17:12 04.08.2018
Այսօր Գյումրիում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս, հայազգի հայտնի գործարար Քըրք Քրըքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը, հայտնում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը: Գրքում ներկայացվում է, թե ինչպես աղքատ ներգաղթյալի որդին դարձավ ԱՄՆ-ի խոշորագույն գործարարներից մեկը:
«Խաղացողը» գիրքը Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսավ այս տարվա հունվարի 23-ին և վերջին մի քանի ամսում բեսթսելլեր է դարձել: Գրքի հեղինակն ամերիկացի հայտնի հետաքննող լրագրող Ուիլյամ Ռեմփելն է: Կենսագրական գիրքը ներկայացնում է գործարարի կյանքը՝ մանկություն մինչև մահ: Այն իննսունութամյա կյանքի ոգեշնչող պատմություն է ոտաբոբիկ պատանուց մինչև Լաս Վեգասի արքա, անողոք բռնցքամարտիկից մինչ սրտաբաց բարերար:
Քըրք Քըրքորյանը բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանում: 2004 թվականին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար նրան շնորհվել էր Հայաստանի «Ազգային հերոս» կոչումը:
Սպիտակի երկրաշարժից հետո Քըրքորյանի նախաձեռնած «Լինս» հիմնադրամի միջոցներով Գյումրիում կառուցվել են բազմաթիվ շենքեր, վերականգնվել են մանկապարտեզներ ու դպրոցներ, իսկ 2001-ից ի վեր շուրջ 151 միլիոն դոլար է տրամադրվել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության և բազմաթիվ այլ ծրագրերի իրականացման համար:
Գիրքը թարգմանելու համար հեղինակային իրավունքը ձեռք է բերել «Էդիթ Պրինտ»հրատարակչությունը: Գրքի թարգմանությամբ զբաղվել են Աննա և Ալինա Միրզոյանները: Գիրքը ներկայացվելու է Վանաձորում, Հրազդանում, Սևանում, ինչպես նաև մեծ շնորհանդես է սպասվում Երևանում ու Արցախում:
10:32 26.07.2025
Իրանում զինված անձինք հարձակվել են դատական վարչության վրաԻրանի Սիստան և Բելուջիստան նահանգի հարավ-արևելքում գտնվող Զահեդան քաղաքի դատական դեպարտամենտը հարձակման է ենթարկվել զինված անձանց կողմից, հաղորդում է IRIB գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ անհայտ զինված անձինք հարձակվել են Զահեդանի դատական վարչության վրա», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...
10:09 26.07.2025
Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկիցՀուլիսի 25-ին, ժամը 20:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկը խափանվել է. քաղաքացիները մնացել են բարձրության վրա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և ավտոսանդուղք: Փրկարարները երեք քաղաքացու անվնաս իջեցրել են խափանված կռունկից։ ...
09:45 26.07.2025
Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել էԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելուն ուղղված ԱՄՆ FireAid նախաձեռնությունը անվանել է խարդախ սխեմա և հայտարարել, որ դրա համար հավաքագրված միջոցներից 100 միլիոն դոլարը անհետացել է։ «FireAid-ը լիակատար աղետ է։ Դա նման է դեմոկրատների կողմից ևս մեկ խաբեության: 100 միլիոն դոլարը կորել է», – գրել է նախագահը իր Truth Social էջում: […] ...
09:29 26.07.2025
Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքևՀուլիսի 26-ին, ժամը 04:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի […] ...
09:21 26.07.2025
Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետոՄեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստին պետությունը Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X-ում հրապարակված տեսաուղերձում: «Ես մեր ամենամոտ դաշնակիցների հետ աշխատում եմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ռազմավարության վրա՝ կենտրոնանալով գործնական լուծումների վրա, որոնք կփոխեն պատերազմի հետևանքով տառապողների կյանքը։ Այս ռազմավարությունը կներառի այն կոնկրետ քայլերը, որոնք […] ...
08:51 26.07.2025
«Բարսելոնայում» կարծում են, որ Տեր Շտեգենը խաբել է ակումբին«Բարսելոնայի» ղեկավարությունը զարմացած է այն փաստից, որ թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը նոր մրցաշրջանից առաջ հայտարարել է մեջքի վիրահատության անհրաժեշտության մասին, քանի որ գերմանացու որոշման մասին ակումբն ուշ է իմացել, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Կատալոնական ակումբը, որը ցանկանում էր Տեր Շտեգենի տրանսֆերային իրավունքի վաճառքով ֆինանսական հավասարակշռություն ապահովել, այժմ կփնտրի խնդիրը լուծելու այլ տարբերակներ։ «Բարսելոնան» խաբված […] ...