18:34 03.08.2018
Այս աղմկոտ պատմությունը ցնցել է բոլորին: Երեք քույրեր՝ հասակակիցներ Մարիան, Անգելինան ու Քրիստինան, այլևս չդիմանալով ծաղրուծանակին, դաժանորեն սպանել են իրենց հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին: Շատերին էր հետաքրքրում՝ իսկ որտե՞ղ էր աղջիկների մայրը, ինչպե՞ս է նա թույլ տվել, որ իրավիճակը դառնա անվերահսկելի:
Առաջին օրերին աղջիկների մայրը՝ ծագումով մոլդովացի Աուրելիա Դունդուկը, լռում էր և թաքնվում լրագրողներից, սակայն դատից հետո նա համաձայնել է պատմել, թե իրականում ինչ էր կատարվում իրենց ընտանիքում: «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի հետ ունեցած զրույցում կինը ցնցող խոստովանություններ է արել:
«Ես չգիտեմ՝ ինչ խոսեմ: Ես վախենում եմ տեսախցիկներից, լրագրողներից, բոլորից»,- խոստովանում է 39-ամյա կինը:
Աուրելիան պատմում է, որ իր ավագ դուստրերի հետ հանդիպել չի կարողանում, արգելում են, կարողանում է տեսակցել միայն կրտսեր դստեր՝ Մարիայի հետ, որն անչափահաս է:
«Դա նորմա՞լ է: Ես մայր եմ, ինչո՞ւ թույլ չեն տալիս… Այս պատմության մեջ մի լավ պահ կա. ես վերջապես տեսա իմ երեխաներին»,- ասում է նա:
Ծանոթացել են կանգառում
Ողբերգական այդ օրը, երբ աղջիկները խոհանոցի դանակով սպանեցին իրենց հորը, Աուրելիան նրանց հետ չէր ապրում արդեն երեք տարի:
«Ես աղջիկներիս հետ կապը պահում էի իրենց դպրոցական ընկերուհիների, հորաքույրների միջոցով: Նրանք պատասխանում էին իմ զանգերին ու նամակներին: Ես հարցնում էի՝ ինչպե՞ս են երեխաներս, ինձ ասում էին, որ ամեն ինչ լավ է, հայրը իրենց չի նեղացնում, լավ է վերաբերվում, անգամ երես է տալիս նրանց: Ասում էին՝ աղջիկներս ուսանում են:
Նրանք անընդհատ հսկողության տակ էին: Միշայի հանձնարարությամբ Արսենը՝ նրա զարմիկը, երեխաներիս ամեն քայլին հետևում էր, եթե դա անձամբ Միշան չէր անում: Բայց երբեմն, երբ հայրը տանը չէր լինում, աղջիկներս իբր շանը զբոսնելու էին տանում, սակայն գալիս էին ինձ մոտ: Մենք նստում էինք հարևան տանը՝ ընկերուհուս մոտ, գրկում իրար: Հարցնում էի՝ ինչպե՞ս եք, աղջիկներ: Ասում էին՝ ամեն ինչ լավ է:
Արագ-արագ խոսում էինք, ու նրանք փախչում էին, որ հայրը չիմանա: Եթե միայն նրանք ինձ ասեին, թե ինչ է այնտեղ կատարվում, ես ինչ-որ բան կմտածեի: Բայց աղջիկներս ինձ խնայում էին, չէին ուզում մտահոգել: Իսկ իմ մտքով անգամ չէր անցնում: Հակառակը, ես մտածում էի՝ իմ հեռանալուց հետո ամեն ինչ կարգավորվել է: Մտածում էի՝ գուցե նախկինում նա իմ պատճառով էր զայրանում, լինում է, չէ՞, որ ինչ-որ մարդու տանել չես կարողանում: Կարծում էի՝ ես հեռացել եմ, ուրեմն՝ ամեն ինչ լավ է:
Հարցին, թե արդյոք նախկին ամուսինը ծեծել է աղջիկներին, կինը պատասխանել է՝ ոչ:
