Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+31.09 oC

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարին

16:59 17.06.2022

Հունիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանի:

Հանդիպմանն Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդգծեց, որ ԵԽ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան տեղի է ունենում մեր ժողովրդի համար դժվարին իրավիճակում, երբ երկրի առջև ծառացած են հետպատերազմյան բազմաթիվ մարտահրավերներ՝ անվտանգային հարցեր, չլուծված սոցիալական, տնտեսական ու հումանիտար խնդիրներ։ Նորին Սրբությունը նկատեց, որ նման այցերը ամրապնդում ու զորացնում են համագործակցությունը ԵԽ և Հայաստանի միջև՝ նպաստելով նաև առկա մարտահրավերների հաղթահարմանը։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին, Ադրբեջանում մինչ օրս պահվող ռազմագերիներին և հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ Հայոց Հովվապետը կարևորեց միջազգային հանրության աջակցությունը։ Այս առիթով Նորին Սրբությունը խոսեց Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական կրոնամշակութային արժեքների ոչնչացման քաղաքականության մասին, որի հետևանքով դեռևս 1998-2005 թթ. Ադրբեջանում և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում քանդվեցին ու փոշիացվեցին հայկական քրիստոնեական հնագույն մշակույթի շուրջ յոթ հազար պատմական հուշարձաններ՝ խաչքարեր, եկեղեցիներ ու պաշտամունքային այլ շինություններ։
Խոսելով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևորության մասին՝ Վեհափառ Հայրապետը տարակուսանք հայտնեց հարևան երկրների կողմից շարունակ հնչող սպառնալիքների և ռազմատենչ հայտարարությունների մթնոլորտում պարտադրվող խաղաղության հնարավորության առնչությամբ։ Ամենայն Հայոց կաթողիկոսը հույս հատնեց, որ բարեկամ երկրները, միջազգային հանրությունը և Եվրոպայի խորհուրդը հստակ կեցվածք կդրսևորեն մտահոգիչ այս խնդիրների վերաբերյալ և քայլեր կձեռնարկեն տարածաշրջանն ապակայունացնող նման երևույթների զսպման, Արցախի ժողովրդի ազատ, անկախ ու անվտանգ կյանքի ապահովման ուղղությամբ։

Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձ կատարեց հակամարտության ընթացքում և հետպատերազմյան շրջանում Եկեղեցու գործադրած ջանքերին, ի մասնավորի՝ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հանդիպումներին։

Իր հերթին տիկին Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հաստատեց, որ Վեհափառ Հայրապետի մատնանշած խնդիրներն ԵԽ-ի ուշադրության կենտրոնում են։ Վերջինս հատկապես կարևորեց սահմանների անվտանգության, գերիների վերադարձման, հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և Արցախի ժողովրդի անվտանգության առաջնահերթությունները։ ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ իր հիմնական նպատակն է երկխոսության և փոխըմբռնման միջոցով ժողովուրդների ու պետությունների միջև հաստատել տևական խաղաղություն և վերացնել առկա հակամարտությունները։
Տիկին Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կարևոր նկատեց նաև մշակութային ու կրոնական երկխոսությունը՝ ողջունելով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Մայր Աթոռի ջանքերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուսման հնարավորություն Բրազիլի բուհերում

12:40 16.07.2025

Ուսման հնարավորություն Բրազիլի բուհերում

Մեկնարկել է Բրազիլի Դաշնային Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների փոխանակման (PEC-G) և պորտուգալերենը որպես օտար լեզու ուսանելու (PEC-PLE) ծրագրերի 2026 թ․ ընդունելությունը։ PEC-G և PEC-PLE ծրագրերը Բրազիլի համալսարաններում օտարերկրյա ուսանողների փոխանակման ծրագրեր են, որի շրջանակում ուսանողներն անվճար հիմունքներով ակադեմիական կրթություն են ստանում (կեցության ծախսերը ներառված չեն): Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թ․ հուլիսի 25-ը ՀՀ-ում Բրազիլի դեսպանություն […] ...

ՀՀ-ն շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմամբ՝ ինքնիշխանության սկզբունքների հարգման շրջանակում․ վարչապետ

12:35 16.07.2025

ՀՀ-ն շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմամբ՝ ինքնիշխանության սկզբունքների հարգման շրջանակում․ վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ Երևանը շահագրգռված է Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիների, հաղորդակցությունների ապաշրջափակմամբ՝ հերթական անգամ ընդգծելով, որ այդ համատեքստում Ադրբեջանի հետ բոլոր քննարկումները եղել են և շարունակելու են լինել ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տարածաշրջանային […] ...

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է «գործել», եթե հեռահար զենք ստանա

12:29 16.07.2025

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է «գործել», եթե հեռահար զենք ստանա

Կիևը «պատրաստ է գործել», եթե ստանա հեռահար զենք։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մենք պատրաստ ենք գործել, ուժ ցուցադրել», – ասել է նա՝ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյոք Կիևը պլանավորում է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքը, եթե ստանա հեռահար զենքեր։ Միաժամանակ նա նշել է՝ «պարտադիր» չէ, որ Կիևն օգտագործի նման […] ...

Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել փողերի լվացման հատկանիշներով

12:20 16.07.2025

Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել փողերի լվացման հատկանիշներով

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանին ներկայացվել է նոր մեղադրանք՝ մի շարք ընկերությունների գործունեության հետևանքով փողերի լվացման հատկանիշներով։ Այս մասին հայտարարություն է տարածել գործարարի պաշտպանական խորհուրդը։  Պաշտպանական կողմը մեղադրանքը որակում է «ակնհայտ անհիմն»։ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու […] ...

72-ամյա օշականցու տնամերձ հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվել

12:13 16.07.2025

72-ամյա օշականցու տնամերձ հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Օշական գյուղի բնակիչ 72-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, նաև պահում է կանեփի չորացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ օշականցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 260 բույս: Կատարվում է նախաքննություն։ ...

BACK_TO_TOP