15:27 17.06.2022
Կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 338 մլն 100 հազար դրամ՝ «Մեծ նվաճումների սպորտ» ծրագրի «Ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրում» միջոցառման համար: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ հավաքական թիմերը պետք է նախապատրաստվեն «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին, վարկանիշային մրցաշարերին և ֆեդերացիաների 2022 թ. օրացուցային պլանով նախատեսված աշխարհի և Եվրոպայի առաջնություններին՝ լավագույնս մասնակցելու համար։ Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել սպորտային նպաստը հատկացնել Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի մրցանակակիրներին, օլիմպիական վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, աշխարհի առաջնությունների 4-8-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին (մերսող) սպորտային նպաստ հատկացնելու անհրաժեշտությունից։ Սպորտային նպաստի հատկացումը կնպաստի ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների սոցիալական վիճակի բարելավմանը, ինչը որոշակիորեն կլուծի շահառուների առօրյա խնդիրները՝ վերջիններիս համար դառնալով բարձր նվաճումների խթան: Որոշման ընդունումը կնպաստի «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին և վարկանիշային մրցաշարերին Եվրոպայի և աշխարհի առաջնություններին Հայաստանի հավաքական թիմերի լավագույնս նախապատրաստվելուն և մասնակցության ապահովմանը, ինչպես նաև բարձր արդյունքների ձեռքբերմանը՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության վարկանիշը համաշխարհային մրցահարթակներում:
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է հանրապետությունում սպորտի զարգացման կարևորությունը բոլոր առումներով. «Դա և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ զուտ մարզական հարց է: Գիտեք, որ, ցավոք, սպորտի ներկայացուցիչների աջակցության համակարգն ինստիտուցիոնալ չի եղել: Դրանք շատ դեպքերում եղել են հատվածական, շատ դեպքերում՝ հայեցողական, չափանիշները շատ տարածական: Եվ մենք որոշել ենք սա նույնպես դարձնենք ինստիտուցիոնալ: Այսինքն՝ կանխատեսելի լինի: Այս որոշումը կոնկրետ վերաբերում է գործող մարզիկներին: Նրանք, ովքեր շարունակում են լինել մեծ սպորտի մեջ: Օլիմպիականների համար մենք առանձին կարգ ունենք և այդ կարգը գործում է: Եվ ըստ այդմ՝ օլիմպիական խաղերի երկրորդ մրցանակակիրներին ամիսը կվճարվի 500.000 դրամ, 3-րդ տեղը զբաղեցրածներին՝ 400.000 դրամ: Խոսքն այս պահին տիտղոսակիր մարզիկների մասին է: Օլիմպիական վարկանիշային մրցաշարերի հաղթողները կստանան 300.000 դրամ նպաստ, Աշխարհի առաջնությունների հաղթողները՝ առաջին տեղը՝ 500.000 դրամ, երկրորդ տեղը՝ 400.000 դրամ, 3-րդ տեղը՝ 300.000 դրամ: Եվրոպայի առաջնություն՝ 400.000 դրամ, երկրորդ տեղը՝ 300.000 դրամ, 3-րդ տեղը՝ 200.000 դրամ: Օլիմպիական խաղերի կամ աշխարհի առաջնության 4-րդ տեղի մարզիկներ՝ 150.000 դրամ: Երիտասարդական առաջնությունների առաջին տեղը՝ 200.000 դրամ, երկրորդ տեղը՝ 150.000 դրամ, երրորդ տեղը՝ 100.000 դրամ: Երիտասարդների Եվրոպայի առաջնության առաջին տեղը՝ 150.000 դրամ, երկրորդ տեղը՝100.000 դրամ, երրորդ տեղը՝ 75.000 դրամ: ՀՀ մեծահասակների հավաքականների մարզիչներ-գլխավոր մարզիչ՝ 350.000 դրամ, 2-րդ մարզիչ՝ 250.000 դրամ, անձնական մարզիչ՝ 250.000 դրամ, բժիշկ՝ 250.000 դրամ: Երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ՝ 200.000 դրամ, երկրորդ մարզիչ՝ 150.000 դրամ, անձնական մարզիչ՝ 150.000 դրամ և պատանիների ավագ մարզիչ՝ 200.000 դրամ, երկրորդ մարզիչ՝ 150.000 դրամ»:
Վարչապետը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կարգով նպաստներ են նախատեսված նաև 4-8-րդ տեղերը զբաղեցրած մարզիկների համար. «Սա նշանակում է, որ մենք աջակցում ենք ոչ միայն նրանց, ովքեր արդեն հաջողությունների հասել են, այլև նրանց, ովքեր հաջողության հասնելու համար ունեն մեր աջակցության կարիքը և անհրաժեշտությունը»:
12:40 16.07.2025
Ուսման հնարավորություն Բրազիլի բուհերումՄեկնարկել է Բրազիլի Դաշնային Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների փոխանակման (PEC-G) և պորտուգալերենը որպես օտար լեզու ուսանելու (PEC-PLE) ծրագրերի 2026 թ․ ընդունելությունը։ PEC-G և PEC-PLE ծրագրերը Բրազիլի համալսարաններում օտարերկրյա ուսանողների փոխանակման ծրագրեր են, որի շրջանակում ուսանողներն անվճար հիմունքներով ակադեմիական կրթություն են ստանում (կեցության ծախսերը ներառված չեն): Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թ․ հուլիսի 25-ը ՀՀ-ում Բրազիլի դեսպանություն […] ...
12:35 16.07.2025
ՀՀ-ն շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմամբ՝ ինքնիշխանության սկզբունքների հարգման շրջանակում․ վարչապետՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ Երևանը շահագրգռված է Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիների, հաղորդակցությունների ապաշրջափակմամբ՝ հերթական անգամ ընդգծելով, որ այդ համատեքստում Ադրբեջանի հետ բոլոր քննարկումները եղել են և շարունակելու են լինել ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տարածաշրջանային […] ...
12:29 16.07.2025
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է «գործել», եթե հեռահար զենք ստանաԿիևը «պատրաստ է գործել», եթե ստանա հեռահար զենք։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մենք պատրաստ ենք գործել, ուժ ցուցադրել», – ասել է նա՝ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյոք Կիևը պլանավորում է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքը, եթե ստանա հեռահար զենքեր։ Միաժամանակ նա նշել է՝ «պարտադիր» չէ, որ Կիևն օգտագործի նման […] ...
12:20 16.07.2025
Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել փողերի լվացման հատկանիշներով«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանին ներկայացվել է նոր մեղադրանք՝ մի շարք ընկերությունների գործունեության հետևանքով փողերի լվացման հատկանիշներով։ Այս մասին հայտարարություն է տարածել գործարարի պաշտպանական խորհուրդը։ Պաշտպանական կողմը մեղադրանքը որակում է «ակնհայտ անհիմն»։ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու […] ...
12:13 16.07.2025
72-ամյա օշականցու տնամերձ հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվելՔրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Օշական գյուղի բնակիչ 72-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, նաև պահում է կանեփի չորացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ օշականցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 260 բույս: Կատարվում է նախաքննություն։ ...