«Նման բան չի եղել: Ամեն ինչ ինձ էր բաժին հասնում բոլորի փոխարեն՝ իր քրոջ, իր մոր, Արսենի, բոլորի փոխարեն… Նրանք երկար տարիներ մեզ հետ ապրել են մեր երկու սենյականոց բնակարանում: Հենց ինչ-որ մեկն ինչ-որ բան այն չէր անում, նա հարձակվում էր ինձ վրա՝ սրբիչն այնպես չեք կախել, քայլվածքդ այն չէր, թեյի համն այն չէր… Մենք նրա հետ 20 տարի ենք ապրել: Ծանոթացել ենք, երբ ես 17 տարեկան էի, նա՝ 34: Ես մորս ու մորաքրոջս հետ կանգնած էի կանգառում: Նա անցնում էր այդ հատվածով, կանգ առավ, առաջարկեց մեքենայով տեղ հասցնել: Մենք հրաժարվեցինք, բայց ես նրան իմ հեռախոսահամարը տվեցի: Այդպես էլ ընկերացանք: Նա կարողանում էր գեղեցիկ խոսել, իսկ ես երիտասարդ էի»:
Լրագրողի հարցին, թե երբ է նախկին ամուսինը սկսել նրան ծեծել, կինը պատասխանել է, որ «գրեթե անմիջապես»:
«Գրեթե անմիջապես. հենց այն պահից, երբ ես տեղափոխվեցի նրա մոտ: Առաջին անգամ հիշում եմ՝ ավագ որդիս՝ Սերյոժան, 8 ամսական էր: Տանն ինչ-որ խնջույք էր, ես տոնական հագուստով էի, ցանկանում էի մորս մոտ գնալ: Նա բոլորի ներկայությամբ եկավ ու հարվածեց դեմքիս ու սկսեց խեղդել. «Դու այս տնից այլևս ոչ մի տեղ դուրս չես գալու, հասկացա՞ր»: Բոլորը դա տեսան՝ նրա քույրերը, մայրը: Դրանից հետո ես հինգ տարի տնից դուրս չեկա: Փոքրս՝ Մարիան, 1 տարեկան էր, երբ նա ինձ ինչ-որ չափով ազատություն տվեց. կարողացա երբեմն դուրս գալ տնից: Երեխաների հետ նրա քույրերն էին երբեմն զբոսնում, նրանք նաև խանութ էին գնում: Իսկ ես առանց նրա թույլտվության անգամ հեռախոսով խոսելու իրավունք չունեի:
Նա նաև ցանկանում էր, որ ես ամեն տարի երեխա ունենամ: Մաշայից հետո ես նրանից թաքուն սկսեցի պաշտպանվել: Նրա քույրը ինձ օգնեց այդ հարցում: Նա տեսնում էր, որ ես այլևս չեմ կարող երեխա ունենալ: Ես ուրվականի նման էի, իսկ նա գոռում էր. «Հասկանալի է, դու հղիանալ չես կարող, ուրեմն երեխաները իմը չեն: Որտեղ ես թրև եկել»: Ասում էր և ծեծում: Դա ինձ ծեծելու ևս մեկ առիթ էր, սակայն որտե՞ղ կարող էի ես թրև գալ, եթե տնից ընդհանրապես դուրս չէի գալիս:
Մեր տանը կային ատրճանակներ, հրացաններ: Նա կրակում էր հենց տանը. մեր բոլոր պատերին փամփուշտների հետքեր էին: Քանի-քանի անգամ է նա սպառնացել սպանել մեզ բոլորիս: Ասում էր՝ ես ձեզ կտանեմ անտառ, այնտեղ կկրակեմ, ու ոչ ոք ձեզ չի գտնի: Նա այդպիսին էր, բնավորությունն էր այդպիսին: Խմում էր հանգստացնող դեղահաբեր, սակայն դրանք չէին օգնում: Ինձ պաշտպանողը միայն նրա քեռին էր, որը հետո մահացավ: Քույրը՝ Նելլին էլ էր ինձ խղճում: Նրանց բոլորին էլ բաժին էր հասնում: Մի անգամ նա կրակեց Արսենի ոտքին»,- պատմել է նա:
Աուրելիան նշել է, որ ինքը Միխայիլի օրինական կինը չէ. իրենք գրանցված չեն, ու բոլոր փաստաթղթերով Միխայիլը միայնակ հայր է: Վերջինս բոլորին պատմել է, թե կինը երեխաներին լքել է, գնացել տնից, իսկ իրականում պարզապես թույլ չի տվել իրեն տուն գալ: Աուրելիան Մոլդովայից է: Նա պատմել է, որ բազմիցս դիմել է ոստիկանություն, նույնը արել է և իր մայրը, բայց անօգուտ:
Կինը քանի անգամ փորձել է փախչել ամուսնուց, թաքնվել, սակայն նա իրեն միշտ հայտնաբերել է և վերադարձրել: Մի անգամ նույնիսկ ոստիկանությունում է կնոջը ծեծել: Երեք տարի առաջ հերթական սկանդալից հետո ամուսինը կնոջը դուրս է արել տնից. նա ատրճանակը պահել է կնոջ քունքին և ասել. «Ինձ մեղքի տակ չգցես, եթե ուզում ես ողջ մնալ, հենց հիմա գնա: Աղջիկներն ինձ հետ կմնան, իրենց համար այստեղ ավելի լավ կլինի: Ես դայակներ կվարձեմ, հավաքարար, իսկ դու ի՞նչ կարող ես տալ նրանց»:
