակցության զարգացմանը:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ տարբեր հարթակներում Հայաստանը, մշտապես հաշվի առնելով բարեկամ Իրանի շահերը, հնարավորինս աջակցել է նրա դիրքորոշմանը և ակնկալում է համապատասխան վերաբերմունք Իրանից՝ հավելելով, որ հայ-իրանական համագործակցությունը միշտ նպաստել և նպաստելու է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը:
Կողմերն անդրադարձել են ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմին և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին ու չլուծված բազմաթիվ հումանիտար խնդիրներին, մասնավորապես, ռազմագերիների վերադարձի հարցին:
«Կարծում եմ, որ Իրանի՝ բարեկամ պետության անաչառ մոտեցումը միջազգային և տարածաշրջանային հարթակներում շրջանառվող ադրբեջանամետ նախաձեռնությունների վերաբերյալ լուրջ ներդրում կունենա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Հանդիպմանը մեծապես կարևորվել է Իրանի հետ ռազմավարական երկխոսությունը և ակնկալվել դրա արդյունքում երկկողմ հարաբերությունների հնարավոր էական առաջընթացը բոլոր ուղղություններով:
Քննարկմանը կողմերը խոսել են ՀՀ Սյունիքի մարզում իրանական կողմից դրսևորվող ներդրումային հետաքրքրություններից:
Այս առումով ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը, ինչպես նաև, փոխադարձաբար, Թավրիզում՝ ՀՀ գլխավոր հյուպատոսություն բացելու անհրաժեշտությունը:
ԻԻՀ արտաքին գործերի նախարարը համոզմունք է հայտնել, որ հայ-իրանական փոխգործակցությունը զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ունի և պատրաստ է աջակցելու Հայաստան-Իրան փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:08 04.07.2025
Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ ՊերեսՄադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...