Կինը կանչել է աղջիկներին, ասել. «Եթե դուք հիմա ինձ ասեք՝ մնա, ես կմնամ, ասեք՝ գնա, ես կհեռանամ, կամ մենք բոլորս միասին կփախչենք»: Աղջիկները մորը հանգստացրել են, ասել՝ գնա, կյանքդ կարգավորիր, մենք քեզ մոտ կգանք:
«Ես բնակվելու տեղ չունեի, գումար, աշխատանք չունեի, կարծում էի՝ հայրը սիրում է նրանց, այդպես էր ինձ թվում»,- ասում է նա:
Որդուն՝ Սերյոժային, հայրը տնից դուրս է արել 16 տարեկանում. նա որդուն չի սիրել հենց սկզբից, կարծել է՝ ապօրինի է: Որդին բարեկամների տներն է գնացել, ծանոթների, ընկերների: Մայրը օգնել է, ինչպես կարողացել է՝ գումար է փոխանցել, ուտելիք:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
23:59 29.07.2025
Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետԸնտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ջրի կարևորություն. Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։ Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։ Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։ Արևից պաշտպանություն. 11:00-ից 17:00-ն […] ...
23:57 29.07.2025
Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսըՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։ «Կարող եք հիմնել՝ փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ միջին՝ 12 տոննա խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։ Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։ Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։ Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ […] ...
23:55 29.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներՇարունակում ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Շուտով կավարտվի նաև շների համար նախատեսված զբոսայգու կառուցումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 29.07.2025
Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ ԱվինյանԵրևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։ Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։ Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան […] ...
23:43 29.07.2025
Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի ԼալասԱՄՆ հավաքականի նախկին խաղացող, MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբների նախկին գլխավոր մենեջեր Ալեքսի Լալասը քննադատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին Բոլոր աստղերի խաղին մասնակցելուց հրաժարվելու համար, հայտնում է Goal-ը: «Դա արդեն շատ է ու մի փոքր զվարճալի։ Նա պայմանագիր է ստորագրել։ Նա գիտեր, որ Բոլոր աստղերի […] ...
23:36 29.07.2025
Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀուլիսի 29-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց, բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Մոտոցիկլավարը, ում առաջին օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...